
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 դեկտեմբերի 2021 թ. N 454-Ա
ՌՈԲԵՐՏ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՆՎԻՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Ռոբերտ Մխիթարի Այվազյանի դիմումը (մտից՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի N 1737), հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 30-ի N 19 արձանագրությունը՝
1․ Թույլատրել Վարդանուշ Վոլոդյայի Այվազյանի կողմից լիազորված անձ Ռոբերտ Մխիթարի Այվազյանին կնքելու Վարդանուշ Այվազյանի խնամարկյալ Բաբկեն Սամվելի Դանիելյանին (ծնված՝ 17․03․1988 թ.) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ի N 12102021-10-0008 վկայական) Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի 12-րդ շենքի N 23 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ բնակարանի՝ Բաբկեն Դանիելյանին պատկանող բաժնեմասը օտարելու՝ Մխիթար Վոլոդյայի Այվազյանին նվիրելու, գործարք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոբերտ Մխիթարի Այվազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2021
Ջերմուկ