Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Սեդա Ռուբենի Բաբաջանյանի դիմումը (մտից՝ N 1728, 12․11․2025 թ․) որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Սեդա Ռուբենի Բաբաջանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (հիմք՝ Գնդեվազ գյուղի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․04․1991 թ․ N 7 որոշում) պատկանող Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 16-րդ փողոցի վրա գտնվող անշարժ գույքին՝ հողամասին (փաստացի չափագրմամբ՝ 0,089 հա), տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, գ․ Գնդեվազ, 16–րդ փողոց 1-ին փակուղի N 5:
2. Ընդունել ի գիտություն, որ Գնդեվազ գյուղի Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 10․04․1991 թ․ N 7 որոշման մեջ Սեդա Ռուբենի Բաբաջանյանի անունը սխալմամբ գրվել է «Ռիմա» (հիմք՝ Գնդեվազ գյուղի վարչական ղեկավարի կողմից 06․11․2025 թվականին տրված N 887 տեղեկանք)
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: