Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշումների, հիմք ընդունելով «Արտակ Կարապետյան Արամայիսի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մտից՝ 2024 թվականի մարտի 6-ին N 400)՝ որոշում եմ՝
1. Արտակ Արամայիսի Կարապետյանին տալ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամաս տանող խաչմերուկից 150 մետր հեռավորության վրա գտնվող (Երևանյան խճուղի) բենզալցակայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 53):
2․ Արտակ Արամայիսի Կարապետյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031104 հաշվեհամարին վճարել 75 000 (յոթանասունհինգ հազար) դրամ՝ տեղական տուրք:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Արամայիսի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: