Այսօր: Ուրբաթ, 30 Սեպտեմբերի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 8-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2021 թվականի N 8-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ N 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ Զ. ԻԽՏԻԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՍԱՅԱԹ ՆՈՎԱՅԻ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ N 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի  3-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 29-36-րդ կետերով՝

1. Հաշվի առնելով չափագրական աշխատանքների արդյունքում բացահայտված անճշտությունները՝ հողամասի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տալ համաձայնություն Ջերմուկ քաղաքի բնակիչ Զարզանդ Խաչիկի Իխտիարյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2018 թվականի փետրվարի 13-ի N 13022018-10-0015 վկայական)Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 11 հասցում գտնվող բնակավայրերի նշանակության 1012,3 քմ մակերեսով հողամասի փոխանակմանը Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2020 թվականի հուլիսի 21-ի N 21072020-10-0006 վկայական) Սայաթ Նովայի փողոցի 1-ին նրբանցքի N 7 հասցեում գտնվող 1012,3 քմ  մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -6

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner