Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին» թիվ 431-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի դրույթներով՝
1․ Համաձայնություն տալ 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ կազմված Ջերմուկ համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։ |