Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշման 2-րդ կետի և հաշվի առնելով Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի գործադիր տնօրենի դիմումը (մտից՝ 2024 թվականի մայիսի 15-ի N 825)՝ որոշում եմ՝
1. Ձևակերպել կառուցապատող Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից Ջերմուկ համայնքի տարածքում իրականացված Վայքի ինքնահոս ջրատարի ձախ ճյուղի վերանորոգված խողովակաշարի շահագործման թույլտվությունը։
2. Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031385 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` շինարարության ավարտը փաստագրելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: