
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հունվարի 2020 թ. N 2-Ա
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 250-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի հիման վրա
1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 8-ի «Ջերմուկ համայնքի բնակիչ Արկադի Մնացականյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 250-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 2-րդ կետում «Խաչատրյան» բառը (ազգանունը) փոխարինել «Մնացականյան» (ազգանունը) բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2020
Ջերմուկ