Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 451-րդ և 453-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 20-րդ հոդվածը և ՀՀ ֆինանսների նախարարի՝ ս/թ հոկտեմբերի 9-ի N 01/26/21275-2025 գրությունը (մտից N 1557, 09.10.2025 թ.)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 27-ի «Ջերմուկ համայնքի 2025-2026 թվականների Համայնքային սոցիալական ծրագիրը հաստատելու մասին» N 45-Լ որոշման կատարումն ապահովելու՝ սոցիալական ծառայությունների ձեռքբերման նպատակով մատակարարումներ իրականացնող կազմակերպություններին ընտրելու համար հայտարարել հրապարակային օֆերտա՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
2. Օֆերտայի ընդունման արդյունքում ձևավորված կազմակերպությունների ցանկը հրապարակել համայնքի պաշտոնական կայքում:
3. Սոցիալական աջակցության տրամադրումը իրականացնել համայնքի բյուջեի «Նպաստներ» հոդվածի հաշվին:
4. Սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց դիմումների հիման վրա իրականացնել կարիքների գնահատում և սահմանել աջակցության չափը (համայնքի ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ)։
5. Սույն որոշման կատարումը վերապահել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնին