1. Հաստատել 2020 թվականի հունվարի 9-ին կայացած պետական սեփականություն համարվող, Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող 0.01783 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` ջրային, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-3001-0007) կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝
· Մրցույթում հաղթող ճանաչել «ՆԱԱՆԴ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Նաիրի Բաբայանի:
· Կառուցապատման իրավունքի ժամկետը՝ 10.01.2045 թ.
· Կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 40 000 (քառասուն հազար) դրամ
·Կառուցապատման իրավունքի տրամադրման նպատակը՝ էներգետիկ կարիքների բավարարումն ապահովող օբյեկտի շինարարության և շահագործման համար:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի տարածքում կառուցապատողի կողմից կատարված անբաժանելի ներդրումները և բարելավումները համարվում են պետական սեփականություն և շրջակա տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:
3. «ՆԱԱՆԴ» ՍՊԸ-ի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված գույքի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:
4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «ՆԱԱՆԴ» ՍՊԸ-ի կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից: