Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 261-Լ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2025 թվականի N 261-Լ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ ԱՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 451-րդ և 453-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածը և ՀՀ ֆինանսների նախարարի՝ ս/թ հոկտեմբերի 9-ի N 01/26/21275-2025 գրությունը (մտից N 1557, 09.10.2025 թ.)՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 27-ի «Ջերմուկ համայնքի 2025-2026 թվականների Համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին» N 45-Լ որոշման կատարումն ապահովելու՝ սոցիալական ծառայությունների ձեռքբերման նպատակով մատակարարումներ իրականացնող կազմակերպություններին ընտրելու համար հայտարարել հրապարակային օֆերտա՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:

2. Օֆերտայի ընդունման արդյունքում ձևավորված կազմակերպությունների ցանկը հրապարակել համայնքի պաշտոնական կայքում:

3. Սոցիալական աջակցության տրամադրումը իրականացնել համայնքի բյուջեի «Նպաստներ» հոդվածի հաշվին:

4. Սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց դիմումների հիման վրա իրականացնել կարիքների գնահատում և սահմանել աջակցության չափը (համայնքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  առաջարկությամբ)։

5. Սույն որոշման կատարումը վերապահել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնին


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(23.29 Կբ)
(26.19 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner