Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 236-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2025 թվականի N 236-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետով` Ջերմուկ համայնքի 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով՝ որոշում եմ ՝

1.Հաստատել Ջերմուկ համայնքի 2026 թվականի  բյուջեի  նախագծի  մշակման  աշխատանքների  իրականացման  ժամանակացույցը՝ համաձայն  հավելվածի:   
2. Ընդունել ի գիտություն, որ.
      1) Ջերմուկ համայնքի 2026  թվականի  բյուջետային  ֆինանսավորման  հայտերը  ներառում  են  կապիտալ  բնույթի  ծախսերի  մասով  սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ–հիմնավորումները,
     2) Ջերմուկ համայնքի 2026  թվականի  բյուջետային  ֆինանսավորման  հայտերը  կազմելիս  պետք է  հաշվի  առնվեն համայնքի  զարգացման  ծրագրերի հիմնական ուղղությունները։

3.Հանձնարարել Ջերմուկ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին  և համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին՝

     1) 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական հասարակության   և  մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները,
        2) սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

4. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ ըստ անհրաժեշտության զեկուցել  ժամանակացույցով  նախատեսված  աշխատանքների  կատարման  ընթացքի շեղումների վերաբերյալ։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner