Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 6-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 19 -րդ կետին  համապատասխան 

1. Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում ուսման վարձի չափը սահմանել մեկ երեխայի հաշվով ամսական 3000 դրամ:

2. Ջերմուկի համայնքի ««ԶԱՏԻԿ» մանկապարտեզ ՆՈՒՀ»  ՀՈԱԿ-ում ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով Ջերմուկ քաղաքում՝ ամսական 7000 դրամ, Կեչուտ գյուղում և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ 5000 դրամ: Միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչել 50 տոկոսով: 

3. Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաներին ազատել սույն որոշման մեջ նշված վարձերի ու վճարների մուծումից: Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաների ծնողական վճարի չափը զեղչել 50 տոկոսով:

4.  Ջերմուկի համայնքի մարզադպրոցում  ծնողական վճարի չափ սահմանել մեկ երեխայի հաշվով ամսական  1000 դրամ:

5. Ջերմուկի  համայնքի ճոպանուղու կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  գանձվող վճարի չափը  սահմանել  1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար:

6.  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 72-րդ հոդվածի  1-ին կետի 1-ին ենթակետի «բ» մասի համաձայն ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի «Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում  ուսման վարձի և նախադպրոցական ու մարզական հիմնակներում ծնողական վճարների 2017 թվականի ամսական չափերը և  համայնքի ճոպանուղու կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  գանձվող վճարի չափը  սահմանելու մասին»N 12-Ա որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner