Համաձայն Հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 22-28-րդ կետերի, Ջերմուկ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 24-ի N 67-Ա որոշման, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 16 արձանագրությունը՝ որոշում եմ՝
1․ Հաստատել գյուղատնտեսական գործունեության նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0201-0112 և 10-016-0201-0102 կադաստրային ծածկագրերով հողամասերի, ընդհանուր մակերեսը՝ 1,38191 (մեկ ամբողջ երեսունութ հազար հարյուր իննսունմեկ հարյուրհազարերորդական) հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 16 արձանագրությունը` N 4 լոտով աճուրդի հանված 10-016-0201-0112 և 10-016-0201-0102 կադաստրային ծածկագրերով հողամասերը 445 000 (չորս հարյուր քառասունհիգ հազար) դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Սամվել Աշոտի Թադևոսյանին:
2. Սույն որոշման առաջին կետում նշված գումարի վճարման հաշվեհամարն է՝ 900365031625։
3. Սամվել Աշոտի Թադևոսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասերի առուվաճառքի պայմանագրեր:
4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Աշոտի Թադևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից օրվանից: