Այսօր: Շաբաթ, 30 Մայիսի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.05.20 Հերթը ՛՛Ջերմուկի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն՛՛ ՀՈԱԿ-ինն է:
Ջերմուկի համայնքապետարանին ենթակա հիմնարկների հաշվետվությունները շարունակվում են: Հերթը ՛՛Ջերմուկի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն՛՛ ՀՈԱԿ-ինն է: Այս կառույցը դեռ նոր է, և բազմաթիվ անելիքներ ունի: Իհարկե տարվա ընթացքում կազմակերպվել են սպորտային միջոցառումներ (շախմատի և ֆուտբոլի առաջնություններ), նաև մշակութային միջոցառումներ (համայնքապետարանի հետ համատեղ), բայց երիտասարդների ներգրավածությունը թե՛ ՀՈԱԿ-ում, և թե՛ քաղաքի կյանքում բավարար չէ: Համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի կողմից հանձնարարվեց հնարավորինս շատ, ակտիվ երիտասարդներ ներգրավել հիմնարկի կազմում՝ ովքեր լի են նոր գաղափարներով և առաջարկություններով, ովքեր պատրաստ են հանդես գալ իրենց ծրագրերով՝ ու դրանք ... Մանրամասն
25.05.20 Ջերմուկի ճոպանուղին հաշվետվություն է ներկայացրել.

Ջերմուկի ճոպանուղին հաշվետվություն է ներկայացրել համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանին՝ նախորդ տարվա գործունեության վերաբերյալ: Հաշվետվության համաձայն, տարվա սկիզբում /2020թ/, երբ դեռ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարված չէր, ճոպանուղու այցելուների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (նաև նախորդ տարիների) համեմատ ավելացել է: Սակայն իրավիճակի կտրուկ փոփոխությունը իհարկե իր ազդեցությունը ունեցավ...

   Ջերմուկ համայնքի ղեկավարը հանձնարարել է շատ խիստ հետևել սահմանված կարգին՝ յուրաքանչյուր այցելուի պարտադրել ճոպանուղի նստել միայն ձեռնոցներով և դիմակով, նաև յուրաքանչյուր այցելուից հետո ախտահանել նստարանները:

Բոլոր նորություններն ու լուսանկարները մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/jermukcity/

20.05.20 ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ 2019 Թ. ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԹՎԵՐՈՎ ԵՎ ՓԱՍՏԵՐՈՎ
Գրադարանային հավաքածու` 24165 միավոր, որից տարվա ընթացքում ստացված՝ 623, այդ թվում՝ տեղական բյուջեի միջոցների հաշվին՝ 326, նվիրատվություններ՝ 297:  Գնումները հիմնականում կատարվել են Անտարես, Էդիտ պրինտ, Նոյան տապան հրատարակչություններից: Նպատակային կարգով ընտրվել ու ձեռք են բերվել ժամանակակից գրողների ստեղծագործություններ, հասարակական-քաղաքական,  մասնագիտական և ուսումնական գրականություն:Ընթերցողների թիվը` 662, որից մինչև 15 տարեկան՝ 385,  տասնվեցից մինչև քառասուն տարեկան՝ 229, քառասունից բարձր՝ 48: Ըստ կրթության – բարձրագույն և թերի բարձրագույն կրթությամբ՝ 89, միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթությամբ՝ 120:Հաճախումները – 7440Տացքը – 7677Տեղի են ունեցել ... Մանրամասն
19.05.20 Ջերմուկի համայնքային գրադարանը տարեկան հաշվետվություն է ներկայացրել համայնքի ղեկավարին:
Նոր /COVID-19/ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների տարեկան հաշվետվությունները հետաձգվել էին:Մի քանի ամիս ուշացումով, բայց բովանդակալից հաշվետվություն ներկայացվեց Ջերմուկի համայնքային գրադարանի կողմից:Այսօր կարող ենք հպարտությամբ նշել, որ Ջերմուկի համայնքային գրադարանը թե՛ առաջարկվող գրքերի քանակով /ֆոնդով/, թե՛ վերանորոգված և հարմարավետ պայմաններով, թե՛ մշտական ընթերցողների թվով, և թե՛ ծառայությունների մատուցման որակով /ամբողջ ֆոնդը թվայնացված է, գործում է նաև գրադարանի ինտերնետային էջը, ունի նաև ֆեյսբուքյան էջ/մարզի լավագույն գրադարաններից է:Պարբերաբար թարմացվող գրքերի ֆոնդը՝ ժամանակակից և նոր գրականությամբ, հետաքրքրությունը ... Մանրամասն
18.05.20 Գործի դրվեց ինքնահոս ոռոգման (Արխաշանի) ջրագիծը;

   Հանգստյան օրերը ևս անցան արդյունավետ: Գնդեվազ համայնքում վերանորոգվեց եվ անմիջապես գործի դրվեց ինքնահոս ոռոգման (Արխաշանի) ջրագիծը, եվ ջուրը ուղղվեց դեպի գյուղ` ոռոգման նպատակով...

Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը տեղում ծանոթացել է իրավիճակին և մասնակցել կատարվող աշխատանքներին:

Բոլոր նորություններն ու լուսանկարները մեր ֆեյսբուքյան էջում՝  https://www.facebook.com/jermukcity/

 

16.05.20 Ջերմուկ համայնքի ղեկավար՝ Վարդան Հովհաննիսյանը շնորհավորել է երիտասարդների և ուսանողներին:

   ՙՙՄայիսի 16-ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր:
Սիրելի' երիտասարդներ, մեր երկրի ապագան ձեր ձեռքերում է, ուստի մաղթում եմ ձեզ լինել խելացի, գրագետ, զարգացած եվ պատասխանատու` ի շահ մեր երկրի լուսավոր ու խաղաղ ապագայի:
Շնորհավորում եմ!!!՚՚

Ջերմուկ համայնքի ղեկավար՝  Վարդան Հովհաննիսյան

15.05.20 Սահմանվել են պետական կառավարման եվ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոնները:
ՀՀ-ում արտակարգ դրության երկարացման ժամանակահատվածի համար ՀՀ պարետի՝ մայիսի 17-ին՝ ժամը 23։59–ից ուժի մեջ մտնող որոշմամբ՝ սահմանվել են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման կանոնները։Պարետի որոշման  մեջ ամրագրված է.«1. Ընդհանուր կանոններ1) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:2) Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների ղեկավարները սահմանում են այն աշխատակիցների ցանկը, որոնց աշխատանքը հնարավոր է կազմակերպել հեռավար եղանակով՝ ապահովելով ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8

(0287) 2-12-17, 060-74-70-77

jermuk.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner