Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 6
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 դեկտեմբերի 2021 թվականի N 6

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ «2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Ջերմուկ համայնքում 2022 թվականի համար համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող  վճարների դրույքաչափերի և արտոնությունների սահմանման վերաբերյալ նորմատիվ որոշման նախագծի քննարկմանը:

 

Համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը մնացել են անփոփոխ: Վճարների սահմանված դրույքաչափերը  հաշվարկվել են՝ ելնելով կատարվելիք աշխատանքների ինքնարժեքից, դրանց համար անհրաժեշտ ռեսուրսների արժեքից (մի դեպքում՝ քարտեզագրում, տեղազննություն, մեկ այլ դեպքում՝ համայնքի սեփականության ռեսուրսների պահպանման, շահագործման անհրաժեշտություն, մասնագիտական փորձաքննություն, ներկայացված նախագծերի, սխեմաների ուսումնասիրություն, եզրակացությունների կազմում, նյութատեխնիկական և տրանսպորտային ծախս, համայնքի կոմունիկացիոն գծերի քարտեզներում համապատասխան լրացումների և փոփոխությունների կատարում և այլն):

 

Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից համայնքում իրականացվող սոցիալական քաղաքականության ուղղությունը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից համայնքում իրականացվող բարեգործական և սոցիալական ուղղվածության միջոցառումների, կոմերցիոն բնույթ չկրող մշակութային միջոցառումների կազմակերպումը խթանելու համար, համայնքի  ավագանու որոշման նախագծով առաջարկվում է իրավունք վերապահվել համայնքի ղեկավարին նախագծի «4»-ից «10» կետերում սահմանված վճարների համար կիրառելու դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50-ից 100 տոկոսի չափով:


Կարծիքներ և առաջարկություններ ստանալու ակնկալիքով ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է սույն կայքով:

2021 թ. դեկտեմբերի 16-ից  դեկտեմբերի 30-ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8։

Ակնկալում ենք ակտիվ քննարկում



Կից փաստաթղթեր՝
(77.00 Կբ)
(18.51 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner