Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 օգոստոսի 2020 թ. N 223-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Կարեն Պանդուխտի Գալստյանի՝ 484 927 (չորս հարյուր ութսունչորս հազար իննը հարյուր քսանյոթ)  դրամ գույքահարկի գծով պարտավորությունների կատարման ժամանակացույց կազմելու մասին դիմումը (մտից N 933, 04․08․2020 թ․)՝


1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 4-ի «Ջերմուկ համայնքի Շահումյան 5-րդ շենքի N 37 բնակարանի բնակիչ Կարեն Պանդուխտի Գալստյանի չվճարած գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին»N 112-Ա որոշման կատարումը հետաձգել մեկ տարի ժամկետով՝ մինչև 01.08.2021թ.:

2. Կազմել պարտավորության մարման ժամանակացույց:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Պանդուխտի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ