Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2020 թ. N 7-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՍՈՒՍԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի  «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի  գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված  կարգի N 1  հավելվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված   «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «գ» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա՝ հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչ Սուսաննա Վիրաբյանի դիմումը (մտից N 47, 20.01.2020 թ.)


1.Թույլատրել Ջերմուկ համայնքի բնակիչ Սուսաննա Վիրաբյանին փոխելու Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում գտնվող  սեփական հասարակական նշանակության անշարժ գույքի` առևտրի կենտրոնի (հիմք՝ N 1200765 վկայական), գործառնական նշանակությունը  որպես բնակելիի` առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի:

 2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գործառական նշանակությունը     բնակելիի   փոփոխելուց հետո այն ընդգրկել Ջերմուկ  համայնքի բնակարանային ֆոնդում և տրամադրել հետևյալ հասցեն՝ Ջերմուկ համայնք, գ. Կեչուտ,  8-րդ փողոց N 22:

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի  կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Վիրաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ