Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 51-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 5-րդ կետի՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 12-ի N 4 արձանագրային որոշման 46-րդ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությանը հավանություն տալու մասին» N 54 արձանագրային որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կետը՝

1. Ջերմուկ  համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի  28-ի «Հայաստանի «Ջերմուկի քաղաքային համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը անվանափոխելու և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» N 17-Ն  որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության III բաժնի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

         «18. Հաստատություն ընդունվում են մինչև վեց տարեկան երեխաները` նախադպրոցական պետական կրթական չափորոշիչներով սահմանված տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խմբերում: Տարիքային հենքի վրա խմբերի ձևավորման անհնարինության դեպքում ձևավորվում են տարատարիք (խառը) խմբեր, որոնց գործունեությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի գերատեսչական ակտերի պահանջներին համապատասխան:»:
      
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner