Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի, հիմք ընդունելով համայնքի ավագանու 31․01․2023 թ․ N 8-Ա որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի Ջերմուկ համայնքի ««Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ» և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 87-Ա որոշման 1-ին կետը՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի՝ ի դեմս համայնքի ղեկավարի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ ի դեմս տնօրենի (այսուհետ՝ Փոխառու), միջև 2019 թվականի հունիսի 23-ին կնքված (վավերացված է 23․06․2019 թ. «Վայոց ձոր մարզ» նոտարական տարածքի (Ջերմուկ) նոտար Ս. Վ. Ստեփանյանի կողմից գրանցամատյանում N 190–ով) գույքի՝ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 8-րդ փողոցի 1-ին փակուղու N 3 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության, անհատույց օգտագործման պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա/ «ժամանակավոր» բառը փոխարինել «անորոշ ժամկետով» բառերով,
բ/ «468,45 /չորս հարյուր վաթսունութ ամբողջ քառասունհինգ հարյուրերորդական/» թիվը փոխարինել «538,6/ հինգ հարյուր երեսունութ ամբողջ վեց տասնորդական/» թվով
գ/ «0,09333/զրո ամբողջ զրո ինը հազար երեք հարյուր երեսուներեք հարյուրհազարերորդական/» թիվը փոխարինել «0,101/ զրո ամբողջ հարյուր մեկ հազարերորդական/» թվով։
ա/«04․04․2011» թվերը փոխարինել «16․01․2023» թվերով
բ/ «2714477» թվերը փոխարինել «16012023-10-0025» թվերով
2. Փոխառուի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: