Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 300-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 դեկտեմբերի 2022 թվականի N 300-Ա

ԱՐԹՈՒՐ ԶԱԽԱՐՅԱՆԻ, ՎԻԳԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՎ ԷԴՈՒԱՐԴ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի  113-րդ հոդվածի 1-ին մասի, 275-283-րդ, 219.1-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով ՀՀ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի ս/թ նոյեմբերի 7-ի N 84/1772 գրությունը (մտից N 1680) և Ջերմուկ համայնքի ղեկավարի՝ ս/թ նոյեմբերի 15-ի N 280-Ա որոշմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում Ջերմուկի համայնքապետարանի վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 3 արձանագրությունը՝ որոշում եմ՝

1․ Համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտել համար Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչներ Արթուր Արտավազդի Զախարյանի, Վիգեն Քաջիկի Ղուկասյանի և Էդուարդ Նորիկի Զոհրաբյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք` 10 000–ական (տաս հազարական) դրամի չափով։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքացիները պարտավոր են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Ջերմուկի  համայնքապետարանի 900365031187 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Ջերմուկի համայնքապետարանի վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովին:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.
 Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետում նշված քաղաքացիներին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner