
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2020 թ. N 268-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԿԱԳ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Ս. ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Ա. Պ․ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանը
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող (պաշտոնների ծածկագրերը` 1.3-1 և 1․3-2) համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Ջերմուկի տարածքային բաժնի պետ Արա Պարույրի Սաֆարյանի և ՔԿԱԳ բաժնի պետ Լուսիկ Սարիբեկի Սաղաթելյանի ատեստավորումն անցկացնել 2020 թվականի նոյեմբերի 13-ին, համապատասխանաբար՝ ժամը 12.00-ին և ժամը 12.30-ին:
2. Հաշվի առնելով, որ Ա․ Պ․ Սաֆարյանը և Լ․ Ս․ Սաղաթելյանը ունեն իրենց զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար օրենքով նախատեսված համապատասխան դասային աստիճանից բարձր դասային աստիճան և համայնքային ծառայության նույն պաշտոնն զբաղեցնելու ընթացքում ատեստավորվել են՝ նրանց ատեստավորումն անցկացնել փաստաթղթային եղանակով:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Է. Թադևոսյանին. սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված ատեստավորման նախապատրաստական աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2020
Ջերմուկ