Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2022 թ. N 227-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի  «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի  գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված  կարգի N 1  հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Սարգիս Վիտուշի Հակոբջանյանի դիմումը (մտից N 1259, 10․08․2022 թ.)՝ որոշում եմ՝


1. Թույլատրել Ջերմուկ քաղաքի բնակիչ Սարգիս Վիտուշի Հակոբջանյանին փոխելու սեփական հասարակական նշանակության անշարժ գույքի` Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի 19-րդ շենքի 3-րդ հարկում գտնվող տարածքի (հիմք՝ սեփականության իրավունքի N 1997695 վկայական), գործառնական նշանակությունը որպես բնակելիի՝ բնակարան,  առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի գործառական նշանակությունը  բնակելիի   փոփոխելուց հետո այն ընդգրկել Ջերմուկ  համայնքի բնակարանային ֆոնդում։

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի  կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Վիտուշի Հակոբջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2022
Ջերմուկ