«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (ՀՕ-225-Ն) համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետով և այդ որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ հիմք ընդունելով Գնդեվազ գյուղի բնակիչ Ա․ Վ․ Վարդազարյանի դիմումը և գույքի համասեփականատերերի համաձայնությունը (մտից N 977, 11․06․2024 թ.)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ Վասակ Գագիկի Վարդազարյանին, Անժելա Ժորայի Արշակյանին, Ալյոշա, Աննա և Սաթենիկ Վասակի Վարդազարյաններին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2002 թվականի ապրիլի 10-ի N 616856 վկայական) Գնդեվազ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու N 2 հասցեում գտնվող 1261 քմ մակերեսով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 12,053 քմ արտաքին մակերեսով հասարակական նշանակության շինության մասը՝ կիսակառույց տարածքը (այսուհետ՝ շինություն), համարել օրինական (ՀՀ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023VKJRUE):
2. Սույն որոշման 1-ին կետի հիմքով փոփոխված համարել Գնդեվազ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու N 2 հասցեում գտնվող 1261 քմ մակերեսով հողամասի 12,053 քմ մակերեսով հողակտորի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասից հասարակական կառուցապատման հողամասի։
3․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նված շինությունը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների պահպանմամբ, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության օրինականացման համար հողամասի սեփականատերը պարտավոր է սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Ջերմուկի համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին մուծել 24 785 (քսանչորս հազար յոթ հարյուր ութսունհինգ) դրամ (տարածագնահատման 15-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.1028), հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման 1-ին կետում նշված անձանց որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: