Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2019 թ. N 296-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով քաղաքացիներ Հ. Դավթյանի և Ա. Սմբատյանի՝ ս/թ դեկտեմբերի 20-ի դիմումը (մտից N 1414, 23.12.2019 թ.)


1. Թույլատրել Վայք քաղաքի բնակիչ Հասմիկ Դավթյանին և Երևան քաղաքի բնակիչ Արման Սմբատյանին վարձակալության իրավունքով պատկանող (վարձակալության իրավունքի վկայական` N 17122019-10-0008) Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղում գտնվող 10-027-0122-0022 կադաստրային ծածկագրով 3(երեք) հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը տրամադրել ենթավարձակալության Վայոց ձորի մարզի Արին գյուղի բնակիչ Վարուժան Խաչիկի Հարությունյանին (անձնագիր՝ AT 0275582, տրված՝ 16.08.2019, 020-ի կողմից)` որպես վարելահող օգտագործելու նպատակով:

2. Պարտավորեցնել Հասմիկ Դավթյանին և Արման Սմբատյանին ենթավարձակալության պայմանագրի պայմանները հստակորեն համապատասխանեցնել վարձակալության պայմանագրի պայմաններին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հասմիկ Դավթյանին և Արման Սմբատյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2019
Ջերմուկ