- ՆԵՐԱԾ.
- ԻՐԱՎԻՃԱԿ
- ՏԵՍԼԱԿԱՆ
- ՊԵՏ. ԾՐԱԳՐԵՐ
- ՖԻՆԱՆՍՆԵՐ
- ՈԼՈՐՏ. ԾՐԱԳՐԵՐ
- ՕՏԱՐՄ. ԾՐԱԳՐԵՐ
- ԵԶՐԱՓ.
- ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
- ՀԱՇՎԵՏՎ-ՆՆԵՐ
- ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՀԶՔԾ-ի մշակման մեթոդաբանական առանձնահատկությունները
|
|
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2017 - 2021 թթ. զարգացման հնգամյա ծրագիրը (ՀԶՀԾ) մշակվել է՝ հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-ի) իրավասություններն ու լիազորությունները նրանց գործունեության բնագավառներում (ոլորտներում), ՀԶՔԾ-ի մշակման մեթոդաբանական առանձնահատկությունները և ծրագրային հիմքերը:
ՀԶՀԾ-ն մշակելիս առանձնացվել և հաշվի են առնվել մեթոդաբանական հետևյալ չափանիշները՝
- համայնքի ֆինանսական կարողությունը.
- համայնքի բնակչության թվաքանակը.
- համայնքում առկա ենթակառույցները և մատուցվող ծառայությունները.
- համայնքում առկա վտանգները (ռիսկերը):
Սույն ՀԶՀԾ-ի բովանդակությունը պայմանավորված է համայնքի ռեսուրսային (մարդկային, գույքային, ֆինանսատնտեսական, տեխնիկական և այլ) հնարավորություններով, համայնքային ծրագրերի իրականացման և ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ենթակառուցվածքների առկայությամբ: ՀԶՀԾ-ում հնարավորինս հաշվի են առնվել նաև համայնքում աղետի բազմաբնույթ վտանգները (ռիսկերը), որոնց կառավարման համար նախատեսվել են որոշ գործողություններ ու միջոցառումներ:
|
|
ՀԶՔԾ-ի մշակման ծրագրային հիմքերը
|
|
Համայնքի 2017 - 2021 թթ. ՀԶՀԾ-ն մշակվել է՝ հիմք ընդունելով համայնքի նորընտիր ղեկավարի և ավագանու անդամների նախընտրական ծրագրերի դրույթները և նպատակ ունենալով հետևողականորեն բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով աստիճանաբար բարելավել համայնքի բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները:
ՀԶՀԾ-ն դիտարկելով որպես համայնքի ռազմավարական պլանավորման և մասնակցային կառավարման կարևորագույն միջոց, համայնքի ղեկավարին կից գործող խորհրդակցական մարմինը՝ ՀԶՀԾ-ի կառավարման հանձնաժողովը, փաստաթուղթը մշակելիս, հատուկ ուշադրություն է դարձրել և ձգտել, որպեսզի այն հնարավորինս համահունչ լինի գործողության մեջ դրված Հայաստանի Հանրապետության ռազմավարական, մարզային և տարածաշրջանային զարգացման ծրագրերին՝ ակնկալելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ լիակատար փոխըմբռնում ՀԶՀԾ-ում ներկայացված խնդիրների առնչությամբ և արդյունավետ համագործակցություն դրանց լուծման գործում:
|
|
ՀԶՔԾ-ի հակիրճ բովանդակությունն ըստ կառուցվածքային բաժինների
|
|
ՀԶՀԾ-ի 1-ին բաժնում ներկայացվում է համայնքի սոցիալ-տնտեսական ընդհանուր և ոլորտային փաստացի իրավիճակի և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների բնութագրումը և վերլուծությունը՝ հաշվի առնելով ՀԶՀԾ-ի մշակման չափանիշների ազդեցությունը համայնքի ՏԻՄ-ի գործունեության ոլորտների կազմի վրա, համայնքում առկա սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակի գնահատումը, դրանց շահագործման, պահպանման և նորոգման հետ կապված խնդիրները, ինչպես նաև դրանց զարգացման հնարավորությունների, կարողությունների ու ռեսուրսների վերլուծումը և գնահատումը: Համայնքի ընդհանուր և ոլորտային կարիքների գնահատման հիման վրա կազմվել է համայնքում առկա հիմնախնդիրների ցանկը՝ առանձնացնելով նրանք, որոնց լուծումը նպատակահարմար է ներառել սույն ՀԶՀԾ-ում՝ ելնելով համայնքի ռեսուրսային հնարավորություններից: Բաժնում ներառվել է նաև համայնքի ՈՒԹՀՎ-վերլուծությունը՝ հիմնվելով համայնքի իրավիճակի վերլուծության ու գնահատման արդյունքների վրա և ձևակերպելով համայնքի ուժեղ և թույլ կողմերը, զարգացման ներքին ու արտաքին հիմնական հնարավորությունները, համայնքին սպառնացող հիմնական վտանգները: ՀԶՀԾ-ի 2-րդ բաժնում սահմանվում են համայնքի երկարաժամկետ տեսլականը, զարգացման ռազմավարությունը և սույն ՀԶՀԾ-ի հիմնական նպատակները: ՀԶՀԾ-ի 3-րդ բաժնում ներկայացվում են պետության, միջազգային և տեղական դոնոր, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և այլ կազմակերպությունների կողմից համայնքում գալիք հինգ տարիների համար նախատեսվող (շարունակվող) հանրապետական, մարզային, տարածաշրջանային, միջհամայնքային համագործակցության և այլ ծրագրերը, գործողությունները և միջոցառումները: ՀԶՀԾ-ի 4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ֆինանսական վիճակի վերլուծությունը, գնահատումը և կանխատեսումը՝ ըստ համայնքի բյուջեի եկամտային ուղղությունների (սեփական եկամուտներ, պաշտոնական տրանսֆերտներ, փոխառու միջոցներ)՝ դիտարկելով նախորդ երկու և գալիք հինգ տարիների եկամտային ցուցանիշները: ՀԶՀԾ-ի 5-րդ բաժնում ներկայացվում է համայնքի զարգացման ոլորտային ծրագրերի ընտրությունը, դրանց առաջնահերթությունների սահմանումը՝ ելնելով համայնքի իրավիճակի գնահատման արդյունքներից, բացահայտված կարիքներից ու հիմնախնդիրներից, ենթակառուցվածքների վիճակից և ՀԶՀԾ-ի հիմնական նպատակներից: Բաժնում ձևակերպվել և ամփոփվել են ՀԶՀԾ-ում ներառվող ոլորտային ծրագրերը՝ օգտագործելով ծրագրերի կազմման օրինակելի ձևը, ինչպես նաև ներկայացնելով ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները (համայնքի բյուջե, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, դոնոր կազմակերպություններ, այլ) և դրանց մոտավոր արժեքներն՝ ըստ գալիք հինգ տարիների: ՀԶՀԾ-ի 6-րդ բաժնում ներկայացվում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների, հողամասերի օտարման հնգամյա ծրագիրը՝ ըստ տարիների: ՀԶՀԾ-ի «Եզրափակում» բաժնում ներկայացվում են համառոտ մոտեցումներ՝ ՀԶՀԾ-ի իրականացման, մշտադիտարկման (մոնիթորինգի), վերահսկման և գնահատման, տարեկան հաշվետվությունների կազմման և քննարկման, ՀԶՀԾ-ում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարման, քննարկման և հաստատման գործընթացների վերաբերյալ:
|
|
1. ՀԱՄԱՅՆՔԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ`ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՄԱՆՀԻՄՆԱԿԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆՆԵՐԸ`1.1 Աշխարհագրական դիրքը, պատմական ակնարկ
|
|
Ջերմուկ համայնքը ընդգրկում է հետևյալ բնակավայրերը՝ Ջերմուկ քաղաք, Գնդեվազ, Կարմրաշեն, Կեչուտ և Հերհեր գյուղեր: Ջերմուկ համայնքը գտնվում է Վայոց ձորի մարզի արևելյան մասում:
Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է մարզկենտրոն Եղեգնաձորից 50 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի ակունքի շրջանում։ Հայաստանի երեք առողջարանային քաղաքներից մեկն է։ Գտնվում է Երևանից 173 կմ հեռավորության վրա: Ջերմուկի տեղում նախկինում եղել է հայկական Ջերմուկ գյուղը: Հետագայում այն օտարեկրացիների կողմից ավերվել է և նրա փոխարեն նոր գյուղ են կառուցել, որը թարգմանաբար կոչել են Իստիսու: Ջերմուկ է վերանվանվել 1924 թվականին։
Ջերմուկը գտնվում է ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող ոչ մեծ սարահարթում, որը երկու մասի է բաժանվումԱրփա գետի գեղատեսիլ կիրճով։ Քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան մասում,Վայոց ձորի մարզում (պատմական Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառի տարածքում)։ Բնակավայրը հիշատակվում է սկսած XIII դարից՝ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Նահանգին Սիսական» աշխատության մեջ։ Սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և VIII դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակավայրը գոյություն է ունեցել շատ վաղուց։
Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Այդ մասին են վկայում միջնադարում կառուցված լողավազանի մնացորդները, որոնք վերակառուցվել և վերականգնվել են 1860-ական թվականներին ցարական պրիստավ Գևորգ Խանագյանի կողմից, և այժմ էլ ժողովրդի կողմից լողավազանը կոչվում է «Պրիստավի գյոլ»: Չնայած պատմական հարուստ անցյալին, այսօրվա նոր քաղաքի հիմքը դրվել է միայն 1940 թվականին՝ առաջին առողջարանի կառուցման ավարտով։ Հետագա տարիներին Ջերմուկը կառուցվել ու կառուցապատվել է, ստեղծվել են բոլոր հնարավորությունները ինչպես բնակչության, այնպես էլ հանգստացողների ակտիվ հանգստի, առողջության վերականգնման և զբոսաշրջության համար։ 1967 թվականին քաղաքը ձեռք է բերում հանրապետական նշանակության քաղաքի, իսկ 1970 թվականին՝ համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ։ 1980-ականներին քաղաքն ուներ շուրջ 10 000 բնակիչ, շուրջ 2 000 մահճակալով առողջարանների ու պանսիոնատների ցանց՝ ակտիվ հանգստի և բուժման համար նախատեսված բոլոր ենթակառուցվածքներով ու ծառայություններով։ Օբյեկտիվ պատճառներով առողջարանային քաղաքի ակտիվ կյանքը 1990-ականներից մեծ տեղատվություն ապրեց, որը սկսեց աշխուժանալ 1990-ական թվերի վերջերից։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն որոշմամբ քաղաքը հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն:
Վարչական տարածքը շուրջ 5,5 հազար հեկտար է։ Երևանի հետ կապվում է երկու ավտոմայրուղիներով, որոնցից «Ջերմուկ-Երասխ-Երևան» մայրուղին ավելի կարճ է և կազմում է շուրջ 170 կմ։ Քաղաքը «Երևան-Գորիս-Ստեփանակերտ» մայրուղուց գտնվում է 24 կմ հեռավորության վրա։Քաղաքն ունի լեռնային կլիմա։ Ամառը զով է, ձմեռը՝ երկարատև և ձյունառատ։ Արևափայլի տևողությանը կազմում է տարեկան 2300 ժամ։ Օդի օրական միջին ջերմաստիճանը Ջերմուկում կազմում է՝ գարնանը՝ +0.4 °C, ամռանը՝ +15.3 °C, աշնանը՝ + 4.9 °C, ձմռանը՝ -9 °C: Հունվարի միջին ջերմաստիճանը –9 °C է, նվազագույնը՝ –35 °C, հուլիսինը՝ 18 °C, առավելագույնը՝ 32 °C, տարեկան տեղումները՝ մոտ 800 մմ, հարաբերական խոնավությունը՝ 45–48%, արևափայլքի տևողությունը՝ 2340 ժ։
Կեչուտ գյուղի հեռավորությունը Ջերմուկից 3 կմ է, մարզկենտրոնից՝ 46 կմ, մայրաքաղաքից՝ 170 կմ, ծովի մակարդակից գտնվում է 1900 մ բարձրության վրա: Գյուղի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն պատմագրությունը վկայում է, որ գյուղը, որպես բնակավայր, գոյություն է ունեցել Ք.ա. 2-րդ հազարամյակից: 13-րդ դարի պատմիչ Ս. Օրբելյանը Վայոց ձոր գավառի 92 գյուղերի ցուցակում Կեչուտը նշում է Երերունք և Ջերմուկ բնակավայրերի կողքին՝ 6 միավոր հարկաբաժնով, և ավելացնում, որ գյուղն ունի հազար տարուց ավելի պատմություն և երբեմն գործել է Ղուշչի, Կուշչի, Կուշչի-Բիլաք անուններով: Գյուղի մեջ մինչև անցյալ դարի 20-ական թվականները պահպանվել էին երեք եկեղեցիներ: Նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Նախիջևանի՝ Զնաբերդ և Զանգեզուրի տարբեր գյուղերից։ Մեր օրերում Կեչուտի բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Գյուղում կա 2 մատուռ:
Գնդեվազ գյուղի հեռավորությունը Ջերմուկից 12 կմ է, մարզկենտրոնից՝ 30կմ, մայրաքաղաքից՝ 163 կմ, ծովի մակարդակից գտնվում է 1850 մ բարձրության վրա: Գնդեվազը պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառի հնագույն բնակավայրերից է։ Առաջին գրավոր հիշատակությունը Սիսական տան մեծ պամիչ Ս. Օրբելյանինն է, ուր ասվում է, որ Սյունաց Սոփի իշխանուհին Վայոց Ձորի Գնդեվանք եկեղեցին կառուցելու հետ (936 թ) հիմնել է նաև համանուն գյուղը և նվիրել վանքին։ Չնայած պատմիչի այս տեղեկությանը՝ տարածքի պատմամշակութային որոշ հուշարձաններ թույլ են տալիս պնդելու, որ բնակավայրը շատ ավելի հին է։ Պատմական հնություններից են Գնդեվազում գտնվող Սբ. Աստվածածին քարաշեն եկեղեցին (1686 թ.) և 11-րդ դարի ջրանցքը։ Գնդեվազի ջրանցքը կառուցվել է 1008 թ, Սյունիքի Վասակ թագավորի ժամանակ։ Վանքի վանահայր Սարգիսը Դիտավոր լեռան վրայից Ձկնարած գետի ակունքից ջուր է բերել տալիս։ Ջրանցքի երկարությունը 22 կմ է։ Այն ժամանակներում ջրանցքի ջրով ոռոգվել են մոտ 400 հա վանքապատկան հողեր, այժմ՝ մոտ 1000 հա։ Գնդեվազի այժմյան վարչական տարածքում պահպանվել են պատմական մի քանի բնակատեղիների ավերակներ, որոնց ուսումնասիրությունը կարևոր է։ Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 19-րդ դարի առաջին կեսին Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից Վայոց Ձորի Խաչիկ, Գնիշիկ, Արենի գյուղերում վերաբնակված, ապա մասամբ Գնդեվազ տեղափոխված բնակիչների սերունդներն են։ Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ: Գնդեվազից 2 կմ հարավ-արևմուտքում է գտնվում «Գնդեվանք»-ի համալիրը (X-XVII դարեր) և իջևանատունը (X-XIII դարեր), գյուղի հյուսիսային մասում՝ XVII-XVIII դարերի պարիսպը, 1 կմ հյուսիս՝ Սբ. Խաչ մատուռը (XIX դար), ավերակ եկեղեցին (XVII-XVIII դարեր), բերդի ավերակներ (ուշ միջնադար) և XI-XIX դարերի խաչքարեր։
Հերհեր գյուղը գտնվում է Արփա գետի աջակողմյան վտակ Հերհեր գետի միջին հոսանքի աջ կողմում, հեռավորությունը մարզկենտրոնից 32 կմ է: Հերհերից մոտ 1 կմ հյուսիս-արլևելք գտնվում է 8-րդ դարից հիշատակվող Սբ. Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից։ Հերհերում՝ Սբ. Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է (կառուցված կիսամշակ ավազաքարով) և ունի հայ ճարտարապետության համար եզակի հորինվածք։ Նրան հարավից կից է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1282-1283)։ Միանավ փոքրիկ մատուռը կից է Սբ. Սիոն եկեղեցուն հյուսիսից։ Պարսպապատ մենաստանի գերեզմանոցում կան XIII-XVII դդ. արձանագրություններով խաչքարեր։ Գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։ Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296 թ.) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297 թ.) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հարավ-արևելյան, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը (XIII-XIV դարեր)։ Հերհերից 3 կմ հյուսիս, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքարեր։ Գյուղատեղիի շրջակայքում կան 1282 թ. մեծ ու շքեղ խաչքար, XIII-XV դդ. պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր, կենցաղային թեմաներով քանդակազարդ տապանաքարեր։ Գյուղում կան X-XV դարերի խաչքարեր, 2 կմ հարավ՝ գյուղատեղի, իսկ 3 կմ հյուսիս՝ գյուղատեղի: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ:
Կարմրաշեն գյուղը գտնվում է Վայոց լեռան ստորոտում, Հերհեր գետի վերին հոսանքի բարձրադիր սարավանդում։ Ծովի մակարդակից բարձր է 2030 մ։ Ջերմուկին սահմանակից է հյուսիս-արևելքից, Հերհերին՝ հարավ-արևելքից, հարավ-արևմուտքից՝ Մալիշկա , հյուսիս-արևմուտքից՝ Գողթանիկ գյուղերին։ Շրջակայքում կան անտառակներ։ Գյուղի հիմնադրման տարեթիվը ստույգ չէ։ Գյուղի շրջակայքում կան հնավայրեր և պատմաճարտարապետական կոթողներ։Գյուղից մեկ կմ հարավ-արևելք գտնվում է Պողոս-Պետրոս խաչքարը, հարավ–արևմուտքում Խարաբաներ գյուղատեղին է, հյուսիս-արևմուտքում՝ Գենգարա գյուղատեղին։ Խաչքարերը վերաբերում են 10-13-րդ դարերին։ Ղևոնդ Ալիշանը Կարմրաշենին է նույնացնում Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառում հիշատակվող Գուտենի գյուղը։ 1963 թվականին այստեղ հիմնվել էր բանավան՝ Արփա-Սևան ջրատարի բանվոր-ծառայողների համար։ Այժմյան գյուղի տարածքը բնակեցվել է 1916 թվականից 1925 թվականն Նախիջևանի Բադամլու գյուղից ներգաղթածներով, ինչպես նաև Գնդեվազից, Վերնաշենից և այլ վայրերից եկածներով։ Նույն շրջանում հարևան տարածքներից Կարմրաշեն են տեղափոխվել նաև ադրբեջանցիներ։ 1988 թվականին գյուղի ադրբեջանցի բնակչությունը տեղափոխվեց Ադրբեջան, իսկ նրանց փոխարեն գյուղ ներգաղթեցին մեծ թվով ադրբեջանահայեր, որոնց մեծ մասը հետագա տարիներին տեղափոխվեց այլ բնակավայրեր։ ՀՀ անկախությունից հետո գյուղի երիտասարդության նախաձեռնությամբ տեղանունները, որոնք ունեին թուրք-արաբա-պարսկական ծագում, վերանվանվեցին կարմրաշենցի ճանաչված և նշանավոր մարդկանց անուններով, այդ վայրերում կառուցվեցին հուշաղբույրներ։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկների և կերային կուլտուրաների մշակությամբ: Կարմրաշենից 1 կմ հարավ-արևելքում է գտնվում Պողոս-Պետրոս խաչքարը, կան XII-XV դարերի խաչքարեր։
|
|
1.2 Ժողովրդագրություն
|
|
Համայնքի բնակչության թիվը կազմում է 9372 մարդ, այդ թվում տղամարդիկ՝ 4603 և կանայք՝ 4769:
Բնակչության տարիքային և սոցիալական կազմն այսպիսին է՝ - 0-6 տարեկան -409 մարդ - 7-17 տարեկան –787 մարդ - 18-63 տարեկան – 6158 մարդ - 64 և ավելի տարեկան – 1618 մարդ - կենսաթոշակառուների թիվը – 1731 , այդ թվում տարիքային և աշխատանքային թոշակառուներ՝ 1640մարդ - հաշմանդամներ - 266մարդ, այդ թվում մանկուց հաշմանդամներ՝ 23մարդ - միակողմանի ծնողազուրկ երեխաներ – 75մարդ - աշխատունակներ – 5992 մարդ - զբաղվածներ – 3675 մարդ - գործազուրկներ – 368 մարդ, այդ թվում գրանցված՝ 181 մարդ, չգրանցված՝ 187 մարդ - տնային տնտեսությունների թիվը – 2991
- ընտանիքների թիվը - 2424 - ընտանեկան նպաստի պետական համակարգում հաշվառված ընտանիքների թիվը – 363, այդ թվում նպաստառու ընտանիքների թիվը՝ 255:
Աղյուսակ 1-ում ներկայացվում է համայնքի բնակչության ու տնային տնտեսությունների ցուցանիշները, Աղյուսակ 2-ում ներկայացվում է համայնքի առկա բնակչության տարիքային և սոցիալական կազմի ցուցանիշները՝ ըստ առանձին բնակավայրերի, առ 01.12.2016 թ.:
Աղյուսակ 1
Հ/հ
|
Բնակավայրի անվանումը
|
Մշտական բնակչության թվաքանակը /մարդ
|
Մշտական տնային տնտեսությունների թվաքանակը , տ/տ
|
Առկա տնային տնտեսությունների թվաքանակը, տ/տ
|
1.
|
Ջերմուկ
|
6696
|
2500
|
1750
|
2.
|
Կեչուտ
|
942
|
248
|
201
|
3.
|
Գնդեվազ
|
774
|
195
|
178
|
4.
|
Հերհեր
|
705
|
175
|
175
|
5.
|
Կարմրաշեն
|
255
|
121
|
57
|
|
Ընդամենը
|
9372 մարդ
|
3239
|
2361
|
|
|
1.3 Տեղական Ինքնակառավարման Մարմինները
|
|
2016թ. հոկտեմբերի 2-ին Ջերմուկ համայնքում կայացած ՏԻՄ-երի ընտրությունների արդյունքում ընտրվել են համայնքի ավագանին՝ բաղկացած 11 անդամից, և համայնքի ղեկավարը, ովքեր կազմավորել են համայնքապետարանի աշխատակազմը՝ բաղկացած 37 աշխատակցից: Ստորև բերվում է համայնքի ղեկավարի և աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների հաստիքացուցակը և աշխատավարձերի պաշտոնային դրույքաչափերը, որոնք հաստատվել են համայնքի ավագանու 10.11.2016 թ. N 60-Ա որոշմամբ (Աղյուսակ 3)՝
Աղյուսակ 3
......
Գծապատկեր 1-ում ներկայացված է Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառավարման կազմակերպական կառուցվածքը՝
Գծապատկեր 1՝
Համայնքում գործում են՝
1. «Ջերմուկի համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
2. «Ջերմուկի համայնքի արվեստի N 1 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
3.«Ջերմուկի համայնքի արվեստի N 2 դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
4.«Ջերմուկի Երիտասարդական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
5.«Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
6. «Ջերմուկի համայնքի Կ.Ա.Ասրյանի անվան շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
7. «Գնդեվազի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ)
8. «Ջերմուկի համայնքի ճոպանուղի» Համայնքային Հիմնարկ
9. «Ջերմուկի համայնքի մանակապատանեկան մարզադպրոց» Համայնքային Հիմնարկ
10. «Ջերմուկի համայնքի քաղաքային գրադարան» Համայնքային Հիմնարկ
Համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների և համայնքային հիմնարկների աշխատակիցների հաստիքացուցակը և աշխատավարձերի պաշտոնային դրույքաչափերը ներկայացված են Հավելված 2-ում:
|
|
1.4 Համայնքի սեփականություն համարվող գույքի ֆիզիկական վիճակը
|
|
Համայնքի սեփականությունն են հանդիսանում նրա կազմի մեջ մտնող նախկին համայնքների սեփականություն համարվող գույքը, որի ցանկը սահմանվել է ՀՀ կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ: Համայնքի սոցիալ-տնտեսական յուրաքանչյուր ենթակառուցվածքի վիճակի գնահատումը կատարվել է՝ օգտագործելով Ներդիր 1-ում բերված գնահատման չափանիշները (գնահատականները):
Ներդիր 1. Համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի վիճակի գնահատականներ
ա) գերազանց, եթե ենթակառուցվածքը վերջերս է կառուցվել կամ վերանորոգվել, գործում է անխափան. բ) լավ, եթե ենթակառուցվածքն իր շահագործմանը խոչընդոտող լուրջ թերություններ չունի. գ) բավարար, եթե ենթակառուցվածքը դեռևս գործում է, բայց արդեն կապիտալ նորոգման կարիք ունի. դ) վատ, եթե ենթակառուցվածքը գործում է ամենացածր արտադրողականությամբ կամ բոլորովին չի գործում. ե) շատ վատ, եթե ենթակառուցվածքը քայքայված է, այն պետք է քանդել կամ փոխարինել ուրիշով:
Հավելված 3-ում բերված է 01.12.2016թ. դրությամբ համայնքի սեփականություն համարվող գույքի ցանկը և վիճակը՝ ըստ առանձին բնակավայրերի: Ի լրումն նշյալ ցանկի՝ Աղյուսակ 4-ում ամփոփ ձևով ներկայացված է համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերում սոցիալ-տնտեսական հիմնական ենթակառուցվածքների առկայությունը և ընդհանուր վիճակը:
Աղյուսակ 4
|
|
Աղյուսակ 1. Համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վիճակի գնահատում
|
|
Հ/հ
|
Ենթակառուցվածքի նվանումը
|
Ջերմուկ
|
Կեչուտ
|
Գնդեվազ
|
Հերհեր
|
Կարմրաշեն
|
Առկա
|
Վիճակը
|
Առկա
|
Վիճակը
|
Առկա
|
Վիճակը
|
Առկա
|
Վիճակը
|
Առկա
|
Վիճակը
|
1.
|
Աշխատակազմի
վարչական շենք
|
+
|
լավ
|
+
|
բավարար
|
+
|
լավ
|
+
|
վատ
|
+
|
վատ
|
2.
|
Ներբնակավայրային փողոցներ
|
+
|
լավ
|
+
|
բավարար
|
+
|
գերազանց
|
+
|
վատ
|
+
|
վատ
|
3.
|
Միջբնակավայրային ճանապարհներ
|
+
|
բավարար
|
+
|
բավարար
|
+
|
բավարար
|
+
|
վատ
|
+
|
լավ
|
4.
|
Ոռոգման համակարգ
|
-
|
-
|
+
|
լավ
|
+/մասամբ/
|
լավ
|
-
|
-
|
-
|
-
|
5.
|
Աղբավայր
|
+
|
վատ
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
6.
|
Աղբատար մեքենա
|
+
|
բավարար
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
7.
|
Ջրամատակարարման համակարգ
|
+
|
գերազանց
|
+
|
լավ
|
+
|
լավ
|
+
|
բավարար
|
+
|
բավարար
|
8.
|
Ջրահեռացման համակարգ
|
+
|
գերազանց
|
+
|
գերազանց
|
+
|
լավ
|
+
|
վատ
|
+
|
վատ
|
9.
|
Փողոցների լուսավորման համակարգ
|
+
|
լավ
|
+
|
լավ
|
+
|
լավ
|
-
|
-
|
-
|
-
|
10.
|
Բուժկետ, ամբուլատորիա
|
+
|
բավարար
|
-
|
-
|
+
|
բավ.
|
+
|
բավ.
|
+
|
բավ.
|
11.
|
Մարզադպրոց
|
+
|
վատ
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
12.
|
Գրադարան
|
+
|
գերազանց
|
+
|
բավ.
|
+
|
բավ.
|
+
|
բավ.
|
+
|
բավ.
|
13.
|
Մշակույթի տուն/կենտրոն, ակումբ
|
-
|
-
|
+
|
վատ
|
+
|
լավ
|
-
|
-
|
-
|
-
|
14.
|
Արվեստի, գեղարվեստի դպրոց
|
+
|
լավ
|
+
|
լավ
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
15.
|
Մանկապարտեզ
|
+
|
գերազանց
|
+
|
լավ
|
+
|
գերազանց
|
-
|
-
|
-
|
-
|
17.
|
Արտադպրոցական այլ հիմնարկ (շախմատի դպրոց)
|
+
|
լավ
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
18.
|
Պատկերասրահ
|
+
|
լավ
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
19.
|
Ճոպանուղի
|
+
|
բավարար
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
20.
|
Հանրակրթական դպրոցներ
|
+
|
բավարար
|
+
|
բավարար
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
|
|
1.5 Համայնքում գործող ոչ համայնքային ենթակայության կազմակերպությունները
|
|
Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գործող ոչ համայնքային ենթակայության կազմակերպությունները ներկայացված են հավելված 4-ում: Նշված կազմակերպությունների հետ ՏԻՄ-երի համագործակցությամբ արվում է ամեն հնարավորը տվյալ ոլորտներում ծառայությունների արդիականացման և արդյունավետության բարձրացման նպատակով:
Միաժամանակ, համայնքում գործում է նաև «Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության հիմնադրամ» ՀՄԴ, «Ջերմուկի զարգացման կենտրոն» և «Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿ-ները:
|
|
1.6 Քաղաքաշինություն և կոմունալ տնտեսություն
|
|
Համայնքի Ջերմուկ քաղաքն ունի գլխավոր հատակագիծ, որը հաստատվել է համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 16-ի N 8-Ն որոշմամբ: 2009 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ջերմուկի քաղաքապետարանի և շվեյցարական ԹայգերԴեվ Սվիս ընկերության միջև կնքվել է Ջերմուկի գլխավոր հատակագծի մշակման պայմանագիր, որում նախատեսված աշխատանքները ընկերության կողմից ամբողջությամբ կատարվել են, կյանքի է կոչվել Ջերմուկում քաղաքաշինության զարգացման , այսպես կոչված, շվեյցարական ծրագիրը: Ջերմուկ քաղաքի աջափնյա հատվածը ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշմամբ առանձնացվել է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածք և այստեղ քաղաքաշինական գործունեության իրականացվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմանը համապատասխան: Միաժամանակ, Ասիական Զարգացման Բանկի ֆինանսական աջակցությամբ «Կայուն քաղաքաշինական ներդրումային ծրագրի» շրջանակում Ջերմուկ քաղաքի տարածքում առաջնային ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար կազմվել է Ջերմուկի քաղաքաշինության զարգացման ծրագիր: Ոլորտի ընթացիկ աշխատանքներում առաջացած որոշակի խոչընդոտներից ելնելով (հատակագծի անհամապատասխանություն կադաստրային քարտեզի հետ, կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալներ) անհրաժեշտաբար համայնքի ավագնու կողմից 2016 թվականի օգոստոսի 18-ի N 44-Ա որոշմամբ հավանություն է տրվել Ջերմուկի համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու նախագծման առաջադրանքին: Վերջին հինգ տարիների կտրվածքով կառուցապատողներին տրվել են թվով 67 ճարտարապետահատակագծային առաջադրանքներ և 81 շինթույլտվություններ, որոնցից՝ 53 ՃՀԱ և 63 շինթույլտվություն Ջերմուկ քաղաքում: Համայնքի գյուղական բնակավայրերը չունեն գլխավոր հատակագծեր և քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման համաձայն համայնքային սեփականություն են համարվում ներհամայնքային բոլոր փողոցները, հրապարակները, ներհամայնքային նշանակության ճանապարհները, կամուրջները, աղբավայրերն ու գերեզմանատները:Վերը նշված որոշմամբ համայնքներին որպես սեփականություն տրվել է նաև ներհամայնքային նշանակության ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման և ոռոգման համակարգերը: Ջերմամատակարարման համակարգերը անկախացման առաջին տարիներին, երբ սոցիալ-տնտեսական վիճակը ծայրահեղ է եղել, հնարավոր չի եղել շահագործել, դրանք լուծարվել են, գույքը՝ շենք-շինություններով մասնավորեցվել է: Ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերը Ջերմուկ քաղաքում մինչև 2016 թվականը անհատույց օգտագործման է տրամադրվել «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը: 2016 թվականի մայիսին ՀՀ կառավարության արձանագրային որոշման համաձայն համայնքի ավագանին նվիրատվությամբ համակարգերի սեփականության իրավունքը փոխանցել է ՓԲԸ-ին: Այլ է պատկերը գյուղական բնակավայրերում. Կեչուտում ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերը կյանքի են կոչվել USAID-ի «Փրկեցեք երեխաներին » ներդրումային ծրագրի շրջանակներում՝ 2002 թվականին, գյուղն ինքն է տնօրինում համակարգը: Գնդեվազ, Կարմրաշեն և Հերհեր գյուղերում ևս այդ համակարգերը տնօրինվել են գյուղապետարանների կողմից: Ընթացիկ նորոգման կարիք ունեն Կեչուտի և Հերհերի ոռոգման համակարգերը: Հերհեր և Կարմրաշեն գյուղերում ոռոգման համակարգերը սնվում են Կեչուտի ջրամբարից, մասամբ՝ տեղական ջրային ռեսուրսներից: Գնդեվազ գյուղում վթարային է կոյուղու համակարգը, այն ընթացիկ նորոգման կարիք ունի: Խմելու ջրով ապահովված են համայնքի բոլոր բնակավայրերի դպրոցները, մանկապարտեզները, համայնքային ենթակայության բոլոր կազմակերպությունները և այլն:
Համայնքը հիմնականում գազաֆիկացված է՝ Ջերմուկ քաղաքն ու Գնդեվազ գյուղը՝ ամբողջությամբ, Հերհեր ու Կարմրաշեն գյուղերը՝ մասնակի (Հերհերում կապույտ վառելիքից օգտվում են 7 տնային տնտեսություններ): Համայնքի զարգացման ոլորտային ծրագրերից մեկը Հերհեր գյուղի գազամատակարարման ընդլայնումն է: Գյուղի ամբողջական գազաֆիկացումը մեծապես կնպաստի բնակչության կենցաղային խնդիրների լուծմանը, ինչպես նաև կփրկի համայնքի անտառային ֆոնդը ոչնչացումից: Համայնքի գազաֆիկացման ներքին ցանցն անցկացնելու դեպքում նրա երկարությունը կկազմի մոտ 2 կմ:
Համայնքը ընդհանուր առմամբ բարեկարգ և կանաչապատ է, հատկապես՝ Ջերմուկ քաղաքը, որը 2008 թվականից ի վեր հայտարարված է զբոսաշրջության կենտրոն և ՏԻ մարմինների ուշադրության մեծագույն մասը նվիրվել է քաղաքը բարեկարգելուն, կանաչապատելուն, զբոսաշրջության արդի միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելուն:Գյուղական բնակավայրերը կանաչապատման կարիք չունեն, բարեկարգ և գրեթե քաղաքատիպ են Գնդեվազ և Կեչուտ գյուղերը: Մյուս գյուղական բնակավայրերը բարեկարգ են յուրովի՝ ընդգծելով գյուղական կոլորիտի հատկանիշները:
Համայնքում աղբահանությունն իրականացվում է Ջերմուկ քաղաքում՝ կենտրոնացված ձևով՝ «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից, գյուղական բնակավայրերում՝ մասնակիորեն: Աղբավայր ունեն Ջերմուկ քաղաքը, Կարմրաշեն, Կեչուտ և Հերհեր գյուղերը, չունի Գնդեվազ գյուղը, որտեղ աղբհավաքման համար նախատեսված տեղանքը արդեն կիրառելի չէ և հակասանիտարական վիճակի մեջ է, գյուղի բնակիչները հաճախ հարկադրված են լինում աղբը թափել հարակից ձորակի մեջ, ինչն առաջին հերթին բնապահպանական լուրջ խնդիր է հարուցում՝ սանիտարահիգիենիկ խնդիր լինելուց բացի: Վերը նշված ՀՈԱԿ-ին Ջերմուկի համայնքի ավագանու որոշմամբ ամրակցված է գույք՝ մեքենամեխանիզմներ, որոնցով իրականացվում է քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Համայնքի խոշորացումից հետո նախատեսվում է ընդլայնել ՀՈԱԿ-ի աշխատանքները՝ ծառայությունների ոլորտի մեջ ընդգրկելով նաև գյուղական բնակավայրերը: Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամին համայնքի կողմից 2016 թվականի նոյեմբերի 14-ին հայտ է ներկայացվել՝ Բաղադրիչ 1-ով նախատեսվել են կոմունալ սպասարկման և աղբահանման նորագույն մեքենամեխանիզմներ, որոնք կկիրառվեն նաև գյուղական բանակավայրերում (ոչ միայն կոմունալ սպասարկման , այլ նաև՝ գյուղամիջյան ճանապարհների սպասարկման մեջ):
Արտաքին լուսավորվածությամբ լիովին ապահոված են Ջերմուկ քաղաքը և Գնդեվազ գյուղը: Բոլոր փողոցներում և բակային հատվածներում տեղադրված են հենասյուներ, վառվում են բարձրորակ էներգայախնող լամպեր: Ջերմուկ քաղաքը 2015 թվականին փետրվարի 11-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Ջերմուկի քաղաքապետարանի միջև կնքվել է էներգախնայողության ծառայությունների համաձայնագիր, որի համաձայն հիմնադրամը Հայաստանի Հանրապետության անունից Ջերմուկ քաղաքում իրականացրել է փողոցային լուսավորության էներգախնայողության միջոցառումներ:
հ/հ
|
բնակավայրը
|
Իրավական ռեժիմը
|
Մակերեսը, հա
|
ծանոթություն
|
1
|
Ջերմուկ
|
փակ
|
մոտ 1
|
Գտնվում է Ակունք կոչվող գյուղատեղիում , հին գերեզմանատեղի է:
|
2
|
Ջերմուկ
|
բաց
|
1,65
|
ճանապարհը ծայր աստիճան անմխիթար վիճակումէ, տեղումների դեպքում՝անանցանելի: Ճանապարհի հիմնանորոգումը համայնքի գերխնդիրներից մեկն է, ներառնված է հրատապ լուծում պահանջող ծրագրերի ցանկում
|
3
|
Գնդեվազ
|
մասնակի փակ
|
1,5
|
|
4
|
Գնդեվազ
|
բաց
|
2,5
|
|
5
|
Կարմրաշեն
|
փակ (թուրքական)
|
մոտ 1
|
|
6
|
Կարմրաշեն
|
բաց
|
մոտ 1
|
|
7
|
Կեչուտ
|
մասնակի փակ
|
1,79
|
Գերեզմանատան ներքին քայլուղիները հիմնանորոգման կարիք ունեն
|
8
|
Հերհեր
|
բաց
|
1,7
|
|
Բոլոր գերեզմանատները (բացի փակերից) կարիք ունեն ընդլայնման և պարսպապատման: Դրանք հատուկ պահպանվող տարածքներ են, գործառնական նշանակությամբ՝ պատմական և մշակութային:
|
|
1.7 Բնակելի և ոչ բնակելի տարածքների սպասարկում
|
|
Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում միասին կան բազմաբնակարան 111 շենքեր՝ 2637 բնակարաններով, Կարմրաշեն գյուղում՝ 13 շենք՝ 104 բնակարանով, Հերհերում՝ 3 շենք՝ 6 բնակարանով: Բազմաբնակարան շենքերի բնակարանների շուրջ 95 տոկոսը ներկայումս սեփականաշնորհված է: Համայնքի բնակֆոնդի ընդհանուր մակերեսը 196,2 հազ. քմ է, որիցբնակելիմակերեսըկազմումէ 143,2 հազքմ: 2637 բնակարանների մեծ մասը սեփականաշնորհվածեն, մնացածը` համայնքային սեփականության են: Վերջին 20 տարում համայնքում բնակարանաշինություն չի իրականացվել և սկսած 90-ական թվականներից գնալով քաղաքում աճել է բնակարանիկարիքունեցողընտանիքներիթիվը: Այն հիմնականում պայմանավորված է քաղաքի զարգացման, բնական աճի և Ջերմուկում աշխատանքի անցած մարդկանց ներհոսքի հետ: Ներկա պահին համայնքում բնակարանային կարիք ունեցող ընտանիքների թիվը գերազանցում է 200-ը: Նրանց մեծ մասը` հատկապեսերիտասարդ ընտանիքները, բնակվում են վարձակալությամբ: Համայնքում վթարային շենքեր չկան, տանիքների վերանորոգման խնդիր ունեն 77 շենքեր, մուտքերի վերանորոգման և բակերի հիմնանորոգման խնդիր ունեն Ջերմուկ քաղաքի և Կեչուտ գյուղի բոլոր 111 շենքերը: Համայնքում ձևավորված համատիրություններ չկան, և բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացնում է համայնքապետարանը: Վերելակների թիվը 2-ն է՝Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի բազմահարկ 26/1 և 26/2 շենքերում, դրանց վիճակը բավարար է, պայմանագրային հիմունքներով այդ վերելակների անվտանգ աշխատանքն ու շահագործումն իրականացնում է լիցենզավորված մասնագետ-վերելակավարը:
Համայնքի գյուղական բնակավայրերում առկա են 458-ից ավել առանձնատներ՝ մոտ 4122,0 հազ կմ2 մակերեսով, դրանցից մոտ 20-ը կիսակառույց են, կարիք ունեն մասնակի կամ լրիվ վերանորոգման: Կան մեծ թվով ոչ բնակելի տարածքներ համայնքի բոլոր բնակավայրերում, դրանց մի մասը համարվում են իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց, համայնքային, պետական սեփականություն: Կան նաև մեծ թվով ավտոտնակներ, որոնց գերակշիռ մասը ինքնակամ կառույցներ են, օրինականացվել է չնչին մասը:
|
|
1.8 Հողօգտագործում
|
|
Ջերմուկ համայնքի վարչական տարածքը կազմում է 39996,22 կմ2, որից՝
- գյուղատնտեսական նշանակության հողեր – 4568,3 հա, - բնակելի ֆոնդի հողեր – 110,99 հա, - բնապահպանական նշանակության հողեր – 4502,72 հա, - անտառային և ջրային ֆոնդերի հողեր – 4145,32 հա, - արդյունաբերական նշանակության հողեր – 48,96 հա, - էներգետիկայի ենթակառուցվածքների հողեր – 66,63 հա:
1991թ. հանրապետությունում իրականացված հողի սեփականաշնորհմանը մասնակցել են համայնքի գյուղական բնակավայրերի բոլոր տնային տնտեսությունների ընտանիքները: Համայնքի սեփականաշնորհված հողերի մեկ հողաբաժնի չափը կազմել է՝
Կեչուտում՝ 2 հա
Կարմրաշենում՝ 4 հա
Գնդեվազում՝ 1,3 հա
Հերհերում՝ 2 հա
Համայնքի սեփականություն համարվող հողերը կազմում են 46504 հա, որոնցից 2479,9 հա վարելահողերը և մոտ 24476,79 հա արոտավայրերը վարձակալությամբ տրամադրվում է համայնքի բնակիչներին:
|
|
1.9 Գյուղատնտեսություն
|
|
Համայնքի գյուղական բնակավայրերի բնակչության 95%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Գյուղատնտեսական նշանակության հողերը բաշխված են հետևյալ կերպ՝
Տեսակը |
Ջերմուկ, Կեչուտ |
Գնդեվազ |
Հերհեր |
Կարմրաշեն |
Խոտհարքներ |
637 |
120 |
150 |
150 |
Արոտավայրեր |
2317,79 |
6000 |
3659 |
12,5 |
Վարելահողեր |
673 |
500 |
606,9 |
700 |
Այլհողատեսքեր |
3319,57 |
280 |
450 |
580 |
Համայնքի սեփականաշնորհված և վարձակալությամբ տրված վարելահողերում ցանվում են հացահատիկային մշակաբույսեր՝ցորեն, գարի և այլ կուլտուրաներ: Սակայն հողատարածքների ջրովի չլինելու պատճառով համայնքաբնակները մեծ եկամուտներ չեն ստանում: Հողատեսքերի դիրքադրությունը Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերում միանգամայն բարենպաստ է հացահատիկային կուլտուրաների արտադրության ու անասնապահության, Գնդեվազ գյուղի դեպքում՝ այգեգործության համար: Այգեգործությունն ու անասնապահությունը հանդիսանում են Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերի տնտեսական զարգացման կանխորոշ ողոլորտ: Սակայն այս երկու ոլորտները ներկայումս ունեն միջին զարգացվածության տեմպ, որը պայմանավորված է ոլորտների ցածր կապիտալացման աստիճանով ու վերամշակման տեխնոլոգիաների բացակայությամբ:
Գյուղացիները զբաղվում են նաև անասնապահությամբ, սակայն խոշոր ֆերմերային տնտեսությունները սակավաթիվ են: Հիմնականում յուրաքանչյուր տնտեսություն իր արտադրանքը սպառում է իր տնտեսության ներսում: Վերջին տարիներին Կեչուտ բնակավայրում USAID-ի «Փրկենք երեխաներին» ծրագրով կառուցվել է ոռոգման համակարգ և թարմացվել է անասունների ջրելատեղիները: Գնդեվազ գյուղում 2015 թվականից գործում է «Էկո Ֆարմ» ՍՊԸ-ի կաթ արտադրող անասնապահական համալիրը: 300 կթու կովերի համար նախատեսված համալիրն իր տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում Եվրոպական և Ամերիկյան որակի և կառավարման չափորոշիչներին։
Համայնքի Հերհեր և Կարմրաշեն գյուղերում չկա գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համակարգ, այդ պատճառով բնակչությունը հողագործությունից մեծ եկամուտներ չեն ստանում: Հողերը չեն ոռոգվում, բնականից հարուստ չեն հումուսով։ Համեմատաբար բարվոք է վիճակը Կեչուտ և Գնդեվազ գյուղերում. պտղատու այգիները հիմնականում տնամերձ են և կազմում են 82 հա՝ Գնդեվազում, 36 հա՝ Կեչուտում: Գնդեվազը առավելապես մասնագիտացված է այգեգործության մեջ, մշակվում է բարձրակարգ ծիրան, սալոր, դեղձ, խնձոր, տանձ, Կեչուտում այգեգործների թիվը քիչ է, մշակում են խնձոր, տանձ, հիմնականում՝ կարտոֆիլ, բերքատվությունը բարձր չէ՝ ոչ բարենպաստ կլիմայական գործոնների պատճառով։
Կարմրաշեն գյուղում տնտեսությունները զբաղվում են բանջարաբոստանային մշակաբույսերի ու կարտոֆիլի արտադրությամբ և անասնապահությամբ:Ոռոգման ջրի բացակայությունը դժվարացնում է գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպումը: Խնդիր է նաև դրանց իրացումը:
Հերհեր գյուղում բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: Հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու անասնաբուծությունն է:Անասնաբուծության հիմնական ճյուղը խոշոր եղջերավորներն են: Գյուղում տարածված է նաև մեղվապահությունը: Անասնապահությամբ զբաղվողները արտադրում են կաթ, միս, բուրդ, մեղր:
Գյուղական բնակավայրերում դաշտամիջյան ճանապարհների վիճակը անմխիթար է, դրանք գրունտային ճանապարհներ են, որոնց դժվարանցանելի են դառնում անձրևառատ օրերին:
Հավելված .......-ում ներկայացված է համայնքում առկա անասնագլխաքանակի վերաբերյալ տվյալներն՝ ըստ համայնքի կազմի մեջ մտնող առանձին բնակավայրերի:
Հավելված ......-ում ներկայացված է գյուղատնտեսական տեխնիկայի քանակը ըստ համայնքի կազմի մեջ մտնող առանձին բնակավայրերի:
|
|
1.10 Բնության և շրջակա բնական միջավայրի պահպանություն
|
|
Համայնքում շրջակա բնական միջավայրի պահպանության առումով առաջնային խնդիր է համայնքի սանմաքրումն ու աղբահանությունը: Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում այն կատարվում է կենտրոնացված ձևով՝ «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով, աղբը տեղափոխվում է «Զիրակ» աղբավայրը: ՀՈԱԿ-ը իր գործառույթներն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան համայնքի ավագանու կողմից հաստատված կարգի և սխեմայի համաձայն՝ ամեն օր (ամռան ամիսներին՝ մի քանի անգամ, ձմռան ամիսներին կատարում է ձնամաքրման ասշխատանքեր): Համայնքի մյուս գյուղական բնակավայրերում մինչ խոշորացումը աղբահանություն չի կատարվել. գյուղացիները կամ այրել են աղբը, կամ՝ նետել մոտակա ձորակը՝ աղբավայր չունենալու պատճառով, ինչև բնապահպանական լուրջ խնդրի առջև կարող է կանգնեցնել համայնքին: Համայնքի միավորումից և Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից համայնքին տրամադրվելիք մեքենամեխանիզմների շնորհիվ հնարավոր կլիվի աղբահանություն ու սանիտարական մաքրում իրականացնել ողջ համայնքի տարածքում: ՀՈԱԿ-ի գործառույթների մեջ է մտնում նաև համայնքի կանաչապատ տարածքների խնամքը և պահպանությունը:
Համայնքը բացառիկ է իր հողերի, ջրերի, օդի և շրջակա միջավայրի անաղարտության առումով: Այստեղ չկան կոնսոլորտն աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ, չեն լինում արտադրական թափոններ, վնասակար նյութերի արտանետումներ ու արտահոսքեր և այլն: Գործող կազմակերպությունները խստորեն պահպանում են բնօգտագործման կանոնները:
Համայնքը հարուստ է անտառներով, որոնք գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության հսկողության տակ, վերջինս իրականացնում է նաև դրանց պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունը և խնամքը:
Ոռոգման, խմելու ջրի , ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը պատկանում են «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը: Ջերմուկ քաղաքում այդ համակարգերը վարկային ծրագրի շրջանակներում հիմնովին վերակառուցվել են 2014-2015 թթ ընթացքում, մինչդեռ ոլորտը խնդիրներ ունի գյուղերում. ընթացիկ աշխատանքերի արդյունքում այստեղ գտնվող համակարգերը ևս կտրամադրվեն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, որը իր բազմամյա փորձառությամբ կապահովի գյուղական բնակավայրերը խմելու և ոռոգման ջրով, կկազմակերպի նորմալ ջրահեռացումը: Ջերմուկ համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերից միայն Ջերմուկ քաղաքն ունի կեղտաջրերի մաքրման կայան, որը ևս պատկանում է վերը նշված ՓԲԸ-ին, ծառայեցվում է քաղաքի բնակչությանը:
Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կարևորագույն քայլ էր 2014-2015 թթ. ընթացքում Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ֆինանսական աջակցությամբ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի (ԿՏԲԿ) կողմից Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» (ՇՄՊՏԳԾ) մշակումը: Ծրագիրը ոլորտի արժեքավոր և ծավալուն փաստաթուղթ է , որը հավանության է արժանացել և հաստատվել է Ջերմուկի համայնքի ավագանու 2015 թվականի փետրվարի 27-ի N 8-Ա որոշմամբ:
Ծրագիրը նպատակ ունի
· Նպաստել համայնքի շրջակա միջավայրի իրավիճակի բարելավմանը հստակ ռազմավարությունների կիրառման միջոցով:
· Բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ համայնքի անդամների իրազեկվածության աստիճանը:
· Հզորացնել տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿ-ների կառավարման և բնապահպանական ծրագրերի իրականացման, ինչպես նաև առկա
բնապահպանական խնդիրների լուծման կարողությունները:
· Բացահայտել հիմնական բնապահպանական խնդիրները, գնահատել նրանց առաջնայնությունը:
Համայնքում բնության և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
· գյուղական բնակավայրերի համար ստեղծել աղբավայր
· ավելացնել համայնքի կանաչապատ տարածքները,
· բարեկարգել զբոսայգին,
· բնակավայրերում տեղադրել ստանդարտներին համապատասխան աղբամաններ,
· գյուղմթերքների վաճառքի համար կառուցել փակ շուկա,
· կառուցել սպանդանոց՝ կենդանիների մորթը թույլատրված նորմերում կատարելու համար,
· համայնքի փողոցներում իրականացնել ծառատունկ,
· ավելացնել համայնքի կանաչապատ և ծաղկապատ տարածքները,
· ներգրավել համայնքի բնակչությանը բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում՝ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պարբերաբար անցկացվող սեմինարների, դասընթացների, տեսագովազդների, ցուցանակների և հանրային իրազեկման այլ միջոցներով:
|
|
1.11 Տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն
|
|
Ներհամայնքային փողոցների և ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 59 կմ (27982 կմ՝ Ջերմուկ, 4,5 կմ՝ Կեչուտ, 6 կմ՝ Գնդեվազ, 1,5 կմ՝ Կարմրաշեն, 19 կմ՝ Հերհեր): Մայրուղուց մինչև Ջերմուկ քաղաքը և Կեչուտ գյուղը 24 կմ է , մինչև Գնդեվազ՝ 12 կմ, Հերհեր՝ 12 կմ, Կարմրաշեն՝ 9 կմ: Դեպի Ջերմուկ, Գնդեվազ և Կեչուտ տանող ճանապարհը բարվոք է, ասֆալտապատ, Հերհեր ու Կարմրաշեն գնացող ճանապարհը գրունտային է, անմխիթար վիճակում, ասֆալտապատման խիստ կարիք ունի: Նմանատիպ է պատկերը նաև միջհամայնքային ճանապարհների ու փողոցների դեպքում. թե Հերհերի, թե Կարմրաշենի դեպքում դրանք լուրջ վերանորոգման ու բարեկարգման կարիք ունեն, չունեն ջրահեռացման հեղեղատներ, արտաքին (գիշերային) լուսավորության համակարգ: Համայնքային ենթակայության կամուրջների քանակը 12 է, այլ ենթակառուցվածքներից՝ կանգառներ՝ 4 հատ, ամրապատեր՝ 89,8 խմ, հուշարձաններ և հուշակոթողներ՝ 3 հատ, աղբավայր՝ 1,5 հա, արհեստական լճակներ՝ 3 միավոր, խաղահրապարակներ՝ 2 միավոր, ջրային կասկադ՝ 400 քմ: Համայնք բերող հիմնական ուղին միջպետական նշանակության Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհն է, որի Վայք-Հարթավան հատվածից թեքվում են դեպի համայնքի գյուղական բնակավայրեր տանող Հ-42 և Հ-43 հանրապետական նշանակության ճանապարհները և Արփա գետի աջ ու ձախ ափերով բարձրանում դեպի Ջերմուկ: Հին Ջերմուկն ընկած է նոր Ջերմուկից դեպի հարավ 3 կմ հեռավորության վրա: Քաղաքի 2 մասերը միմյանց կապված են երկու ճանապարհներով: Ջերմուկի հին ճանապարհը, որն ընկած է գետի աջ ափին, դեպի հարավ անցնում է նաև Կեչուտի ջրամբարի մոտով և ամբարտակի վրայով միանում ձախակողմյան ճանապարհին: Նոր Ջերմուկը մեկ փողոցի քաղաք է. փողոցը կոչվում է Ս. Շահումյանի անունով, ունի 11 մ լայնությամբ երթևեկելի մաս և 9-ական մետր լայնությամբ մայթեր: Ձախափնյա հատվածի հիմնական փողոցը Ազատամարտիկների փողոցն է: Համայնքում ներկայումս չկա միջբնակավայրերին հասարակական հասարակական տրասպորտի արդյունավետ համակարգ, ինչը զգալի խոչընդոտ է համայնքի բնակիչների տեղաշարժի համար: Ջերմուկի և Երևանի միջև գոյություն ունի կանոնավոր միկրոավտոբուսային երթուղի՝ օրական մեկ անգամ, տոմսի արժեքը կազմում է 2000 դրամ: Կանոնավոր ավտոբուսային երթուղիներ կան նաև ջերմուկի և մարզկենտրոն Եղեգնաձորի միջև , օրական մեկ եր, արժեքը՝ 700 դրամ: Քաղաքի ներսում տենդերային մրցույթում ընտրված մասնավոր օպերատորը «Նար-Սամ» ՍՊԸ-ն գործարում է ներհամայնքային (Ջերմուկ) մեկ երթուղի՝ կոնցեսիոն պայմանագրի հիման վրա: Համայնքի տաքսի ծառայությունները ապահովվում են մասնավոր մատակարարների կողմից:
Ջերմուկ քաղաքում 2007 թվականից գործում է շվեյցարական «Լայթներ» ընկերության կողմից կառուցված 200տեղանոց բազկաթոռային ճոպանուղին: Ճոպանուղու երկարությունը 1000 մետր է , իսկ ստորին և վերին կետերի տարբերությունը 400 մետր է: Վերին կետը գտնվում է 2480 մ բարձրության վրա: Գործում է նաև լեռնադահուկային երկու երթուղի ՝ 1450 մ և 1550 մ երկարությամբ: Ճոպանուղու ստորին կետում գործում են դահուկների վարձույթի ծառայություն, ռեստորան-սրճարան, ավտոկայանատեղի:
Համայնքին ներբնակավայրային փողոցների և համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները՝ ըստ համայնքի կազմի մեջ մտնող առանձին բնակավայրերի ներկայացված է հավելված 3-ում: Համայնքաբնակների սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցների քանակները, ըստ բնակավայրերի, ներկայացված են հավելված 7-ում:
|
|
1.12 Առևտուր եվ ծառայություններ
|
|
Ջերմուկ համայնքում առևտուրն իրականացվում է անհատ ձեռնարկատերերի և մասնավոր կազմակերպությունների կողմից: Համայնքում գործում են հանրային սննդի և պարենային խանութներ, հացի փռեր, հանրային սննդի սպասարկման օբյեկտներ, հյուրանոցներ, հյուրատներ, առողջարաններ, պանիր և կաթ արտադրող անասնապահական համալիր (գ. Գնդեվազ), հանքային ջրերի գործարան, ճոպանուղի, բենզինի լցակայաններ (Ջերմուկ):
Գնդեվազ և Կարմրաշեն բնակավայրերում գործում են կոոպերատիվներ, որոնք համալրված լինելով որոշակի գյուղտեխնիկայով, մատուցում են գյուղատնտեսական աշխատանքների ծառայություններ:
Ջերմուկ քաղաքի տարածքում գործում են մի շարք ՓՀԷԿ-եր, որոնք էլեկտրաէներգիա են արտադրում:
Համայնքի տարածքում արտադրական, առևտրային և այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների տվյալները ներկայացված են հավելված 8-ում՝ ըստ համայնքի կազմի մեջ մտնող առանձին բնակավայրերի:
|
|
1.13 Կրթություն
|
|
Համայնքում գործում են կրթական հետևյալ օջախները՝
Կրթական հաստատությունը
|
Սովորողների թիվը
|
Աշխատողների թիվը
|
Ջերմուկ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց
|
168
|
32
|
Ջերմուկի կրթահամալիր
|
366
|
62
|
Կեչուտ գյուղի միջնակարգ դպրոց
|
214
|
41
|
Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոց
|
82
|
30
|
Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոց
|
21
|
20
|
Հերհեր գյուղի միջնակարգ դպրոց
|
93
|
26
|
Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց
|
100
|
15
|
Ջերմուկ համայնքի արվեստի N 2 դպրոց
|
186
|
24
|
Նախադպրոցական հետևյալ հաստատությունները՝
Հաստատությունը
|
Երեխաների թիվը
|
Աշխատողների թիվը
|
«Ջերմուկ համայնքի «Զատիկ մանկապարտեզ» ՆՈՒՀ» ՀՈԱԿ
|
135
|
27
|
«Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ
|
20
|
8
|
Վերանորոգված և բարվոք վիճակում են գտնվում Ջերմուկի կրթահամալիրը, Կեչուտ և Գնդեվազ գյուղերի միջնակարգ դպրոցների շենքերը, վերանորոգման և կահավորման կարիք ունի Ջերմուկ քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի շենքը: Մանկապարտեզների երկու շենքներն էլ հիմնանորոգված են, ապահովված են ջրամատակարարմամբ, ջեռուցման համակարգով, գույքով, երեխաներին անհրաժեշտ պարագաներով, խաղալիքներով: Երկու մանկապարտեզներն էլ աշխատում են 8-ժամյա ռեժիմով, երեխաները քնում են մանկապարտեզում, սնվում են երեք անգամ: Համայնքի ավագանու որոշմամբ, մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողական ամսական վճարը կազմում է 5000 դրամ՝ Գնդեվազ և Կեչուտ գյուղերում, 7000 դրամ՝ Ջերմուկ քաղաքում: Մանկապարտեզների պահպանման մնացած ծախսերը սուբսիդավորվում է համայնքի բյուջեից: Արվեստի դպրոցներում գործում են դաշնամուրի, ջութակի, կիթառի, քանոնի, դհոլի, պարի, կերպարվեստի, դուդուկի և շվիի դասարաններ,դպրոցներն ամբողջությամբ գազաֆիկացված են, ջեռուցվում են: Վերանորոգման կարիք ունի արվեստի N 1 դպրոցի շենքը:
|
|
1.14 Մշակույթ, երիտասարդության հետ տարվող աշխատանքներ
|
|
Համայնքում գործող մշակութային կազմակերպությունները հետևյալներն են՝
«Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» ՀՈԱԿ՝ դպրոցում սովորում են 100 աշակերտներ՝ դաշնամուրի, ջութակի, կիթառի, դհոլի, շվիի, վոկալի, կերպարվեստի և պարի դասարաններում: Աշխատողների թիվը՝ 15 է, որից բարձրագույն մասնագիտական կրթությամբ՝ 5: Դպրոցի շենքը տիպային է, ունի վերանորոգման կարիք, թարմացման կարիք ունեն նաև գույքն ու երաժշտական գործիքները: Դպրոցի հատկապես բարձր դասարանցիները պարբերաբար մասնակցում են փառատոնների, ունեն զգալի հաջողություններ: Դպրոցը Վ. Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության կողմից արժանացել է պատվոգրի:
«Ջերմուկի համայնքի արվեստի N 2 դպրոց» ՀՈԱԿ՝ դպրոցում սովորում են 186 աշակերտներ՝ դաշնամուրի, ջութակի, կիթառի, դհոլի, շվիի, ակորդեոնի, կերպարվեստի, փորագրության, ասեղնագործության և պարի դասարաններում: Աշխատողների թիվը՝24 է, որից բարձրագույն մասնագիտական կրթությամբ՝ 5: Դպրոցի շենքը տիպային է, գերազանց վերանորոգվել է 2013 թվականին՝ «Գեոթիմ» ՓԲԸ կողմից, պայմանները բարեկեցիկ են՝ արդի կրթական և մշակությաին պահանւջներին համապատասխան: Դպրոցն ունի մեծ ձեռքբերումներ՝ դպրոցի պարային համույթը Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության 15-ամյակին նվիրված փառատոնի եզրափակիչ փուլի լավագույն ելույթի համար 2014 թվականին արժանացել է պատվոգրի և գավաթի, «Նազանք» պարային փառատոնում 2-րդ տեղը զբաղեցնելու համար՝ պատվոգրի և մեդալի, «Կոմիտասյան օրեր» մարզային փառատոնում 2015 թվականին զբաղեցրել է 2-րդ տեղը:
«Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկ՝ ընթերցողների թիվը՝ տարեկան 683, գրքային ֆոնդը՝ 30 000 կտոր գիրք, տացքը՝ 34150, աշխատողների թիվը՝ 5: Գրադարանը միակն է համայնքում, գտնվում է Ջերմուկ քաղաքի Ձախափնյա մարդաշատ թաղամասում, շենքային պայմանները գերազանց են, վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2012 թվականին: Գրադարանը քաղաքի մշակութային կյանքի կարևորագույն կենտրոնն է, կազմակերպվում ենտարաբնույթ միջոցառումներ, գրքի քննարկումներ, գրադարնի հետ արդյունավետ համագործակցում են համայնքի կրթական կազմակերպությունները: Գրադարանին կից ընթերցողների ջանքերով ստեղծվել և գործում է «Բողբոջներ» գրական խմբակը: Համայնքի խոշորոցմամբ պայմանավորված դադարեցվել են Կարմրաշեն և Գնդեվազ գյուղերի գրադարանների գործունեությունները, դրանց գրքային ֆոնդը հանձնվել է տեղի հանրակրթական դպրոցների գրադարաններին՝ հաշվի առնելով , որ գյուղերում ընթերցող զանգվածը հենց դպրոցականներն են:
«Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿ՝ աշխատողների թիվը՝ 1, կենտրոնի հետ համագործակցող կամավոր երիտասարդների թիվը անցնում է 50-ը: Տեղակայված է Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ մարդաշատ թաղամասի կենտրոնական հատվածում, բնակելի շենքի առաջին հարկում, այն տիպային է, քանի որ հատուկ այդ նպատակի համար վերանորոգվել է 2013 թվականին: Կենտրոնը բուռն գործունեություն է ծավալում ինչպես համայնքի ներսում, այնպես էլ՝ նրանից դուրս: Կազմակերպվում է համայնքային մասսայական միջոցառումներ, դասընթացներ (անգլերեն լեզվի ուսուցման, գենդերային հավասարության, հանդուրժողականության և այլ թեմաներով), ակտիվորեն համագործակցում է թե հայրենական, թե միջազգային երիտասարդական ասոցիացիաների, տարաբնույթ հասարակական կազմակերպությունների հետ: Ջերմուկի Երիտասարդական կենտրոնի առաքելությունն է համայնքի ու երիտասարդության զարգացման միջոցով ծառայել Ջերմուկ համայնքի անդամներին: Այն օգնում է երիտասարդներին բացահայտել և զարգացնել իրենց տաղանդը, կատարելագործել մասնագիտական հմտությունները և խթանել կամավորականության մշակույթի ձևավորումը կրթական միջոցառումների և այլ նախաձեռնությունների միջոցով: Ջերմուկի Երիտասարդական կենտրոնն աջակցում է համայնքի զարգացմանը՝ կազմակերպելով և իրականացնելով համայնքի ներգրավվածությամբ ծրագրեր, որոնք ծառայում են համայնքի սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային, սպորտային և բնապահպանական կարիքներին, ինչպես նաև միտված են խորացնելու համագործակցային կապերը տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային և մարզային հասարակական և բիզնես սեկտորի, ազգային և միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնին կից գործում է «Ռեսուրս կենտրոն», որի նպատակը համայնքի կրտսեր ու միջին տարիքի երեխաներին համակարգչային գիտելիքների մատչելի մատուցումն է:
Ջերմուկ քաղաքում 1972 թվականից գործում է Հայաստանի Ազգային Պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղը: Ցուցադրությունում ընդգրկված շուրջ 100 գեղանկարների և քանդակների միջոցով Ջերմուկի հասարակությանը և հյուրերին հնարավորություն է ընձեռվում պատկերացում կազմելու նորագույն շրջանի հայկական կերպարվեստի մասին` սկսած 1930-ական թթ. մինչև մեր օրերը: Պատկերասրահի այցելուները կարող են ծանոթանալ մեր ժամանակների խոշոր արվեստագետներ Մ. Սարյանի, Ա. Սարգսյանի, 1930-40-ական թթ. ստեղծագործական ասպարեզ իջած նկարիչներ Գ. Գրիգորյանի, Մ. Աբեղյանի, Հ. Զարդարյանի, Է. Իսաբեկյանի աշխատանքներին: Ավելի ուշ շրջանի արվեստը ներկայացված է Բ. Վարդանյանի, Հ. և Ա. Կալենցների, Գ. Խանջյանի, Մ. Ավետիսյանի, Լ. Բաժբեուկ-Մելիքյանի, Ս. Բաղդասարյանի, Խ. Իսկանդարյանի, Մ. Պետրոսյանի, Ռ. Ադալյանի և այլոց աշխատանքներով: Բացի մշտական ցուցադրությունից, մասնաճյուղում պարբերաբար կազմակերպվում են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս Ջերմուկի մշակույթը ներկայացնելու գործին: Առկա է համագործակցություն «Հայաստանի Համայնքների Միության», «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ: Փոխադարձ վստահության արդյունքում համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր GIZ, Քաունթերփարթ ինտերնեյշնլ հայաստանյան կազմակերպության և այլ կառույցների հետ: Ջերմուկ քաղաքը քույր-քաղաքն է ֆրանսիական Սանտ-Ռաֆայել, չեխական Կառլովի Վարի, ղազախական Բորովեյ քաղաքների: Առաջիկա տարիներին այս քաղաքների շարքը կհամալրեն դանիական Քոլդինգը, իտալական Ազոլոն և ֆրանսիական Բիարիցը: Այս քաղաքների հետ համագործակցության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվում հատկապես մշակութային և երիտասարդական ոլորտային երկկողմանի ծրագրերին:
Ջերմուկում 2013 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է Դեսպանների ակումբը, որի նախագահը ի պաշտոնե Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն (ավագ) Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովն է: Ավանդույթի համաձայն` ակումբի ամենամյա հանդիպումները հյուրընկալվում են Վայոց ձորի մարզպետի եւ Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից: Ամենամյա հանդիպումներին դեսպանները քննարկում են Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած զարգացումները, միջազգային կազմակերպություններում ներգրավվածության խորացման եւ համագործակցության սերտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող քայլերը, միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
Համայքում պարտադիր կազմակերպվում են հիշատակի և տոն օրերին նվիրված համաքաղաքային միջոցառումներ: Դրանցից առանձնանում է «Ձնեմարդուկ» փառատոնը, որը համահանրապետական ընդգրկում է ունենում: Կազմակերպվում են սպորտային մարզաձևերի մրցախաղեր՝ ոչմիայնդահուկներ- սահնակներ-սնոուբորդերով, այլ նաև՝հեծանիվներով, ձնեքանդակների ցուցադրություն-մրցույթներ, համերգ-հրավառություն և այլն: Փառատոնին, արդեն ավանաբար, իրենց մասնակցությունն են բերում Վայոց ձորի մարզպետը՝ մարզպետարանի աշխատակազմով, «Կարին» ազգային երգ ու պարի համույթը՝ Գ. Գինոսյանի ղեկավարությամբ, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան, բազմաթիվ այլ հյուրեր Հայաստանից և արտերկրից:
Մշակույթի կենտրոնների բացակայությունը իր բացասական ազդեցությունն է թողնում համայնքի գյուղական բնակավայրերում մշակութային կյանքի զարգացման վրա: Մշակույթի տուն ունի միայն Գնդեվազ գյուղը՝ լավ վերանորոգված, 160 աթոռով և գերազանց գույքով: Մյուս գյուղերը՝ Կեչուտը, Կարմրաշենը և Հերհերը, չունեն նման կառույցներ՝ գյուղում մշակութային, երիտասարդական միջոցառումներ իրականացնելու, բնակիչների ազատ ժամանցը հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու համար, որը համայնքային հրատապ լուծում պահանջող հիմանախնդիրներից մեկն է և ընդգրկված է համայնքի զարգացման սույն ծրագրում:
Ջերմուկի տարածաշրջանը իր բնաշխարհով և հանգստյան գոտիներով, յուրահատուկ բնական և մշակութային հուշարձաններով Հայաստանում դիտարկվում է որպես սիրված հանգստի և առողջարանային գոտի։ Տարածքը հարուստ է հնէաբանական և ճարտարապետական հուշարձաններով։ Տարածքում է գտնվում միջնադարյան Գնդեվանքը ( X-XVII դդ), Սուրբ Գևորգ վանքը(Չիքի վանք, 1297 թ.) և այլն։ Ջերմուկ քաղաքում գործում է 2007 թվականին կառուցված Ս. Գայանե եկեղեցին, հոգևոր հովիվը Տ. Գալուստ Սահակյանն է:
|
|
1.15 Առողջապահություն, ֆիզիկական կուլտուրա, սպորտ
|
|
Համայնքում գործում է «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունը՝ կազմում ունենալով պոլիկլինիկա և ստացիոնար: Աշխատողների թիվը՝ 31: Սպասարկումն իրականացվում է ըստ ԱՆ գործող չափորոշիչների, ունի թերապիայի, մանկաբուժության, շտապ օգնության ծառայություններ: Թեպետ կենտրոնն ապահովված է խմելու ջրի ջրամատակարարմամբ, առաջին բուժօգնության պարագաներով և դեղորայքով, բայց և այնպես՝ ունի ջեռուցման, բժշկական անձնակազմի, բժշկական և տեխնիկական գույքի խիստ կարիք: Գյուղական բնակավայրերը ունեն բուժկետեր, որոնք ևս բժշկական և տեխնիկական գույքի խիստ կարիք ունեն:Համայնքում առողջապահական ոլորտը ներկայացնում են նաև Ջերմուկ քաղաքում գործող առողջարանները, որոնք մատուցում են առողջարարական ծառայություններ: Համայնքի բժշկական բարձրագույն և միջին մասնագիտական կրթութուն ունեցող կադրերը հիմնականում աշխատում են առողջարաններում՝ ըստ անհրաժեշտության ծառայություն մատուցելով նաև ազգաբնակչությանը: Ավելի պրոֆեսիոնալ բժշկական միջամտության անհրաժեշտության դեպքում համայնքի բնակիչները ստիպված են լինում դիմել համայնքից դուրս գտնվող բուժհաստատություններ (ամենամոտը՝ Վայք):
Համայնքի սպորտային կյանքը կանոնակարգող կառույցը «Ջերմուկի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային հիմնարկն է ՝ սաների թիվը` 42, աշխատողների թիվը՝ 4, դպրոցում դասավանդվում է քինգբոքսինգ մարզաձևը: Դպրոցը գործում է Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում, պայմանները անմխիթար են՝ ոչ տիպային: Հնարավորություններ առկայության դեպքում սաները մասնակցում են մարզային կամ հանարապետական մրցումների: Համայնքի առաջիկա հրատապ խնդիրներից մեկը սպորտդպրոցի կառուցումն է, որը, որպես ոլորտային առանձին ծրագիր, ընդգրված է համայնքի զարգացման սույն ծրագրում:
Համայնքի հանրակրթական դպրոցներում գործում են մարզադահլիճներ և խաղահրապարակներ` ֆուտբոլի դաշտով (ֆուտբոլի դաշտ չունեն Ջերմուկի թիվ 1 հիմնական և Կեչուտ գյուղի միջնակարգ դպրոցները), որոնցից, բացի դպրոցի աշակերտներից, օգտվում են նաև համայնքի երիտասարդները
«Ջերմուկ համայնքի Կ. Ա. Ասրյանի անվան շախմատի դպրոց» ՀՈԱԿ՝ սաների թիվը` 24, աշխատողների թիվը՝ 3: Ուսուցումն անվճար է և թույլատրելիբոլորտարիքայինխմբերիհամար: Այստեղհաճախումենոչմիայնդպրոցահասակերեխաներ, այլ նաև՝ ավելի փոքր կամ ավելի մեծ տարիքայի խմբերի ներկայացուցիչներ: Տնօրինության կողմից պարբերաբար կազմակերպվում են ներհամայնքային և միջհամայնքային մրցաշարեր, հաղթողները արժանանում են խրախուսական մրցանակների: ՔանիորՋերմուկքաղաքըհանդիսանումէհանրապետության շախմատային մայրաքաղաքը, այստեղ կազմակերպվում են հանրապետական և միջազգային նշանակության շախմատային մրցաշարեր, դպրոցն իր սաներով ակտիվորեն ներգրավված է և մասնակցում է այդ ամենին:
|
|
1.16 Հանգստի գոտիներ, զբոսայգիներ, խաղահրապարակներ, բակային տարածքներ
1.17 Աշխատանք և սոցիալական ծառայություն
|
|
Համայնքում կան 5992 աշխատունակ մարդիկ, որոնցից մշտական աշխատանքով (այդ թվում՝ գյուղատնտեսական) զբաղված են 3675-ը, մնացած 368-ն աշխատանք չունեն, սակայն վերջիններից միայն 181-ն են գրանցված Զբաղվածության պետական գործակալության Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոնում որպես գործազուրկներ, քանի որ համայնքի գյուղական բնակավայրերի բնակիչները հիմնականում հողերի սեփականատերեր են և, ՀՀ օրենսդրության համաձայն, չեն կարող համարվել գործազուրկ:
Համայնքի մոտ 2424 ընտանիքներից 363-ը հաշվառված են ընտանեկան նպաստի պետական համակարգում, որոնցից սոցիալապես անապահովության նպաստառուներ են գնահատվել 255 ընտանիքները (ընդհանուրի մոտ 10.5%-ը): Համայնքում բնակվում են նաև մոտ 266 հաշմանդամ և միակողմանի ծնողազուրկ 75 երեխա: Համայնքի ընտանիքների մեծ մասը սոցիալապես խոցելի են՝ բազմաբնույթ սոցիալ-առողջապահական խնդիրներով: Համայնքի բնակիչներին շոշափելի սոցիալական ծառայություններ մատուցվում են հիմնականում Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժնի, համայնքապետարանի, մասնավոր հատվածի բարերարների կողմից:
|
|
1.18 Բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը
|
|
Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 48-Ն, «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 49-Ն , նոյեմբերի 10-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» 57-Ն որոշումներով ամրագրվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1 հոդվածի կիրարկումը համայնքում: ՏԻՄ-երի գործունեության մասին համայնքի բնակիչներին իրազեկելու լավագույն տարբերակը Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական jermuk.am կայքն է, որտեղ առկա ինֆորմացիան հասանելի է յուրաքանչյուրին: Կայքը գործարկվում է լիարժեքորեն, տեղադրվում են ամենավերջին համայնքային նորությունները, զետեղվում են հայտարարությունները, ընտանեկան նպաստ ստացողների ցուցակները, հնարավորություն է ընձեռնված յուրաքանչյուրին առցանց հետևելու իր պայմանագրի (առկայության դեպքում) հաշվարկներին, վճարներին, գոյացած պարտքերին և վճարման ժամանակացույցին: Կայքն ունի «Ֆորում» ենթաբաժինը, որտեղ կայքի այցելուն կարող է իր գրառումները (կարծիք, քննարկում) թողնել ըստ ոլորտների, ըստ թեմաների: Ընդ որում, կայքի աշխատանքային ներքին ցանցին միացած են նաև գյուղական բնակավայրերը՝ անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով: Կայքում առկա է ՏԻՄ-ի գործունեության (ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների) վերաբերյալ հանրային մեկնաբանություններ թողնելու, կարծիքներ արտահայտելու հնարավորություն: Համակարգում ամենօրյա աշխատանք իրականացնող բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են, ունեն «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի, ԳՄՀԸ հայաստանյան թիմի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրված հավաստագրեր:
Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությունը դրսևորվում է հանրային լսումներին (քննարկումներին) նրանց մասնակցությամբ: Տարեկան կտրվածքով կազմակերպվում են 15-20 հանրային լսումներ. դրանք հիմնականում ՏԻՄ-ի կողմից ընդունվելիք նորմատիվ որոշումների նախագծերի , անցկացվելիք երկրաբանական ուսումնասիրությունների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի, հաշվետվությունների քննարկումներ են, որոնց ժամանակ լսումներին մասնակից բնակիչները հնարավորություն են ունենում արտահայտելու իրենց տեսակետներն ու կարծիքները:
|
|
1.19 Աղետների ռիսկի կառավարում
|
|
Համայնքում աղետների (բնածին և տեխնածին) ռիսկի կառավարման ոլորտը մինչև վերջերս տարերային բնույթ է կրել, ներկայում այն ձևավորման փուլում: 2013 թվականին համայնքում, ստեղծվել է աղետների դեպքում բնակչության տարահանման հանձնաժողովը, հաստատվել է հանձնաժողովի կանոնադրությունը, բնակչության տարահանման գործողությունների պլանը: Ջերմուկ համայնքը աղետների դեպքում Վայոց ձորի մարզի Արտավան, Բարձրունի, Գոմք և Կապույտ համայնքների բնակիչներին ընդունող և ապաստանով ապահովող հաամայնք է ճանաչվել: Ըստ այդմ, տարհանման հանձնաժողովը մշակել և տիրապետում է վերը նշված համայնքերի բնակչության թվական, հեռախոսահամարների և առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ ինֆորմացիային: Սահմանված են նաև այն առողջարանները, որտեղ ըստ անհրաժեշտության պետք է ապաստանեն տարհանված բնակիչները: Համայնքը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցում է գործող մարզային և հանրապետական նշանակության համապատասխան մարմինների հետ: Ջերմուկ քաղաքում գործում է «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղը, ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացում» ծրագիրը հաստատելու մասին» N 835-Ն որոշմամբ ռադոնաչափական և էլեկտրամագնիսաչափական կայաններ են տեղադրվել Ջերմուկ քաղաքում: Առաջիկայում նախատեսվում է իրականացնել տեղական մակարդակում խոցելիության և կարողությունների գնահատման գործողություններ, որոնց հիման վրա հնարավոր կլինի պլանավորել ու իրականացնել համայնքին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման նպատակամետ գործողություններ ու միջոցառումներ համայնքի բոլոր բնակավայրերում: Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) շրջանակներում խոցելիության և կարողությունների գնահատման (ԽԿԳ) մեթոդներն ու գործիքները, ինչպես նաև դրա իրականացման գործընթացը նկարագրված են հավելված 9-ում:
|
|
1.20 Համայնքի գործարար միջավայրը
|
|
Համայնքապետարանը առանձնակի ուշադրություն է դարձնում առողջարանների և հանգստյան տների շուրջտարյա գործունեության ապահովմանը: Ներկայումս գործում են 16 առողջարաններ, հանգստյան տներ, հյուրատներ, որոնք աստիճանաբար առավել բարետես ու հարմարավատ են դառնում և կատարում են որակյալ սպասարկում: Տարեցտարի ավելանում է ընտանեկան տուրիզմով զբաղվող ձեռներեցների թիվը: Գնալով համայնքում ավելանում է հանգստացողների և բուժվողների թիվը, զարգանում է զբոսաշրջությունը: Նկատելիորեն աճել են մանր և միջին ձեռնարկությունների, ծառայություններ մատուցող անհատ ձեռներեցների թիվը: Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն վերածելու կառավարության ծրագրի իրականացման լավագույն վկայություններից են նորակառույց հյուրատները, հյուրանոցները, որոնք մրցակցային մթնոլորտում ավելի ու ավելի բարձրակարգ սպասարկում են ապահովում ոչ միայն հայրենակից ,այլ նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Ջերմուկ քաղաքի համար, որպես զբոսաշրջության կենտրոնի, մեծագույն ձեռքբերում էր Ջրաբուժությանևկլիմայաբուժությանհամաշխարհայինֆեդերացիային (ФИМТЕК ` Всемирной Федерации Водолечения и Климатолечения) անդամակցելը ( 2015 թվական), որի 69-րդ համաժողովը 2016 թվականին անցկացվեց Ջերմուկում: Համայնքապետարանի հետ մշտական և արդյունավետ համագործակցային կապեր են հաստատել բոլոր առողջարաններն ու հյուրատները, յուրաքանչյուրը իր ներդրումն ունի համայնքի բարեկեցության հարցում: Տուրիզմի ոլորտը համակարգելու և զարգացնելու նպատակով Ջերմուկ քաղաքում նախատեսվում է ստեղծել տուրիստականտեղեկատվականկենտրոն: Համայնքի գյուղական բնակավայրերում նշանակալի աշխատանքներ պետք է կատարվեն՝ այստեղ գյուղական տուրիզմի զարգացման սկիզբը դնելու համար, քանի որ բոլոր գյուղերում էլ առկա է հսկայական պոտենցիալ՝ պատմամշակութային կոթողներ, բնության տեսարժան վայրեր, խաչքարեր, մատուռներ և այլն:
Համայնքի գործարար միջավայրը ներկայանում է նաև գործող առևտրի կետերով, գործարաններով, ռեստորաններով և հիդրոէլեկտրակայաններով: Գործարանները 2-ն են՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն (հանքային ջրի) և «Վ. Մարգարյան և որդիներ»(հացի), փոքր արտադրական ձեռնարկությունները՝ 4-ը (3-ը՝ հացաթխման, 1-ը՝ կաթ-կաթնամթերքի): Համայնքում գործում են հանրային սննդի 2 կետեր՝ «Ջերմուկ» և «Գնդեվանք» ռեստորանները, մի քանի հիդրոէլեկտրակայաններ: Վերջիններա համայնքապետարանի հետ կնքված պայմանագրերին համապատասխան որոշակի ներդրոևմներ են կատարում քաղաքում, որը պարբերբար է և ժամանակի մեջ՝ նշանակալի: գործարար միջավայր ունեն նաև Գնդեվազ և կարմրաշեն գյուղերը: Կարմրաշենում գործում է .....զբաղվող կոոպերատի, Գնդեվազում ևս կա գյուղատնտեսական մեքենամեխանիզմներ ունեցող կոոպերատիվ, չրանոց, կաթի գործարան, կարի արտադրամաս: Չրանոցն ու կարի արտադրամասը կյանքի են կոչվել «Գեոթիմ» ՓԲԸ-ի սոցիալական ծրագրերի շրջանակներում: Վերջինս հանքարդյունաբերական լայն գործունեություն է ծավալում Գնդեվազ գյուղին հարակից Ամուլսարում:
Հիմնվելով համայնքում տիրող փաստացի իրավիճակի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման արդյունքների վրա՝ կարելի է արձանագրել համայնքում ներկայում առկա ընդհանուր և ոլորտային հիմնական հիմնախնդիրները: Դրանք են՝
• համայնքը չունի սպորտդպրոց և մշակութային կենտրոն, • համայնքի գյուղական բնակավայրերը չունեն մշակույթի կենտրոններ (բացառություն է Գնդեվազը), • համայնքը Ջերմուկ քաղաքի քաղաքային զբոսայգին բարեկարգման և արդիականացման կարիք ունի , • ներհամայնքային՝ քաղաքը գյուղերի կապող ճանապարհները անբարեկարգ վիճակում են, Գյուղերը, բացի Գնդեվազից, չունեն արտաքին լուսավորության համակարգ, ճանապարհային երթևեկության նշաններ, • համայնքի Կեչուտ գյուղը չունի գյուղատնտեսական հողերի ոռոգման համակարգ, որի պատճառով գյուղի գյուղատնտեսական նշանակության վարելահողերը մեծամասամբ չեն մշակվում, դրանք աստիճանաբար վեր են ածվում խոտհարքների, իսկ վերջիններիս տարածքները չեն բավականացնում գյուղի անասնապահության հետագա զարգացման համար, • գյուղերի բնակիչներն ունեն լուրջ խնդիրներ ու դժվարություններ՝ արտադրված գյուղատնտեսական մթերքներն իրացնելու, մինչև շուկա հասցնելու հարցում, • Հերհեր գյուղում առկա է գազամատակարարման ներքին ցանցի անցկացման խնդիրը, • Հերհեր և Կարմրաշեն գյուղերի և Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցների շենքերը կարիք ունեն ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և դուռ-պատուհանների, սանհանգույցների փոխարինման, • Կեչուտ, Կարմրաշեն և Հերհեր գյուղերի վարչական ներկայացուցիչների նստավայրերի շենքերը չունեն ջեռուցման համակարգեր,
• համայնքի բնակավայրերի գերեզմանատներից ոչ մեկը լիարժեք ցանկապատված չեն, Ջերմուկ քաղաքի գերեզմանատուն տանող ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի,
• համայնքից տարեցտարի արտագաղթն իր բացասական ազդեցությունն է թողնում համայնքի դպրոցի աշակերտների, մանկապարտեզի սաների թվերի վրա, որոնք վերջին տարիներին անընդհատ նվազում են՝ իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, • համայնքի աշխատունակ բնակչության մոտ ¼-ը չունի մշտական աշխատանք, այդ պատճառով հաճախ բնակիչների մի որոշակի մասը, հատկապես՝ գյուղերից, մեկնում է արտագնա աշխատանքի այլ երկրներ, մեկնողներից ոչ բոլորն են վերադառնում համայնք
Համայնքի հիմնախնդիրների ցանկը կարելի է շարունակել, սակայն, ակնհայտ է, որ հնգամյա ժամանակահատվածում անհնար է լուծում տալ համայնքում առկա բոլոր հիմնախնդիրներին: Վերևում թվարկված հիմնախնդիրներից անհրաժեշտ է առանձնացնել նրանք, որոնց լուծումն, իրատեսականության տեսանկյունից, նպատակահարմար է ներառել համայնքի 2017-21 թթ. ՀԶՀԾ-ում՝ ելնելով համայնքի ռեսուրսային հնարավորություններից և համայնքի հետագա զարգացման՝ ՏԻՄ-երի ընտրած ռազմավարությունից և սահմանած հիմնական նպատակներից:
|
|
1.21 Այլ
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
- Բարեկարգման և ասֆալտապատման կարիք ունի Ջերմուկի ճոպանուղու հարակից տարածքը, կապիտալ նորոգման կարիք՝ գլխավոր ճոպանը, Ջերմուկի Ի. Օրու հրապարակից դեպի ճապանուղի գնացող ճանապարհին կից պետք կառուցվեն մայթեզրեր, պետք է հիմնանորոգվի Ի. Օրու արձանի պատվանդանը
- Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցից դեպի եկեղեցի գնացող ճանապարհին կից պետք է կառուցվեն մայթեզրեր, տեղադրվեն եզրաքարեր
- Ջրվեժից դեպի «Ջերմուկ» հյուրանոց տանող ճեմուղու կիսատ հատվածը, Սիրահարների արահետը և դեպի ըմպելասրահին կից Քարայծի կածանը նորոգման կարիք ունեն
- Ասֆալտապատման, բարեկարգման և մայթեզրեր կառուցելու կարիք ունի քաղաքի գլխավոր՝ Շահումյան փողոցի վերջնամասը
- Պետք է հիմնանորոգվի դեպի Եղնիկի արձան տանող ճանապարհը, բարեկարգվի դրան հարակից շրջակայքը, տեղադրվի դիտակետ, տարածքը վերածվի հանգստի գոտու
- Պետք է բարեկարգվի դեպի Սայաթ նովայի աղբյուրներ տանող ճանապարհը, տեղանքը վերածվի հանգստի գոտու
- Ջերմուկ քաղաքում պետք է ստեղծվի ժամանցի համալիր կենտրոն
- Անհրաժեշտ է քաղաքում ունենալ Տեղեկատվական տուրիստական կենտրոն
- Անհրաժեշտ է բարեկարգել քաղաքային այգին
- Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցառումներով խթանել միջհամայնքային և ներհամայնքային տուրիզմի զարգացումը, այդ նպատակով բարեկարգել գյուղամիջյան ճանապարհները
- Համայնքի բազմաբնակարան ֆոնդը՝ շենքերի ֆասադներով, տանիքներով, մուտքերով, հիմնանորոգման կարիք ունի
- Համայնքի գյուղական բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների բարեկարգում և այլն:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԹՀՎ–ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ`Համայնքի ուժեղ կողմերը
Համայնքի թույլ կողմերը
|
|
Համայնքի թույլ կողմերն են՝
- Աշխարհագրական դիրքն ու բնակլիմայական պայմանները
- Երիտասարդների և մտավորականության արտահոսքը
- Երիտասարդության աշխատանքային և ժամանցային վայրերի բացակայություն
- Մասնագիտական կրթություն ստանալու կամ վերապատրաստում ու վերաորակավորում անցնելու սահմանափակ հնարավորություննե
- Բժշկական ծառայությունների անբավարար մատչելիությունը
- Հեռավորությունը մայրաքաղաքից
- Ամառային առողջարարական սեզոնի կարճ և ձմռան սեզոնի երկար տևողությունը
- Կոմունալ սպասարկման և գյուղատնտեսական տեխնիկայի սղությունը, եղածի անմխիթար վիճակը
|
|
Համայնքի զարգացման հիմնական հնարավորությունները
Համայնքին սպառնացող հիմնական վտանգները
|
|
Համայնքին սպառնացող հիմնական վտանգներն են՝
-
Ամուլսարում կատարվող հանքարդյունաբերության հնարավոր պատճառած վնասները
-
Գործազրկության մակարդակի աճը
-
Բնակֆոնդի վիճակի վատթարացումը
-
Արտագաղթը, հատկապես երիտասարդների շրջանում
|
|
Համայնքին զարգացման միտումները
|
|
Ջերմուկ համայնքի տարածքային և տնտեսական զարգացման գործում կարևոր է հաշվի առնել համայնքի բնակչության հեռանկարային աճը, որը ելնում է համայնքի հեռանկարային տարածքային զարգացման հաշվարկված հնարավորություններից: Ըստ այդ հաշվարկների, համայնքի տարածքում կարող է բնակվել առավելագույնը 15 հազ. մարդ` չխախտելով տարածքի էկոլոգիական հավասարակշռությունը, ընդ որում աճի տեմպերի համար ժամկետներ չեն կանխատեսվում, քանի որ այն կախված է հանրապետության ընդհանուր տնտեսական զարգացման տեմպից, քաղաքական իրավիճակից, բնակչությանը աշխատատեղերով ապահովելու մակարդակից:
Ջերմուկ համայնքում աշխատատեղերի մեծ քանակ կարելի է ակնկալել բնական ռեսուրսների, հիմնականում հումքային, սպասարկման ոլորտի, գյուղատնտեսության հնարավորությունները ռացիոնալ օգտագործելով: Զարգացման հիմնական ուղղությունների իրականացման գործընթացում խիստ կարևորվում է տեղական իշխանությունների, համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և գործարարների համատեղ գործունեությունը, ինչպես նաև համագործակցությունը պետության և դոնոր կազմակերպությունների հետ:
|
|
2. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԻ, ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԶՔԾ-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՀամայնքի տեսլականի սահմանումը
|
|
Համայնքի տեսլականն է՝ Համայնքը դարձնել առողջարանային և գյուղական տուրիզմի զարգացած կենտրոն, բարեկարգ ու մաքուր, բնակչության համար բավարար կենսապայմաններ ունեցող բնակավայր: Մասնավորապես,
-
Ջերմուկը դարձնել ամբողջ տարին գործող, միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ և ակտիվ կենսակերպի զբոսաշրջային կենտրոն՝ շեշտը դնելով առողջարանային և ձմեռային, նաև՝ մշակութային զբոսաշրջության կենտրոն, շախմատի միջազգային մրցաշարերի կոնտրոն, համահայկական և միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի վերածելու գաղափարի վրա:
-
Գյուղական բնակավայրերը վերածել գյուղական տուրիզմի կենտրոնների, զարգացնել այգեգործությունը, իրագործել գյուղատնտեսական մթերքների՝ տեղում արտադրելու, վերամշակելու և սպառման շուկա ստեղծելու գաղափարը, աշխուժացնել երիտասարդական և մշակութային կյանքը:
-
Քաղաք-գյուղ, գյուղ-գյուղ կապերը դարձնել սերտ և փոխկապակցված՝ համախմբված ընդհանուր նպատակի՝ համայնքի զարգացման և առաջընթացի գաղափարի շուրջ:
- Նպաստել գործարար միջավայրի բարելավմանը, խթանել ձեռնարկատիրությունը:
|
|
Համայնքի ռազմավարութան սահմանումը
|
|
Համայնքի սահմանված տեսլականին հասնելու համար համայնքի ռազմավարությունն է՝ • խթանել համայնքում զբոսաշրջության բոլոր տեսակների զարգացումը, ոլորտին առնչվող ծառայությունների աստիճանական ընդլայնումը՝ զբոսաշրջիկների քանակի տարեցտարի ավելացման միջոցով, համայնքում էկոտուրիզմի և ագրոտուրիզմի ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում՝ զբոսաշրջիկների գիշերակացի տնային պայմանների ապահովման, հասարակական սննդի, առևտրի և կենցաղսպասարկման օբյեկտների ստեղծման, համապատասխան ծառայությունների պատշաճ մակարդակով մատուցման միջոցով,
-
Տարեցտարի բարելավել համայնքի ֆինանսական դրությունը` իրականացնելով համայնքի բյուջեի հարկային եկամուտների գանձման, ոչ հարկային եկամուտների, տեղական տուրքերի ու վճարների սահմանման և գանձման արդյունավետ քաղաքականություններ
-
Ապահովել համայնքի կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի համամասնական զարգացումը
-
Ըստ ամենայնի խթանել ձեռներեցությունը` այն սերտորեն կապելով համայնքի տնտեսական զարգացման հետ
-
Պահպանել համայնքի ճարտարապետության արդի ոճը, բացառել ինքնակամ շինարարությունը և ապօրինի հողազավթումները
-
Խթանել համայնքային տարբեր շահագրգիռ կողմերի, դոնոր կազմակերպությունների, հասարակական և բարեգործական կազմակերպությունների, անհատների նախաձեռնությունները և նրանց ներգրավմամբ հետևողականորեն իրականացնել բարեփոխումներ`նպաստելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը
-
Սերտորեն համագործակցել համայնքի բնակչության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և գործարարների հետ
-
Նպաստել համայնքում աշխատատեղերի ընդյալնմանը՝ ռացիոնալ օգտագործելով բնական ռեսուրսները, զարգացնելով առևտրի և սպասարկման ոլորտն ու գյուղատնտեսությունը
-
Բարձրացնել բնակչության կենսամակարդակը՝ ընդլայնելով մատուցվող հանրային ծառայությունների որակն ու շրջանակը
-
• համայնքի սեփականություն համարվող ենթակառուցվածքների պահպանում, շահագործում, նորոգում և զարգացում, • ներհամայնքային ճանապարհների և փողոցների նորոգում և բարեկարգում, արտաքին լուսավորության համակարգի անցկացում, ճանապարհային նշանների տեղադրում, • համայնքի բնակչության սոցիալ–տնտեսական պայմանների բարելավում՝ նրանց մատուցվող հանրային ծառայությունների (ջրամատակարարում և ջրահեռացում, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, աղբահանություն և սանիտարական մաքրում, տրանսպորտ և կապ, նախադպրոցական և դպրոցական հանրակրթություն, մշակույթ, առողջապահություն և սպորտ, սոցիալական պաշտպանություն և այլն) շրջանակի աստիճանական ընդլայնման և որակի անշեղ բարձրացման միջոցով, • տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բարելավում՝ համայնքային կենտրոնի ստեղծման և մասնակցության ձևերի զարգացման միջոցով, • ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության աստիճանի հետևողական բարձրացում:
|
|
ՀԶՔԾ-ի հիմնական նպատակների սահմանումը
3. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ (ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ) ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ, ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
4. ՀԱՄԱՅՆՔԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Աղյուսակ2
|
|
Հ/հ
|
Մուտքերի անվանումը
|
2015թ.
փաստ.
|
2016թ.
նախատ.
|
2017թ.
փաստ.
|
2018թ.
նախատ.
|
2019թ.
կանխ.
|
2020թ.
կանխ.
|
2021թ.
կանխ.
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
|
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ (I+II+III)*
|
|
|
|
|
|
|
|
I.
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ (1+2+3)*
|
|
|
|
|
|
|
|
1.
|
ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ
|
|
|
|
|
|
|
|
1.1
|
Գույքային հարկեր անշարժ գույքից
|
|
|
|
|
|
|
|
|
Գույքահարկ շենքերի և շինությունների համար
|
|
|
|
|
|
|
|
|
Հողի հարկ
|
|
|
|
|
|
|
|
1.2
|
Գույքային հարկեր այլ գույքից
|
|
|
|
|
|
|
|
|
Գույքահարկ փոխադրամիջոցների համար
|
|
|
|
|
|
|
|
1.3
|
Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ
|
|
|
|
|
|
|
|
|
Տեղական տուրքեր
|
|
|
|
|
|
|
1
|
1.4
|
Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարներ
|
|
|
|
|
|
|
|
|
Պետական տուրքեր
|
|
|
|
|
|
|
|
1.5
|
Այլ հարկային եկամուտներ
|
|
|
|
|
|
|
|
|
Այլ հարկերից և պարտադիր վճարներից կատարվող մասհանումներ
|
|
|
|
|
|
|
|
|
Հողի հարկի և գույքահարկի գծով համայնքի բյուջե վճարումների բնագավառում բացահայտված հարկային օրենսդրության խախտումների համար հարկատուներից գանձվող տույժեր և տուգանքներ, որոնք չեն հաշվարկվում այդ հարկերի գումարների նկատմամբ
|
|
|
|
|
|
|
|
2.
|
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
|
|
|
|
|
|
|
|
2.1
|
Ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ
|
|
|
|
|
|
|
|
2.2
|
Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ
|
|
|
|
|
|
|
|
2.3
|
Ընթացիկ ներքին պաշտոնական դրամաշնորհներ
|
|
|
|
|
|
|
|
ա)
|
Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ
|
|
|
|
|
|
|
|
բ)
|
Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ
|
|
|
|
|
|
|
|
գ)
|
Պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)
|
|
|
|
|
|
|
|
դ)
|
ՀՀ այլ համայնքների բյուջեներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ
|
|
|
|
|
|
|
|
2.4
|
Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ
|
|
|
|
|
|
|
|
ա)
|
Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)
|
|
|
|
|
|
|
|
բ)
|
ՀՀ այլ համայնքներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներ
|
|
|
|
|
|
|
|
3.
|
ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ*
|
|
|
|
|
|
|
|
3.1
|
Տոկոսներ
|
|
|
|
|
|
|
|
3.2
|
Շահաբաժիններ
|
|
|
|
|
|
|
|
3.3
|
Գույքի վարձակալությունից եկամուտներ
|
|
|
|
|
|
|
|
|
Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ
|
|
|
|
|
|
|
|
|
Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ
|
|
|
|
|
|
|
|
|
Համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներ
|
|
|
|
|
|
|
|
|
Այլ գույքի վարձակալությունից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
3.4
|
Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից, այդ թվում
|
|
|
|
|
|
|
|
|
Պետության կողմից ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ
|
|
|
|
|
|
|
|
3.5
|
Վարչական գանձումներ
|
|
|
|
|
|
|
|
|
Տեղական վճարներ
|
|
|
|
|
|
|
|
|
Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ
|
|
|
|
|
|
|
|
|
Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) վճարներ
|
|
|
|
|
|
|
|
3.6
|
Մուտքեր տույժերից, տուգանքներից
|
|
|
|
|
|
|
|
|
Վարչական իրավախախտումների համար ՏԻՄ-երի կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ
|
|
|
|
|
|
|
|
|
Մուտքեր համայնքի բյուջեի նկատմամբ ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման դիմաց գանձվող տույժերից
|
|
|
|
|
|
|
|
3.7
|
Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ
|
|
|
|
|
|
|
|
3.8
|
Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ
|
|
|
|
|
|
|
|
3.9
|
Այլ եկամուտներ*
|
|
|
|
|
|
|
|
|
Համայնքի գույքին պատճառած վնասների փոխհատուցումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
|
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
|
Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ
|
|
|
|
|
|
|
|
II.
|
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ (1+2+3+4)
|
|
|
|
|
|
|
|
1.
|
Հիմնական միջոցների իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
|
Անշարժ գույքի իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
|
Շարժական գույքի իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
|
Այլ հիմնական միջոցների իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
2.
|
Պաշարների իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
3.
|
Բարձրարժեք ակտիվների իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
4.
|
Չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
|
Հողի իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
|
Ոչ նյութական չարտադրված ակտիվների իրացումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
III.
|
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ (ԴԵՖԻՑԻՏԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ (Ա+Բ)
|
|
|
|
|
|
|
|
Ա.
|
ՆԵՐՔԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (1+2)
|
|
|
|
|
|
|
|
1.
|
ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ
|
|
|
|
|
|
|
|
1.1
|
Արժեթղթեր
|
|
|
|
|
|
|
|
|
-թողարկումից և տեղաբաշխումից մուտքեր
|
|
|
|
|
|
|
|
|
-հիմնական գումարի մարում
|
|
|
|
|
|
|
|
1.2
|
Վարկեր
|
|
|
|
|
|
|
|
|
-վարկերի ստացում
|
|
|
|
|
|
|
|
|
-ստացված վարկերի հիմնական գումարի մարում
|
|
|
|
|
|
|
|
1.3
|
Փոխատվություններ
|
|
|
|
|
|
|
|
|
-բյուջետային փոխատվութ
|
|
|
|
5. ՀԱՄԱՅՆՔԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԱԶՄՈՒՄ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ, ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԹԱՅԹՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
|
|
Ելնելով համայնքի իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքներից, համայնքում ներկայում արձանագրված հիմնախնդիրներից, համայնքի զարգացման՝ ՏԻՄ-ի կողմից ընտրված ռազմավարությունից և առաջիկա հինգ տարիների համար սահմանված հիմնական նպատակներից, ՀԶՀԾ-ի կառավարման հանձնաժողովի կողմից քննարկվել և որոշվել է առաջարկվող ծրագրերի ցանկը՝ ընդգրկելու համայնքի 2017-21թթ. ՀԶՀԾ-ում:
Ստորև ներկայացվում է ՀԶՀԾ-ի կառավարման հանձնաժողովի վերլուծությունը և մասնագիտական եզրակացությունը աղյուսակ 4-ում թվարկված բոլոր ծրագրերի իրականացման հնարավորությունների և ՀԶՀԾ-ում դրանց ձևակերպման անհրաժեշտության վերաբերյալ՝
-
Համայնքի աշխատակազմի և համայնքային ենթակայության կազմակերպությունների պահպանման ծրագրերը նախկին տարիներին մշտապես իրականացվել են և գալիք հինգ տարիներին ևս իրականացվելու են՝ առանց զգալի փոփոխությունների: Դրանք համարվում են համայնքի առաջնահերթ ծրագրեր և ձևակերպվելու են համայնքի տարեկան բյուջեներում այդ հիմնարկների պահպանման ծախսերի նախահաշիվներով, այդ պատճառով ՀԶՀԾ-ում դրանց, որպես առանձին ծրագրերի, ձևակերպման անհրաժեշտությունը չկա:
-
Համայնքապետարանի սոցիալական աջակցության տարածքային և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների պահպանման և բնակչությանը ծառայությունների մատուցման ծրագիրն իրականացվում է որպես պետության կողմից համայնքին պատվիրակած լիազորություններ. այս ծրագիրը վերջին տարիներին միշտ կրկնվել է, ՀԶՀԾ-ում դրա առանձին ձևակերպման անհրաժեշտությունը չկա:
-
Աղբահանության ծառայության մատուցման և համայնքը բարեկարգ պահելու համար ստեղծվել և գործում է «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ը, որի պահպանման ծախսերը և առանձին ծառայությունների մատուցման ֆինանսավորումը յուրաքանչյուր տարի կրկնվող են, նույն կերպ իրականացվող և ՀԶՀԾ-ում դրանց առանձին ձևակերպման անհրաժեշտությունը չկա:
-
Համայնքի աշխատակազմի համար գույքի ձեռքբերման ծրագիրը համայնքի հրատապ կարիքների համար անհրաժեշտ գույքի միանվագ գնման ծրագիր է, որի առանձին ձևակերպման անհրաժեշտությունը չկա:
Ստորև ներկայացվում են ՀԶՀԾ-ում ներառվող ոլորտային մնացած ծրագրերի առանձին ձևակերպումներն՝ ըստ ոլորտային ծրագրի օրինակելի ձևի:
|
|
Հ/h | Համար  | Անվանում | Ծրագրի արժեքը (հազ. դր.) | Կատարման % | Սկիզբ | Ավարտ | Կարգավիճակ | | | |
1
| 1 | ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՃՈՊԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄ
| 53000
|
| 01/03/2017
| 15/06/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
2
| 2 | ՋԵՐՄՈՒԿԻ ԸՆՊԵԼԱՍՐԱՀԻ ՏԱՆԻՔԻ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 6500
|
| 01/05/2017
| 01/08/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
3
| 3 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՉԱՓԱԳՐՈՒՄ, ՍԽԵՄԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ, ՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ, ՊԱՐՍՊԱՊԱՏՈՒՄ, ԴԵՊԻ ԳԵՐԵ...
| 39500
|
| 15/04/2017
| 01/10/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
4
| 4 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻՑ ԴԵՊԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԻՑ ՄԱՅԹԵՐԻ ՍՏԵՂԾՈՒ...
| 55320
|
| 01/05/2017
| 30/10/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
5
| 5 | ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 0
|
| 01/06/2017
| 15/12/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
6
| 6 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 0
|
| 01/06/2017
| 20/12/2018
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
7
| 7 | ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
| 5500
|
| 01/07/2017
| 15/09/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
8
| 8 | ԳՆԴԵՎԱԶ, ՀԵՐՀԵՐ, ԿԱՐՄՐԱՇԵՆ, ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՊԱՐՍՊԱՊԱՏՈՒՄ
| 10175
|
| 15/07/2017
| 10/11/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
9
| 9 | ՍՊՈՐՏԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
| 750000
|
| 15/07/2017
| 30/12/2019
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
10
| 10 | ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 140400
|
| 15/07/2017
| 01/10/2018
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
11
| 11 | ՋՐՎԵԺԻՑ ԴԵՊԻ «ՋԵՐՄՈՒԿ» ՀՅՈՒՐԱՆՈՑ ՏԱՆՈՂ ՃԵՄՈՒՂՈՒ ԿԻՍԱՏ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 70000
|
| 15/07/2017
| 30/11/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
12
| 12 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՄԱՅԹԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 36000
|
| 01/08/2017
| 01/09/2018
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
13
| 13 | ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՀԻՄՆՈՒՄ ՀԵՐՀԵՐ, ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
| 49500
|
| 01/08/2017
| 01/10/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
14
| 14 | ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ՏՏԿ)ՍՏԵՂԾՈՒՄ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ
| 12000
|
| 01/02/2018
| 15/06/2018
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
15
| 15 | Ի. ՕՐՈՒ ԱՆՁԱՆԻՆ ԿԻՑ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ԴԵՊԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ ԳՆԱՑՈՂ ՄԱՅԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ , ՕՐՈՒ ԱՐՁԱՆԻ ՊԱՏՎԱՆԴԱՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 26500
|
| 05/02/2018
| 01/07/2018
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
16
| 16 | ՀԵՐՀԵՐ, ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ
| 24000
|
| 01/03/2017
| 25/12/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
17
| 17 | ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
| 350000
|
| 15/03/2018
| 15/05/2019
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
18
| 18 | ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ(ԳՅՈՒՂԱԿԱՆ) ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԽԹԱՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ...
| 75000
|
| 01/04/2018
| 01/11/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
19
| 19 | ՀԵՐՀԵՐ ԵՎ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ՄՐԳԵՐԻ ՄԹԵՐՄԱՆ ՍԱՌՑԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 0
|
| 01/04/2018
| 01/04/2019
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
20
| 20 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 468000
|
| 15/04/2018
| 01/05/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
21
| 21 | ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 42500
|
| 01/05/2018
| 01/05/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
22
| 22 | ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՈՒՄ
| 36000
|
| 01/03/2017
| 30/09/2017
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
23
| 23 | ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 0
|
| 15/06/2018
| 01/07/2019
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
24
| 24 | ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 0
|
| 01/07/2018
| 31/08/2019
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
25
| 25 | ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 300000
|
| 01/03/2019
| 01/05/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
26
| 26 | ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ
| 20000
|
| 01/03/2019
| 01/06/2020
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
27
| 27 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ «ՁՈՐԻ ՎԱՆՆԱՆԵՐ» ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
| 4300
|
| 01/04/2019
| 01/11/2019
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
28
| 28 | ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ/ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ
| 20000
|
| 15/04/2019
| 15/11/2019
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
29
| 29 | ԴԵՊԻ ԵՂՆԻԿԻ ԱՐՁԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՇՐՋԱԿԱՅՔԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ԴԻՏԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 54440
|
| 01/05/2019
| 30/06/2020
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
30
| 30 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
| 38760
|
| 01/05/2019
| 01/05/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
31
| 31 | ԴԵՊԻ ԳՆԴԵՎԱՆՔ ՏԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 89400
|
| 01/06/2019
| 01/06/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
32
| 32 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՄՐՋԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԻՑ ԴԵՊԻ ՁՈՐ ԻՋՆՈՂ ՈԼՈՐԱՆՆԵՐԻ (Ի. ՕՐՈՒ ՓՈՂՈՑ) ՆՈՐՈԳՈՒՄ, ՀԵՆԱՊԱՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 85400
|
| 01/06/2019
| 30/08/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
33
| 33 | ԽԱՌԸ ՍԱՀՈՒՂԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՀԱՏՎԱԾՈՒՄ
| 25000
|
| 10/06/2019
| 01/06/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
34
| 34 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԵԶՐԱՔԱՐԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՄԱՅԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ՓՈՂՈՑԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ (ԿԵՆՏՐՈ...
| 240240
| 100
| 10/06/2019
| 01/06/2021
| Հսկողությունից հանված է
|
|
|
|
35
| 35 | ԴԵՊԻ ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ /ԴԱՐԱՅՈՒՐԴ/ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ, ՇՐՋԱԿԱՅՔԻ ՎԵՐԱԾՈՒՄ ՀԱՆԳՍՏԻ ԳՈ...
| 585000
|
| 03/06/2019
| 01/07/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
36
| 36 | ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄ
| 25000
|
| 01/03/2020
| 10/10/2020
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
37
| 37 | ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ/ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ
| 13000
|
| 01/04/2020
| 30/11/2020
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
38
| 38 | ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ԺԱՄՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
| 0
|
| 01/05/2020
| 01/06/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
39
| 39 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՂՆԻԿԻ ՍԱՐԻՆ ԿԱՊՈՂ ՆՈՐ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 405000
|
| 15/05/2019
| 15/11/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
40
| 40 | ՋԵՐՄՈՒԿԻ ԸՄՊԵԼԱՍՐԱՀԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ՄՈՏԻԿ ՍԱՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՐԱՅԾԻ ԱՐՁԱՆԸ ՏԱՆՈՂ ԿԱԾԱՆԻ ՆՈՐՈԳՈՒՄ, ՍԱԼԻԿԱՊԱՏՈՒՄ
| 12600
|
| 01/06/2020
| 30/11/2021
| Գործողության ժամկետն ավարտված է
|
|
|
|
Ծրագրերն ըստ առաջնահերթության
|
Հ/h | Համար  | Անվանում | Ծրագրի արժեքը (հազ. դր.) | Կատարման % | 2017թ. | 2018թ. | 2019թ. | 2020թ. | 2021թ. | I | II | III | IV | I | II | III | IV | I | II | III | IV | I | II | III | IV | I | II | III | IV |
| |
1
| 1 | ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՃՈՊԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄ
| 53000
|
|  |
|
2
| 2 | ՋԵՐՄՈՒԿԻ ԸՆՊԵԼԱՍՐԱՀԻ ՏԱՆԻՔԻ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 6500
|
|  |
|
3
| 3 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՉԱՓԱԳՐՈՒՄ, ՍԽԵՄԱՅԻ ԿԱԶՄՈՒՄ, ՏԱՐԱԾՔԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ, ՊԱՐՍՊԱՊԱՏՈՒՄ, ԴԵՊԻ ԳԵՐԵ...
| 39500
|
|  |
|
4
| 4 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻՑ ԴԵՊԻ Ս. ԳԱՅԱՆԵ ԵԿԵՂԵՑԻ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԿԻՑ ՄԱՅԹԵՐԻ ՍՏԵՂԾՈՒ...
| 55320
|
|  |
|
5
| 5 | ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 0
|
|  |
|
6
| 6 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 0
|
|  |
|
7
| 7 | ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
| 5500
|
|  |
|
8
| 8 | ԳՆԴԵՎԱԶ, ՀԵՐՀԵՐ, ԿԱՐՄՐԱՇԵՆ, ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՊԱՐՍՊԱՊԱՏՈՒՄ
| 10175
|
|  |
|
9
| 9 | ՍՊՈՐՏԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ
| 750000
|
|  |
|
10
| 10 | ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 140400
|
|  |
|
11
| 11 | ՋՐՎԵԺԻՑ ԴԵՊԻ «ՋԵՐՄՈՒԿ» ՀՅՈՒՐԱՆՈՑ ՏԱՆՈՂ ՃԵՄՈՒՂՈՒ ԿԻՍԱՏ ՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 70000
|
|  |
|
12
| 12 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ՄԱՅԹԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 36000
|
|  |
|
13
| 13 | ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՀԻՄՆՈՒՄ ՀԵՐՀԵՐ, ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
| 49500
|
|  |
|
14
| 14 | ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ՏՏԿ)ՍՏԵՂԾՈՒՄ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ
| 12000
|
|  |
|
15
| 15 | Ի. ՕՐՈՒ ԱՆՁԱՆԻՆ ԿԻՑ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ ԴԵՊԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ ԳՆԱՑՈՂ ՄԱՅԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ , ՕՐՈՒ ԱՐՁԱՆԻ ՊԱՏՎԱՆԴԱՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 26500
|
|  |
|
16
| 16 | ՀԵՐՀԵՐ, ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ
| 24000
|
|  |
|
17
| 17 | ՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
| 350000
|
|  |
|
18
| 18 | ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ(ԳՅՈՒՂԱԿԱՆ) ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԽԹԱՆՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ...
| 75000
|
|  |
|
19
| 19 | ՀԵՐՀԵՐ ԵՎ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ՄՐԳԵՐԻ ՄԹԵՐՄԱՆ ՍԱՌՑԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 0
|
|  |
|
20
| 20 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 468000
|
|  |
|
21
| 21 | ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 42500
|
|  |
|
22
| 22 | ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՈՒՄ
| 36000
|
|  |
|
23
| 23 | ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
| 0
|
|  |
|
24
| 24 | ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 0
|
|  |
|
25
| 25 | ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ
| 300000
|
|  |
|
26
| 26 | ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ
| 20000
|
|  |
|
27
| 27 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ «ՁՈՐԻ ՎԱՆՆԱՆԵՐ» ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
| 4300
|
|  |
|
28
| 28 | ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ/ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ
| 20000
|
|  |
|
29
| 29 | ԴԵՊԻ ԵՂՆԻԿԻ ԱՐՁԱՆ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՇՐՋԱԿԱՅՔԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ, ԴԻՏԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 54440
|
|  |
|
30
| 30 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂՈՒ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂՈՒ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
| 38760
|
|  |
|
31
| 31 | ԴԵՊԻ ԳՆԴԵՎԱՆՔ ՏԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 89400
|
|  |
|
32
| 32 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՄՐՋԻ ՎԵՐՋՆԱՄԱՍԻՑ ԴԵՊԻ ՁՈՐ ԻՋՆՈՂ ՈԼՈՐԱՆՆԵՐԻ (Ի. ՕՐՈՒ ՓՈՂՈՑ) ՆՈՐՈԳՈՒՄ, ՀԵՆԱՊԱՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 85400
|
|  |
|
33
| 33 | ԽԱՌԸ ՍԱՀՈՒՂԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՀԱՏՎԱԾՈՒՄ
| 25000
|
|  |
|
34
| 34 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԵԶՐԱՔԱՐԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՄԱՅԹԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ՓՈՂՈՑԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ (ԿԵՆՏՐՈ...
| 240240
| 100
|  |
|
35
| 35 | ԴԵՊԻ ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ /ԴԱՐԱՅՈՒՐԴ/ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ, ՇՐՋԱԿԱՅՔԻ ՎԵՐԱԾՈՒՄ ՀԱՆԳՍՏԻ ԳՈ...
| 585000
|
|  |
|
36
| 36 | ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄ
| 25000
|
|  |
|
37
| 37 | ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ/ԺԱՄԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ
| 13000
|
|  |
|
38
| 38 | ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ԺԱՄՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ
| 0
|
|  |
|
39
| 39 | ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԵՂՆԻԿԻ ՍԱՐԻՆ ԿԱՊՈՂ ՆՈՐ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՈՒՄ
| 405000
|
|  |
|
40
| 40 | ՋԵՐՄՈՒԿԻ ԸՄՊԵԼԱՍՐԱՀԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ՄՈՏԻԿ ՍԱՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՐԱՅԾԻ ԱՐՁԱՆԸ ՏԱՆՈՂ ԿԱԾԱՆԻ ՆՈՐՈԳՈՒՄ, ՍԱԼԻԿԱՊԱՏՈՒՄ
| 12600
|
|  |
|
ՀԶՔԾ ոլորտային ծրագրերի ամփոփում
|
|
Հիմք ընդունելով վերևում կատարված վերլուծությունը և ամփոփելով ՀԶՀԾ-ում ներառված համայնքի առաջնահերթ և ֆինանսապես ապահովված ընդհանուր և ոլորտային ծրագրերը, դրանց ամփոփագիրը բերված է աղյուսակ 5-ում, որտեղ թվարկված են 2017-21թթ. ընթացքում իրականացման ենթակա բոլոր ոլորտային ծրագրերի անվանումները, քանակական ծավալները, արժեքները (ծախսերը), կատարման տարիները և ֆինանսավորման աղբյուրները՝ ըստ ծրագրերի որոշված առաջնահերթությունների: Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ եթե աղյուսակում 5-ում բերված, առաջնահերթ համարվող ընդհանուր և ոլորտային որոշ ծրագրերի (.......) ծախսերն ամբողջությամբ ընթացիկ բնույթի են (վարչական բյուջեի ծախսեր), ապա մնացած ծրագրերի ծախսերը կամ ամբողջովին ոչ ֆինանսական ակտիվների գծով են (կապիտալ բնույթի կամ ֆոնդային բյուջեի ծախսեր), կամ դրանց մի մասն ընթացիկ բնույթի են, իսկ մյուս մասը՝ կապիտալ բնույթի, կախված ոլորտային ծրագրերում աշխատանքների կատարման բնույթից (տե՛ս ձևակերպված ոլորտային ծրագրերի բյուջեների ծախսերի հոդվածները):
Այսպիսով, աղյուսակ 5-ում կատարված հաշվարկներից երևում է, որ 2017-21 թթ. ընթացքում համայնքում ծրագրվում է իրականացնել .... հազ. դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրեր, որոնց ընդհանուր մուտքերից .......... հազ. դրամ միջոցներն ակնկալվում են ՀՀ պետական բյուջեից և/կամ ֆինանսավորման այլ (այդ թվում՝ մասնավոր) աղբյուրներից, .......... հազ. դրամ միջոցները՝ դոնոր կազմակերպությունների (այդ թվում՝ ..............) ներդրումներից, և ............ հազ. դրամ միջոցները՝ համայնքի 2017-21 թթ. տարեկան բյուջեների ընդհանուր մուտքերից:
Համեմատելով և վերլուծելով աղյուսակ 2-ում բերված՝ համայնքի 2017-21 թթ. բյուջեների ընդհանուր մուտքերի կանխատեսումների (այդ թվում՝ վարչական և ֆոնդային բյուջեների) և աղյուսակ 5-ում բերված՝ համայնքի 2017-21 թթ. բյուջեների հաշվին կատարվող ընդհանուր և ոլորտային ծրագրերի ծախսերի (այդ թվում՝ ընթացիկ և ոչ ֆինանսական ակտիվների գծով) ցուցանիշները (տե՛ս աղյուսակ 6), տեսնում ենք, որ այդ ծախսերն ամբողջությամբ ապահովված են համապատասխան մուտքերով:
Համայնքի 2017-21 թթ. ՀԶՀԾ-ում ներառված ընդհանուր և ոլորտային ծրագրերի ֆինանսական ամբողջական ապահովվածությունը և իրատեսականությունը մեծապես կախված կլինի նաև համայնքի արդյունավետ համագործակցությունից պետության և դոնոր կազմակերպությունների հետ՝ ապահովելու վերջիններիս կողմից ակնկալվող ֆինանսական ներդրումները ՀԶՔԾ-ում ներառված համապատասխան ոլորտային ծրագրերում:
|
|
Աղյուսակ 5 Համայնքի ֆինանսապես ապահովված ընդհանուր և ոլորտային ծրագրերի ամփոփագիր
|
|
Հ/հ
|
Ծրագրի անվանումը
|
Չափի միավորը
|
Ծրագրի քանակական ծավալը
|
Ծրագրի արժեքը (հազ. դրամ)
|
Ծրագրի կատարումն ըստ տարիների
|
Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները
|
20__
|
20__
|
20__
|
20__
|
Համայնքի բյուջե
|
Դոնոր կազմ.-եր
|
Պետ բյուջե, այլ
|
1.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
4.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
7.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
8.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
11.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
12.
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Աղյուսակ 6 Համայնքի բյուջեների մուտքերի և դրանց հաշվին կատարվող ընդհանուր ու ոլորտային ծրագրերի ծախսերի ցուցանիշների համեմատությունը և վերլուծությունը
|
|
Հ/հ
|
Ցուցանիշի անվանումը
|
2017
|
2018
|
2019
|
2020
|
2021
|
1.
|
Համայնքի բյուջեի ընդհանուր մուտքերը*, այդ թվում՝
|
|
|
|
|
|
1.1
|
Վարչական բյուջեի ընդհանուր մուտքերը
|
|
|
|
|
|
1.2
|
Ֆոնդային բյուջեի ընդհանուր մուտքերը, այդ թվում՝
|
|
|
|
|
|
|
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացվող գումարը
|
|
|
|
|
|
2.
|
Համայնքի ընդհանուր և ոլորտային ծրագրերի ծախսերը, այդ թվում՝
|
|
|
|
|
|
2.1
|
Ընթացիկ ծախսեր
|
|
|
|
|
|
2.2
|
Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր
|
|
|
|
|
|
3.
|
Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ, այդ թվում՝
|
|
|
|
|
|
3.1
|
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդ
|
|
|
|
|
|
3.2
|
Ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդ
|
|
|
|
|
|
|
|
Համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին
Շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված նախատեսվող միջոցառումներ
|
|
2017-21 թթ. ընթացքում համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նախատեսվում է կազմակերպել և իրականացնել հետևյալ միջոցառումները՝
- համագործակցել Հայանտառ ՓԲԸ-ի հետ՝ համայնքի անտառային ֆոնդի պահպանությունը, մասնավորապես՝ անտառում ձմեռնամուտի սանիտարական հատումները, սահմանված նորմերին համապատասխան պատշաճ մակարդակով իրականացնելու համար,
- լայն բացատրական աշխատանք կատարել բնակչության հետ՝ կենցաղային աղբը չթափելու դրա համար չնախատեսված վայրերում, զերծ մնալու բնության և շրջակա միջավայրի աղտոտումից ու վնասումից,
- տարածաշրջանի այլ համայնքների հետ ծավալել միջհամայնքային համագործակցություն՝ լուծելու ընդհանուր աղբավայրի, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների կազմակերպման և մատուցման հարցերը,
- սահմանել վերահսկողություն համայնքին տեխնիկական ջրի մատակարարման ջրային ավազանում՝ արգելելու անասունների մուտքն ավազան, կանխարգելելու բնության և շրջակա միջավայրի աղտոտումը և վնասումը, ինչպես նաև սուր վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման վտանգը համայնքում,
- սահմանել վերահսկողություն համայնքում գործող քարի վերամշակման արտադրամասերի, քարհանք շահագործողների գործունեության նկատմամբ՝ ուղղված բնության և շրջակա միջավայրի պահպանմանը,
- սահմանել վերահսկողություն համայնքում գործող փոքր ՀԷԿ-երի գործունեության նկատմամբ՝ ուղղված բնության և շրջակա միջավայրի պահպանմանը
- յուրաքանչյուր տարի գարնանը համայնքում կազմակերպել 2-3 շաբաթօրյակներ՝ իրականացնելու բնության և շրջակա միջավայրի մաքրության, ծառատնկման և ծաղկատնկման աշխատանքներ, ներգրավելով նաև երիտասարդներին և դպրոցականներին:
|
|
Համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումներ
|
|
Չնայած ՀՀ օրենսդրությամբ ՏԻՄ-երն այս ոլորտում պարտադիր լիազորություններ համարյա թե չունեն, այնուամենայնիվ, համայնքի ՏԻՄ-երը շահագրգռված են համայնքում գործարար միջավայրի բարելավմամբ և պատրաստակամ են ըստ ամենայնի օժանդակել այս ոլորտում ցանկացած նոր նախաձեռնության, քանի որ այն մեծապես կնպաստի համայնքում նոր աշխատատեղերի ստեղծմանը, բնակչության եկամուտների ավելացմանը և վճարունակության բարձրացմանը, համայնքի բյուջետային սեփական միջոցների հավաքագրման մակարդակի բարձրացմանը և ծավալի մեծացմանը, և, այս ամենի արդյունքում՝ համայնքի ընդհանուր զարգացմանը:
Համայնքում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված՝ 2017-21 թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
- ըստ ամենայնի աջակցել համայնքում գործող հյուրանոցային և առողջարանային կազմակերպություններին՝ աստիճանաբար ընդլայնելու իրենց գործունեության ծավալները և ավելացնելու աշխատատեղերի քանակը,
- ըստ ամենայնի աջակցել համայնքում գործող արտադրական ձեռնարկություններին՝ աստիճանաբար ընդլայնելու բազալտի վերամշակման և քարե սալիկների արտադրության ծավալները և ավելացնելու աշխատատեղերի քանակը,
- համայնքում խթանել անասնապահական, թռչնապահական և մեղվապահական մթերքների (մասնավորապես՝ կաթի, մսի, ձվի, մեղրի) արտադրության, հանձնման և վերամշակման արտադրամասերի ստեղծումը, գործարկումը և զարգացումը,
- համայնքում կազմակերպել և աստիճանական զարգացնել սառեցված կիսաֆաբրիկատների արտադրությունը և իրացումը,
- համայնքում խթանել առևտրի և ծառայությունների փոքր ու միջին նոր կետերի բացումը, բնակչությանը և հյուրերին պատշաճ մակարդակով սպասարկումը՝ պաշտպանելով դրանց սեփականատերերի իրավունքները և շահերը,
- համայնքում դնել էկոտուրիզմի ենթակառուցվածքների ստեղծման հիմքերը՝ ապահովելու զբոսաշրջիկների գիշերակացը տնային պայմաններում, հասարակական սնունդը, սպասարկումը, համապատասխան ծառայությունների պատշաճ մակարդակով մատուցումը,
- աստիճանաբար նորոգել և բարեկարգել ներհամայնքային ճանապարհները և փողոցները, անցկացնել արտաքին լուսավորության համակարգեր, տեղադրել ճանապարհային նշաններ՝ նպաստելու համայնքում գործարար միջավայրի բարելավմանը և բիզնեսի զարգացմանը,
- հաճախակի կազմակերպել համայնքի գործարարների հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ, ցուցահանդես-վաճառքներ, փորձի փոխանակման և այլ միջոցառումներ:
|
|
Աղետների ռիսկերի կառավարման հիմնական մոտեցումներ
|
|
Համայնքում աղետների ռիսկի կառավարմանն ուղղված՝ 2017-21 թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
- համայնքի բնակչության իմացության, հմտությունների, գիտելիքների մակարդակի ուսումնասիրում և համայնքում առկա ռեսուրսների բացահայտում, որոնք հնարավոր է ուղղել աղետների ռիսկի նվազեցմանը նպաստող համայնքահեն միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը,
- համայնքի խոցելիության և կարողությունների գնահատում, ներառյալ այդ գործընթացի կազմակերպման և իրականացման խմբի ձևավորումը, նախապատրաստական աշխատանքները, տվյալների հավաքագրումը և հետազոտումը՝ համապատասխան գործիքների և մեթոդների ընտրությամբ, վերլուծական աշխատանքների իրագործումը՝ յուրաքանչյուր փուլում ձեռնարկվող քայլերի և ակնկալվող արդյունքների ամրագրմամբ և ձևակերպմամբ,
- համայնքում աղետների ռիսկի կառավարման գործողությունների և միջոցառումների պլանի կազմում և իրականացում,
- համայնքում աղետների ռիսկի կառավարման կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում և իրականացում:
|
|
Համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված միջոցառումներ
|
|
Համայնքի կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ 2017-21 թթ. ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները և միջոցառումները՝
- համայնքի սեփականություն համարվող կոմունալ ենթակառուցվածքների պահպանում, շահագործում, ըստ հնարավորությունների՝ նորոգում և զարգացում,
- համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքի կազմակերպում,
- վերահսկողություն համայնքի բնակչությանը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կազմակերպությունների կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների (ջրամատակարարում և ջրահեռացում, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, աղբահանություն և սանիտարական մաքրում, բնակավայրի բարեկարգում և կանաչապատում, գերեզմանատների գործունեության կազմակերպում և դրանց պահպանում և այլն) շրջանակի աստիճանական ընդլայնման և որակի անշեղ բարձրացման նկատմամբ,
- համայնքի հանգստի վայրերի, խաղահրապարակների, կանաչ տարածքների խնամքի և պահպանության կազմակերպում:
|
|
Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանն ուղղված միջոցառումներ
|
|
Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը ոլորտում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
- համայնքի բնակչության իրազեկվածության բարձրացում՝ ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտի օրենսդրության և համայնքի ՏԻՄ-երի գործունեության վերաբերյալ ,
- համայնքի կարիքների և հիմնախնդիրների պարբերական քննարկում, վերլուծում և գնահատում՝ ֆոկուս-խումբ քննարկումների, համայնքային հանդիպումների, ժողովների և բնակիչների հետ անմիջական շփումների և երկխոսությունների միջոցով,
- բնակիչների ներգրավում համայնքի բյուջեի և զարգացման ծրագրերի մասնակցային պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և գնահատման գործընթացներում,
- համայնքի բնակիչների շահերի պաշտպանություն և համախմբում (մոբիլիզացիա)՝ համայնքի որոշակի խնդիրների լուծման, հանրային ծառայությունների մատուցման շուրջ,
- համայնքի ՏԻՄ-երի (ղեկավար, ավագանի), աշխատակազմի, ակտիվ բնակիչների շարունակական կրթում և վերապատրաստում տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության բնագավառում:
|
|
6. ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ
Աղյուսակ 7. Համայնքի սեփականություն համարվող շենքերի, շինությունների և հողամասերի 2014-17թթ. օտարման քառամյա ծրագիր
ԵԶՐԱՓԱԿՈՒՄ
|
|
Համաձայն տեղական ինքնակառավարման բնագավառի ՀՀ օրենսդրության, ՀԶԾ-ն հանդիսանում է համայնքի գալիք հինգ տարիների բյուջեների ձևավորման ծրագրային հիմքը: ՀԶԾ-ում 2017-21թթ. համար նախատեսված ոլորտային ծրագրերը, համայնքային ծառայությունները և միջոցառումները հիմք կհանդիսանան համայնքի այդ տարիների բյուջեների կազմման, ընդունման և իրականացման համար: Գործնականում, ՀԶԾ-ի իրականացումը կհանգի հիմնականում (չհաշված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին նախատեսված ծրագրերը, ծառայությունները և միջոցառումները) համայնքի գալիք հինգ տարիների բյուջեների մշակմանը և կատարմանը: Հետևաբար, համայնքի 2017-21թթ. ՀԶԾ-ն ամբողջական ծավալով իրականացնելու հարցը մեծապես կախված կլինի համայնքի առաջիկա հինգ տարիների բյուջեներում նախատեսվող մուտքերի (հատկապես՝ սեփական) փաստացի կատարման մակարդակից, ինչպես նաև դրանց խնայողաբար ու արդյունավետ ծախսումից: ՀԶԾ-ի իրականացումը շատ բանով պայմանավորված կլինի նաև այն բանից, թե համայնքի ՏԻՄ-երին ինչքանով կհաջողվի նպատակային և արդյունավետ համագործակցություն ծավալել ՀՀ պետական կառավարման համապատասխան մարմինների (հատկապես՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի), ՀՀ-ում (մասնավորապես՝ ՀՀ Վայոց ձորի մարզում) գործող միջազգային և տեղական դոնոր, մասնավոր և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անհատ գործարարների հետ՝ համայնքային տնտեսությունում ապահովելու ՀԶԾ-ով պլանավորված ներդրումները և միջոցները: ՀԶԾ-ում կամ տվյալ տարվա բյուջեում ներառված ծրագրերը կամ ծառայությունները պատշաճ մակարդակով իրականացնելու համար, նախատեսվում է, որ յուրաքանչյուր ծրագրի կամ ծառայության համար կսահմանվեն և կգնահատվեն դրանով նախատեսված աշխատանքների կատարման որոշակի ցուցանիշներ, որոնց միջոցով էլ մոնիթորինգի կենթարկվի և կգնահատվի տարեկան առաջընթացը ՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի միջնաժամկետ նպատակներին հասնելու գործում: Համայնքի ղեկավարին կից գործող Խորհրդակցական մարմինը տարին երկու անգամ կիրականացնի ՀԶԾ-ի տվյալ տարվա համայնքային ծրագրերի և ծառայությունների ներքին մշտադիտարկում (մոնիթորինգ), որի արդյունքները կներկայացվեն համայնքի ղեկավարին, վերջինիս կողմից էլ՝ համայնքի ավագանուն՝ ի գիտություն: ՀԶԾ-ի իրականացման հսկողությունը և ներքին վերահսկողությունը կիրականացնեն համապատասխանաբար համայնքի ղեկավարը և համայնքի ավագանին: ՀԶԾ-ի ներքին վերահսկողության արդյունքները կներկայացվեն համայնքի ավագանուն՝ ի գիտություն: ՀԶԾ-ի իրականացման յուրաքանչյուր տարվա և հնգամյա ժամկետի ավարտին ՀԶԾ կառավարման հանձնաժողովի կողմից կկատարվի դրա տարեկան կամ հնգամյա գնահատում՝ ՀԶԾ-ում ներառված ծրագրերի, ծառայությունների և աշխատանքների կատարման ցուցանիշների սահմանման և գնահատման միջոցով: ՀԶԾ-ի տարեկան կամ հնգամյա գնահատման արդյունքների հիման վրա Խորհրդակցական մարմինը կկազմի ՀԶԾ-ի իրականացման տարեկան կամ հնգամյա հաշվետվությունը և կներկայացնի համայնքի ղեկավարին: Այդ հաշվետվության նպատակը կլինի՝ վեր հանել համայնքի առանցքային սոցիալ-տնտեսական զարգացումները մեկ կամ հինգ տարվա ընթացքում, բացահայտել բացթողումները, թերությունները և շեղումները հաստատված ՀԶԾ-ից: Համայնքի ղեկավարը, մինչև ՀԶԾ-ի իրականացման տարեկան կամ հնգամյա հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնելը, կկազմակերպի և կանցկացնի դրա աշխատանքային և հանրային բաց քննարկումներ 15-օրյա ժամկետում՝ այդ մասին իրազեկելով համայնքի բնակչությանը, համայնքում գործող պետական, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածների կազմակերպություններին, շահագրգիռ այլ անձանց: Համայնքի ղեկավարը ՀԶԾ-ի իրականացման տարեկան կամ քառամյա հաշվետվությունը, դրա հանրային քննարկումների ժամանակ համայնքի հանրությունից ստացված և ընդունված դիտողությունների ու առաջարկությունների վերաբերյալ տեղեկանքը և կից այլ փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգով, կներկայացնի համայնքի ավագանու քննարկմանը: Համայնքի ավագանին ՀԶԾ-ի իրականացման տարեկան կամ հնգամյա հաշվետվությունը կքննարկի օրենքով և ավագանու կանոնակարգով սահմանված կարգով և կկայացնի համապատասխան որոշում: Հիմնվելով ՀԶԾ-ի իրականացման տարեկան հաշվետվության վերաբերյալ համայնքի ավագանու կայացրած որոշման վրա, ՀԶԾ-ի վերանայման անհրաժեշտության դեպքում, համայնքի ղեկավարը ՀԶԾ-ում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ իր և/կամ համայնքի ավագանու անդամներից ստացված բոլոր առաջարկությունները, օրենքով սահմանված կարգով, ներկայացնի համայնքի ավագանու քննարկմանը և հաստատմանը:
|
|
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՀԶՔԾ-ի մշակման, քննարկման և հաստատման ժամանակացույց
|
|
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀԶՀԾ-ի մշակման, քննարկմանևհաստատման
Ժամկետը
|
Աշխատանքները
|
Պատասխանատուն
|
1-ին շաբաթ
|
Համայնքի ավագանու որոշմամբ տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգերի ընդունում
|
Համայնքի ղեկավար, ավագանի, աշխատակազմի քարտուղար
|
2-րդ շաբաթ
|
Համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարին կից ՀԶՀԾ կառավարման ԽՄ-իձևավորում և գործունեության կանոնակարգում
|
Համայնքի ղեկավար, ավագանի, աշխատակազմի քարտուղար
|
3-րդ շաբաթ
|
ՀԶՀԾ նախագծի մշակման, քննարկման և հաստատման ժամանակացույցի և մեթոդական ցուցումների կազմում և հաստատում։ ՀԶՀԾ-ի նախագծի մշակման համար ՀԱԽ-երի(ԲԱԽ-երի) ստեղծում։ Ժամանակացույցի և մեթոդական ցուցումների տրամադրում ՀԱԽ-երին (ԲԱԽ-երին), ընդունում և ծանոթացում։
|
Համայնքի ղեկավար, ՀԶՀԾ կառավարման ԽՄ, աշխատակազմի քարտուղար, բաժիններ, բնակավայրերի վարչական ներկայացուցիչներ
|
4-5-րդ շաբաթներ
|
Համայնքի իրավիճակի բնութագրում, վերլուծում, կարիքների գնահատում և հիմնախնդիրների բացահայտում, փաստաթղթավորում և ներկայացում ՀԶՀԾ կառավարման ԽՄ-ին
|
Աշխատակազմի բաժիններ, համայնքային կազմակերպություններ, ՀԱԽ-եր (ԲԱԽ-եր)
|
6-րդ շաբաթ
|
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում, քննարկում, համայնքի ՈՒԹՀՎ (SWOT) վերլուծություն, համայնքի իրավիճակի գնահատման ամփոփ փաստաթղթավորում
|
ՀԶՀԾ կառավարման ԽՄ, աշխատակազմ, համայնքային կազմակերպություններ
|
7-րդ շաբաթ
|
Համայնքի տեսլականի, ռազմավարության և հիմնական նպատակների սահմանում, համայնքի տարածքում պետության կողմից նախատեսվող, միջհամայնքային համագործակցության և այլ ծրագրերի ներկայացում
|
ՀԶՀԾ կառավարման ԽՄ, համայնքապետարանի աշխատակազմ
|
8-րդ շաբաթ
|
Համայնքի ֆինանսական միջոցների վերլուծություն, կանխատեսում և ներկայացում ՀԶՀԾ կառավարման ԽՄ-ին
|
Աշխատակազմի ֆինանսական բաժին
|
7-9-րդ շաբաթներ
|
Ոլորտային ծրագրերի ընտրություն, ծրագրային հայտերի (անձնագրերի) կազմում, փաստաթղթավորում և ներկայացում ՀԶՀԾ կառավարման ԽՄ-ին
|
Աշխատակազմի բաժիններ, համայնքային կազմակ.-եր, ՀԱԽ-եր (ԲԱԽ-եր)
|
10-րդշաբաթ
|
Ներկայացված ոլորտային ծրագրային հայտերի ուսումնասիրում, քննարկում և ամփոփում
|
ՀԶՀԾ կառավարման ԽՄ, աշխատակազմ
|
11-12-րդ շաբաթներ
|
Ոլորտային ծրագրերի գնահատման չափանիշների սահմանում, առաջնահերթությունների որոշում, ֆինանսապես ապահովված ծրագրերի ձևակերպում և ամփոփում, լրացուցիչ ֆինանսական միջոցների հայթայթման հնարավորությունների գնահատում
|
ՀԶՀԾ կառավարման ԽՄ, աշխատակազմ
|
13-րդշաբաթ
|
ՀԶՀԾ նախագծի կազմում և ներկայացում համայնքի ղեկավարին։ ՀԶՀԾ նախագծի աշխատանքային քննարկումների կազմակերպում և անցկացում, ՀԶՀԾ նախագծի լրամշակում
|
Համայնքի ղեկավար, ՀԶՀԾ կառավարման ԽՄ, աշխատակազմ
|
14-րդ շաբաթ
|
ՀԶՀԾ նախագծի հանրային քննարկումների կամ լսումների կազմակերպում և անցկացում, առարկությունների և առաջարկությունների ընդունում, ՀԶՀԾ նախագծի լրամշակում և ամփոփում, նախագծի վերջնական տարբերակի ներկայացում ՀԶՀԾ կառավարման ԽՄ-ին
|
Համայնքի ղեկավար, աշխատակազմի քարտուղար, ՀԶՀԾ կառավարման ԽՄ, վարչ. ներկայացուցիչներ
|
15-րդ շաբաթ
|
ՀԶՀԾ նախագծի քննարկում և ընդունում ՀԶՀԾ կառավարման ԽՄ-ի նիստում, ներկայացում համայնքի ղեկավարին
|
ՀԶՀԾ կառավարման ԽՄ
|
16-րդ շաբաթ
|
ՀԶՀԾ նախագծի ներկայացում համայնքի ավագանու անդամներին՝ օրենքով սահմանված կարգով
|
Համայնքի ղեկավար, աշխատաազմի քարտուղար
|
17-րդշաբաթ
|
Համայնքի ավագանու նիստի կազմակերպում և անցկացում, ՀԶՀԾ-ի նախագծի քննարկում և հաստատում |
Համայնքի ավագանի, ղեկավար, աշխատակազմի քարտուղար |
18-րդշաբաթ
|
Հաստատված ՀԶՀԾ-ի հրապարակում |
Համայնքի ղեկավար, աշխատակազմի քարտուղար |
|
|
Այլ հավելվածներ
|
|
Հավելված 9
ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Խոցելիության և կարողությունների գնահատումը (ԽԿԳ) տեղական մակարդակում ռիսկի կառավարման (ՏՄՌԿ) բաղկացուցիչ մաս է և իրականացվում է համայնքի հետ համատեղ՝ նպաստելով աղետների ռիսկի հավաստագրման գործընթացին: ԽԿԳ-ն՝
· բացահայտում է համայնքին սպառնացող, այդ թվում՝ կլիմայի փոփոխության հետ կապված, վտանգները, համայնքի խոցելիությունը, առկա կարողություններն ու վերջիններիս համադրությունից բխող աղետների ռիսկը,
· ձևավորում է համայնքի համար առաջնային, կենսական նշանակություն ունեցող, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների պլանավորման սկզբունքներն ու մեխանիզմները,
· նպաստում է համայնքի բնակչության իմացության, հմտությունների, գիտելիքների մակարդակիև համայնքում առկա ռեսուրսների բացահայտմանը, որոնք հնարավոր է ուղղել աղետների ռիսկի նվազեցմանը (ԱՌՆ) նպաստող համայնքահեն միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ
Մեթոդի ընտրության հիմնավորումը
Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի համայնքների վերաբերյալ կան պետական վիճակագրական, մասնագիտական, սոցիոլոգիական տվյալներ, ինչպես նաև կլիմայական ուսումնասիրություններ և հետազոտություններ, նպատակահարմար է ԽԿԳ տվյալների հավաքագրման համար հայտնի 14 գործիքներից/մեթոդներից կիրառել միայն հետևյալները.
· երկրորդային աղբյուրներից տվյալների հավաքագրում,
· ակնադիտական զննում,
· քարտեզագրում,
· կիսակառուցվածքային հարցազրույցներ,
· քննարկումներ ֆոկուս խմբերում,
· սեզոնային օրացույց/աղյուսակ,
· պատմական օրացույց/աղյուսակ,
· հիմնական դերակատարների ցանցային աղյուսակ (կառավարական և ոչ կառավարական շահագրգիռ կառույցների ցանց):
Ընտրվել են այն առանցքային գործիքները, որոնց համատեղ կիրառությունը բավարար է ԽԿԳ տվյալ գործընթացի` համայնքին սպառնացող հնարավոր վտանգի (ռիսկի) վերհանման համար: Ի լրումն, որոշ գործիքներ համատեղվել են նաև ԽԿԳ, այսպես կոչված, «մտքերի տարափ» կամ «ուղեղային գրոհ» մեթոդի հետ, հատկապես, հարցման ենթակա փոքրաքանակ խմբերում (օրինակ` ֆոկուս խումբ), որը հնարավորություն է ընձեռում կարճ ժամանակահատվածում հավաքագրել տվյալներ և փոխանակել նոր, հետաքրքիր գաղափարներ խնդրո առարկայի վերաբերյալ:
ԽԿԳ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
ԽԿԳ-ն իրականացվում է եռափուլ՝ երաշխավորելով նախապատրաստական, տվյալների հավաքագրման և վերլուծական աշխատանքների իրագործումը, որոնք ուղղված են համայնքին սպառնացող աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը:
ԽԿԳ-ն համայնքային մասնակցային հետազոտական, վերլուծական գործընթաց է, որի տևողությունը 7-10 օր է, և որը բաղկացած է հետևյալ փուլերից.
· Նախապատրաստում.
· Տվյալների հավաքագրում.
· Վերլուծություն:
Ա. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼ
Նպատակը
Ներկայացնել ԽԿԳ հիմնախնդիրը՝ ելնելով համայնքային/մարզային մակարդակում համագործակցության սկզբունքից և ապահովելով գնահատման ողջ գործընթացի կենսունակությունը կազմակերպչական և այլ առումներով:
Ձեռնարկվող քայլերը
Ստեղծել մարզային ԱՌՆ թիմ, ներգրավելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածքային ստորաբաժանումների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև խնդրին առնչվող մարզային այլ վարչությունների, հիդրոօդերևութաբանական ծառայության և ԱՌՆ ոլորտումներ գրավված հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին:
Բ. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Նպատակը
Վերհանել համայնքին սպառնացող վտանգներն ու ձևավորել վերջիններիս դասակարգումն ըստ գերակայության` ապահովելով համայնքի շահագրգիռ մասնակցությունը:
Ձեռնարկվող քայլերը
Համայնքի ղեկավարության հետ հաստատել ԽԿԳ իրականացման վերջնական օրակարգը՝
· Համայնքի ԽԿԳ տեղական համակարգողի հետ միասին անցկացնելհամայնքի ակնադիտական զննում, վտանգների, խոցելիության և կարողությունների քարտեզագրում:
· Հրավիրել առաջին հավաքը համայնքի բնակիչների հետ,նպատակ ունենալով`
ü ներկայացնել ԽԿԳ գործընթացը,
ü քննարկել և լրամշակել ակնադիտական զննման և քարտեզագրման արդյունքները,
ü քննարկել և լրացնել սեզոնային և պատմական օրացույցները,
ü քննարկել կառավարական և ոչ-կառավարական շահագրգիռ կառույցների ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը համայնքի սոցիալ-տնտեսական կյանքում և ձևավորել նրանց ցանկը` ըստ համայնքի զարգացմանը նպաստող նրանց կարևորության և ազդեցության աստիճանի:
· Ձեռնարկել զանգվածային հարցում բնակչության շրջանում հարցաթերթիկների միջոցով:
· Կազմակերպել քննարկումներ ֆոկուս խմբերում:
· Հրավիրել 2-րդ հանդիպումը համայնքի բնակիչների հետ,նպատակ ունենալով`
ü համատեղ քննարկել հավաքագրված տվյալները,
ü ձևավորել համայնքի խոցելիության ու կարողությունների վերաբերյալ տեսակետ աղյուսակների միջոցով` գերակայող վտանգների հաջորդականությամբ:
Գ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Նպատակը
Համայնքի հետ համատեղ մշակել ԱՌՆ նպատակաուղղված, ավարտուն և փոխհամաձայնեցված գործողությունների համակարգ, որը համահունչ կլինի ինչպես համայնքի պահանջներին, այնպես էլ ԽԿԳ իրականացրած խմբի մասնագիտական մոտեցումներին:
Ձեռնարկվող քայլերը
ԽԿԳ իրականացնող խումբը`
· ամփոփում, վերլուծում, մշակում և համակարգում է հավաքված տվյալները (տրիանգուլյացիայի մեթոդով) և, ըստ բացահայտված վտանգների առաջնահերթության, առաջարկում է ԱՌՆ ուղղորդված անհրաժեշտ գործողությունների պլան,
· վերադառնում է համայնք՝ քննարկելու վերլուծության արդյունքները, և, ըստ բացահայտված վտանգների առաջնահերթության,աջակցելու համայնքին ձևավորել ռիսկերի նվազեցմանը նպաստող իր տեսակետը՝ համայնքի կարողությունների հզորացմանը կամ խոցելիության նվազեցմանն ուղղված ձեռնարկումների միջոցով:
Ակնկալվող արդյունքները
· Բարձրացել է համայնքի իրազեկվածությունը իրական և առաջնային ռիսկերի վերաբերյալ:
· Համայնքը ԽԿԳ իրականացրած խմբի հետ եկել է փոխհամաձայնության համայնքին սպառնացող վտանգների վերաբերյալ:
· Համայնքը պատրաստակամ է կատարել իր ներդրումը ռիսկերի նվազեցմանը նպաստող միջոցառումներում:
· Համայնքը կազմել է ԱՌՆ նպաստող նախագծերի իրականացմանը հնարավոր աջակցող շահագրգիռ կազմակերպությունների կամ հիմնական դերակատարների ու մասնավոր ներդրողների ցանկը:
· Համայնքը պատրաստակամ է ԱՌՆ նպաստող նախագծերը ընդգրկել համայնքի զարգացման ծրագրի մեջ:
· ԽԿԳ իրականացրած խումբը մարզային ԱՌՆ համակարգող աշխատանքային խմբին և համայնքին տրամադրելէ ԽԿԳ համալիր զեկույց, ներառյալ արդյունքների ամփոփագիրը և առաջարկությունները:
Դ. ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ
1. ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Նպատակը
Երկրորդային աղբյուրներից հավաքված տվյալները անհրաժեշտ են ԽԿԳ գործընթացը ձեռնարկած խմբի համար, քանի որ տրամադրում են նախնական տեղեկատվություն համայնքի մասին: Համայնքի մասին երկրորդային աղբյուրներից տվյալները հավաքվում և համակարգվում են նախորոք` ԽԿԳ նախապատրաստական փուլի ընթացքում:
Մասնավորապես, դրանք կարող են լինել պետական կառույցների կողմից հրապարակված պաշտոնական տվյալներ, քարտեզներ, համայնքում իրականացված ծրագրերի վերաբերյալ այլ կազմակերպությունների հաշվետվություններ, սոցիալական ինստիտուտների հետազոտություններ, մարդահամարի տվյալներ, տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվություններ, ԶԼՄ-երում հրապարակված նյութեր և այլն:
Ակնկալվող արդյունքները
ԽԿԳ գործընթացի վերլուծական փուլում համայնքին սպառնացող վտանգների, խոցելիության, ռիսկերի, ռեսուրսների վերաբերյալ երկրորդային աղբյուրներից քաղված տվյալները կարևորվում են հետագա համադրման և վերլուծության համար (տե՛ս տրիանգուլյացիա):
Ոչ պակաս կարևոր է նախնական տեղեկատվություն ունենալ համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ, ինչն իր հերթին, ազդեցություն կունենա ԱՌՆ միջոցառումների հետագա պլանավորման վրա:
Չնայած նրան, որ միշտչէ, որ հնարավոր է ունենալ երկրորդային աղբյուրների տվյալների լայն ընտրություն, այնուամենայնիվ, անգամ սակավ տեղեկատվությունը անհրաժեշտ է դիտարկել:
Օրինակ, համայնքի կլիմայական բնութագրի, ինչպես նաև դիտվող վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ պետական հիդրոօդերևութաբանական ազգային ծառայությունից կամ մոտակա հիդրոօդերևութաբանական կայանից:
2. ԱԿՆԱԴԻՏԱԿԱՆ ԶՆՆՈՒՄ
Նպատակը
Ակնադիտական զննումները իրականացվում են ԽԿԳ խմբի անդամների կողմից համայնք մտնելու առաջին իսկ պահից, նպատակ ունենալով գրանցելու այն ամենը, ինչը վաղուց, գուցեև, սովորական է դարձել համայնքի բնակիչների համար, բայց, որոշակի առումով, վտանգ կամ ռիսկ է պարունակում և անմիջապես գրավում է նորեկի ուշադրությունը:
Անմիջական/առաջնային տպավորությունը համայնքից, այնտեղ տեղակայված շենք/շինություններից, մարդկային ռեսուրսներից, տեղանքից, հողօգտագործումից հանդիսանում է արդյունավետ միջոց հետագա վերլուծության համար: Հաճախ համայնքի բնակիչը կարող է ուշադրություն չդարձնել առկա վտանգավոր առարկաների կամ երևույթների վրա, քանի որ դրանք իրեն շրջապատող ամենօրյա առարկաներն ու երևույթներն են:
Ակնկալվող արդյունքները
Ակնադիտական զննումները կատարելիս ԽԿԳ խումբը տիրապետում է այնպիսի տեղեկատվության, որը չկա և ոչ մի պաշտոնական կամ երկրորդային տեղեկատվական աղբյուրներում. առարկաներ, մարդիկ, երևույթներ, հարաբերություններ և այլն: Հավաքված տվյալները բավական կարևոր են հետագա վերլուծության համար, մասնավորապես, համայնքի համար` համայնքի մասնակցությամբ աղետների ռիսկի նվազեցմանը նպաստող ծրագրերի ձևավորման ընթացքում:
Հավաքված տվյալները, սովորաբար, բազմաբնույթ են և, պարզապես, տեղեկատվություն են պարունակում համայնքի ֆիզիկական տվյալների և կենսագործունեության վերաբերյալ:
Օրինակ կարող է ծառայել համայնքի բնակիչների տրամադրությունը և հարաբերությունները միմյանց հետ, գյուղում աղբահանության կարգավորման, ջրային ռեսուրսների կառավարման հարցերը, համայնքի հիմնական եկամտի աղբյուրները, կամ առկա ռիսկի գործոնները, որը կստիպի մարդկանց համախմբվել դրանք նվազեցնելու նպատակով:
Օրինակ
ԱԿՆԱԴԻՏԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐ
|
Առարկաներ, երևույթներ, մարդիկ, հարաբերություններ
|
Նկարագիր
|
Ենթակառուցվածք
|
Հիմնական շինություններ
|
Կառույցի տիպը` նոր/հին, ամուր/կիսաքանդ, այլ
|
Ճանապարհներ`
հիմնական, ներքին
|
Կա/չկա, քանդված/կիսաքանդ /սարքին, այլ
|
Կոյուղի
|
Գործող/չգործող, վնասված/մասամբ գործող, այլ
|
Աղբահանություն
|
Կա/չկա, մասամբ, համատարած, հակասանիտարական
վիճակ, կուտակումներ կենսական/կարևոր վայրերում, այլ
|
Կենսական կարևոր համակարգեր
|
Դպրոց ,ուսումնական այլ հաստատություն
|
Կառույցի տիպը, նոր/հին, ամուր/կիսաքանդ, գործող/չգործող, մուտքի/ելքի մեկ դուռ, ուսուցչական կազմով համալրված լինելու աստիճանը, ծանրաբեռնվածությունը, աշակերտների/ ուսանողների առկայությունը, այլ
|
Բուժարան , հիվադանոց
|
Կառույցի տիպը, նոր/հին, ամուր/կիսաքանդ, գործող/չգործող, բուժանձնակազմի առկայությունը, մատուցվող ծառայությունները, ծանրաբեռնվածությունը, այլ
|
Գյուղապետարան
|
Կառույցի տիպը. նոր/հին, ամուր/կիսաքանդ, կառույցի դիրքը` hասանելի/հարմար/անվտանգ/վտանգավոր, այլ
|
Տրանսպորտ, էներգակիր, ջրային ռեզերվուար, հաղորդակցության ևկապի համակարգ կամ միջոց, ոստի -նություն, հրշեջ խումբ, այլ
|
Կա / չկա, գործող / մասամբ գործող / չգործող, այլ
|
Ռիսկային տարածքներ – հանգստի, ժամանցի, հանրային հավաքի վայրեր
|
Սրճարան, սննդի վայր
|
Բացօթյա շինություն, փակ միջավայր, ազատ մուտքի / ելքի հնարավորություն, այլ
|
Խաղահրապարակ, մարզադաշտ
|
Կա / չկա, լավ / վատ վիճակ, մասամբ գործող, այլ
|
Վառելիքի, գազի լցակայան
|
Կա/չկա, հակահրդեհային միջոցների առկայություն, գործող / մասամբ գործող, բացակայում են, այլ
|
Ջրափոսեր, չհոսող ջուր
|
Խորը / ճահճացած / լճացած, այլ
|
Եկեղեցի (այլ պատմամշակութային շինություններ, կամուրջներ )
|
Գործող / չգործող, կիսաքանդված / վերանորոգված, վերանորոգման ենթակա, մուտքի / ելքի մեկ դուռ, այլ
|
|
Առարկաներ, երևույթներ, մարդիկ, հարաբերություններ
|
Նկարագիր
|
Սոցիալ-տնտեսական
|
Տուն
|
Ամուր/լավ/վատ/կիսաքանդ,վտանգավոր գոտում, ենթակառույցներ - անասնապահական, ջեռուցման, պահեստ, բաղնիք, այլ
|
Տների մերձակա շրջակայքը
|
Մաքուր/կեղտոտ, անվտանգ, անխնամ/խնամված, այլ
|
Ընտանիքի կառուցվածքը / կենսական պայմանները
|
Մեծ ընտանիք (բազմասերունդ` պապ, տատ, երեխաներ), խնամված/անխնամ երեխաներ, հաշմանդամ ունեցող, միայնակ մայրեր, կանայք և տարեցներ, այլ
|
Բակում առկա շինություններ
|
Մեկից ավելի, իրար շատ մոտ կառուցված/իրարից հեռու, ընտանի կենդանիների ապրելու վայրին մոտ/ հեռու, այլ
|
Կենսապրելաձևը
|
Առօրեական
|
Հիմնական աշխատանք/զբաղվածություն, պարապուրդ/ գործազրկություն, այլ
|
Սնունդ
|
Սննդակարգում հացամթերք/կաթնամթերք/մսեղեն այլ, կամ բացակայում են/պակաս են առօրյա սննդակարգից
|
Գյուղի բնակիչների հարաբերությունները/վարվելաձևը/վերա-
բերմունքը միմյանց նկատմամբ , այլ
|
Իրար սատարող/աջակցող, հարգալից, անտարբեր, այլ
|
Կարողությունները
|
Ավտոմեքենա/այլ տեղաշարժման միջոցներ, ընտանի կենդանիներ/կաթնատու/մսատու, շուկա արտահանելու ապրանքներ/գյուղմթերք, այլ եկամուտներ
|
Խոցելիությունը
|
Ցածր/անփոփոխ եկամուտ/սոցիալակն նպաստ, մասնակի/բացակայող ջեռուցման համակարգ, այլ
|
Հմտությունները
|
|
Տուն / ապրելու պայմանները
|
Տունը` միահարկ/բազմասենյակ/այլ, կահավորված` լավ/վատ/մասնակի/հին իրերով/այլ, տան ներքին հարդարանքը հին/վերանորոգված/ հակասանիտարական, այլ
|
Ոչ ֆորմալ համայնքային լիդերներ / հեղինակություններ / հարգված անձնավորություններ
|
Առկա են/բացակայում են, ձեռնարկող են/աջակցող, այլ
|
3.
ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ
Նպատակը
Քարտեզագրումը ԽԿԳ տվյալների հավաքագրման փուլի այն գործիքներից է, որով ձևավորվում են աղետավտանգ ու ռիսկային տեղանքների ու վայրերի, ինչպես նաև համայնքի հզորությունների, ռեսուրսների ու խոցելիության 3 հիմնական քարտեզները:
Քարտեզագրումը ԱՌՆ գործառույթում հիմնականում ակնկալում է համայնքի համար ակնառու դարձնել ռիսկային տեղանքները, որոնք առօրյա կյանքում կամ տեսանելի չեն, կամ էլ անուշադրության են մատնված:
Ակնկալվող արդյունքները
Քարտեզագրումը իրականացվում է ԽԿԳ խմբի անդամների և տեղական համակարգողի մասնակցությամբ: Քարտեզագրումը թեև ժամանակատար է, այնուամենայնիվ այն շոշափելի և դյուրին կիրառվող գործիք է, և համայնքի համար ստեղծում է իր կարողությունների, հզորությունների և վտանգների ու ռիսկերի համադրման համար ակնառու հնարավորություն:
Քարտեզագրման արդյունքները քննարկվում և լրամշակվում են համայնքի հետ համատեղ` վերջինիս հետ առաջին հանդիպման ժամանակ (ԽԿԳ 2-րդ փուլ` տվյալների հավաքագրում և հետազոտում):
4. ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՖՈԿՈՒՍ ԽՄԲԵՐՈՒՄ
Նպատակը
Ֆոկուս խմբերը ձևավորվում են համայնքի այն անհատներից, որոնք պատկանում են որոշակի մասնագիտական, տարիքային, սեռային կամ սոցիալական խմբերի (վարչական աշխատողներ, բուժանձնակազմ, ուսուցիչներ, ֆերմերներ, կանայք և այլն):
Ֆոկուս խմբերը ձևավորվում են ԽԿԳ նախապատրաստական փուլում ԽԿԳ գործընթացին աջակցող տեղական համակարգողի և համայնքի ղեկավարի անմիջական օգնությամբ:
Ֆոկուս խմբերում քննարկումները նպատակ ունեն վեր հանելու մասնակիցների իրազեկվածությունը, տեսակետը համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ: Այս խմբերում քննարկումները, որպես օրենք, նպաստում են առանձնահատուկ տեղեկությունների հավաքագրմանը` պայմանավորված այս կամ այն խմբին պատկանելությամբ և կոնկրետ խմբի մասնավոր շահերով: Քննարկումների ընթացքում նաև բացահայտվում է իրական ռիսկերի նկատմամբ այդ խմբերի խոցելիության աստիճանը:
Ակնկալվող արդյունքները
Աշխատանքը ֆոկուս խմբերի հետ ԽԿԳ գործընթացում շատ կարևորվում է, քանի որ արդյունքում ձևավորվում են համայնքի զարգացման որոշակի ոլորտների (գյուղատնտեսություն, շրջակա միջավայր, ջրամատակարարում և սանիտարիա, բնակարանաշինություն, այլ) խոցելիության պատկերը և ռիսկերը, ինչպես նաև համատեղ քննարկվում են համայնքի համար կենսական նշանակության խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր ձեռնարկումներ:
5. ՍԵԶՈՆԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑ
Նպատակը
Սեզոնային օրացույցը աղյուսակային մեթոդ է և հնարավորություն է տալիս նկարագրել համայնքում մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները:
Սեզոնային օրացույցը ցույց է տալիս տարվա ընթացքում տեղի ունեցած աղետները, դրանց ազդեցությունը, ներառյալ կլիմայական փոփոխության հետ կապված ազդեցությունը, սոցիալ-տնտեսական ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները, հիվանդությունների բռնկման ժամանակահատվածը և այլն:
Ակնկալվող արդյունքները
Սեզոնային օրացույցը անհրաժեշտ է լրացնել համայնքի հետ միասին: Այն հնարավորություն է տալիս տեսնելու վտանգները և գնահատելու ռիսկերի հաճախականությունը համայնքի բնակիչների տեսանկյունից:
Հետագա վերլուծության համար սեզոնային օրացույցի տվյալները բավական արժեքավոր են, քանի որ համադրվելու են պաշտոնական վիճակագրության, ինչպես նաև ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ բոլոր այն տվյալների հետ, որ կհավաքի ԽԿԳ թիմը համայնքի հետ համատեղ աշխատանքի ընթացքում:
Սեզոնային օրացույցի լրացման ձևը
Սեզոնային օրացույցը աղյուսակ է, որի յուրաքանչյուր ամսվան համապատասխանող սյունյակի վանդակները լրացվում են x սիմվոլով միայն այն դեպքում, եթե տվյալ տողում ներկայացված իրադարձությունը իրոք տեղի է ունեցել:
Օրինակ` x սիմվոլով կնշվի հոկտեմբեր ամսվան և «բարձր եկամուտնե» տողին համապատասխանող վանդակը, եթե իրոք այդ ամսվա ընթացքում համայնքի բնակիչը ունեցել է բարձր եկամուտ: Հակառակ դեպքում վանդակը կմնա դատարկ:
Սեզոնային օրացույցում ընդգրկված տողերը ենթակա են փոփոխության, այսինքն կարող են ավելացվել/պակասեցվել համայնքի բնակիչների կողմից, եթե նրանք գտնեն, որ «սոցիալ-տնտեսական», «առողջապահություն», «վտանգներ/աղետներ» բաժիններում ներկայացված տողերը սեզոնային լրիվ պատկերը չեն տալիս:
6. ՊԱՏՄԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
Նպատակը
Բացահայտել տասնամյակ առ տասնամյակ համայնքի զարգացման վրա ազեդեցություն ունեցած երևույթները և ակնառու փոփոխությունների միտումը:
Ակնկալվող արդյունքները
Այս մեթոդը լայն հնարավորություն է տալիս ստանալ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների պատկերը և անել համապատասխան եզրահանգումներ, որոնք կարող են օգտակար լինել համայնքային մակարդակով ռիսկերի նվազեցման ծրագրերի պլանավորման գործընթացի ժամանակ:
Պատմական օրացույցի լրացման ձևը
Օրացույցը լրացվում է համայնքի անդամների հետ միասին, ապահովելով համայնքի բնակչության բոլոր շերտերի համաչափ ներկայացուցչությունը, հաշվի առնելով գենդերային հավասարության սկզբունքը և համայնքի մեծահասակների, ինչպես նաև երիտասարդության մասնակցության անհրաժեշտությունը: Անցած տասնամյակների հետ կապված հստակ տեղեկատվության տրամադրման հարցում համայնքի մեծահասակները առանձնահատուկ դեր ունեն, քանի որ նրանց հաղորդած տեղեկություններն անփոխարինելի են:
Աղյուսակում նշված սյունյակները կարող են, անհրաժեշտության դեպքում, ավելացվել ըստ համայնքում տեղի ունեցած փոփոխությունների: Օրինակ` կրթական բնագավառը, ճանապարհաշինությունը, հողատարածքները և այլն, եթե դրանք եղել են անցյալում և ենթարկվել փոփոխությունների:
Օրացույցը լրացնելու համար յուրաքանչյուր ոլորտի համար կարելի է ընտրել որոշակի սիմվոլներ և լրացնել վանդակները:
7. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
Նպատակը
Բացահայտել և դասակարգել կառավարական և ոչ-կառավարական շահագրգիռ այն կառույցները, խմբերը, անհատներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցությունուն են ունեցել կամ ունեն համայնքի սոցիալական կյանքի և զարգացման ոլորտների վրա:
Հիմնական շահագրգիռ կողմերը որոշվում են ըստ համայնքի կյանքում ունեցած իրենց կարևորության և ազդեցության աստիճանի:
Ակնկալվող արդյունքները
ԽԿԳ գործընթացում կարևորվում է շահագրգիռ կողմերի մասին տվյալների հավաքագրումը, քանի որ ԱՌՆ միջոցառումների ու նախագծերի իրականացման ժամանակ կարողէ առաջանալ նրանց մասնակցության, աջակցության կամ միջամտության անհրաժեշտությունը:
Հիմնական շահագրգիռ կողմերը գնահատվումեն 1-ից 5 միավորով` ըստ համայնքի վրա ունեցած ազդեցության և համայնքի համար կարևորության: Գնահատականները լրացվում են աղյուսակում: Ազդեցությանն ու կարևորությանը տրված գնահատականները միջինացվում են և համեմատվում: Այսպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս համայնքին կողմնորոշվել հիմնական շահագրգիռ կողմերի ընտրության հարցում` ԱՌՆ միջոցառումներին հնարավոր մասնակցություն կամ աջակցություն ցուցաբերելու համար:
ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ/ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (ՏՐԻԱՆԳՈՒԼՅԱՑԻԱ)
Նպատակը
Հավաքագրված տվյալները/տեղեկատվությունը վերլուծելու համար կիրառվում է տրիանգուլյացիայի մեթոդը, որը թույլ է տալիս «խաչաձև ստուգման», համադրության և սինթեզի միջոցով բարձրացնել տվյալների ճշգրտության աստիճանը:
Տրիանգուլյացիայի մեթոդի կիրառման համար անհրաժեշտ է ունենալ առնվազն երեք, համարյա հավասարազոր, աղբյուրների տվյալներ:
Ակնկալվող արդյունքները
Արդյունքում ԽԿԳ խումբը հստակ պատկերացում կկազմի համայնքին սպառնացող վտանգների և ռիսկերի վերաբերյալ, հնարավորություն ստանալով եզրակացություններ ձևավորել վերջիններիս գերակայության, դրանց նվազեցման առկա կարողությունների և այդ կարողությունները համայնքի իմացության բարձրացմանն ու բարի կամքի դրսևորմանն ի նպաստ դնելու մասին: Ստացված տվյալների հիման վրա ԽԿԳ խումբը համայնքի քննարկմանն է ներկայացնում իր եզրակացություններն, ինչպես նաև հանդես է գալիս հիմնավորված առաջարկություններով կապված ԱՌՆ հետագա գործունեության պլանավորման և իրագործման հետ:
|
|
Մշտադիտարկում և գնահատում
|
|