Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2020 թ. N 272-Ա

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի նախարարի ուղերձը՝ կորոնավիրուսային նոր հիվանդության 14․10․2020 թ․ հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճի, առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտության և աշնանային երկշաբաթյա արձակուրդը տեղափոխելու անհրաժեշտության մասին՝


1․ Ս/թ հոկտեմբերի 15-ից 29-ը ներառյալ դադարեցնել «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազի մանկապարտեզ»  համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը։

2․ «Ջերմուկ համայնքի Ռ․ Մելիքյանի անվան արվեստի դպրոց» և «Ջերմուկ համայնքի Շ․ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային ուսումնական կազմակերպությունների՝ նոյեմբերի 2-ից մեկնարկելիք աշնանային երկշաբաթյա արձակուրդը տեղափոխել հոկտեմբերի 15-ից 29-ը ներառյալ:

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպությունների բոլոր աշխատակիցներին, բացառությամբ կազմակերպության ղեկավարից, հաշվապահից և պահակներից, 2020 թվականի հոկտեմբերի 15-ից 29-ը ներառյալ համարել հարկադիր պարապուրդի մեջ:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ