Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Աղաջանյանի՝ ս/թ նոյեմբերի 11-ի զեկուցագիրը (մտից N 1726)՝ որոշում եմ՝
1․ Հարուցել վարչական վարույթ՝ «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Աղաջանյանի զեկուցագրում նշված իրավախախտումը թույլ տված քաղաքացիների ինքնությունը պարզելու և նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով:
2․ Վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովին՝
1) վարչական վարույթ իրականացնող հանձնաժողովի անդամներին և մասնակիցներին ծանուցել վարչական վարույթի հարուցման, անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին,
2) վարչական վարույթի արդյունքում համայնքի ղեկավարին ներկայացնել վարչական ակտ ընդունելու վերաբերյալ հիմնավոր առաջարկություն։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։