Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թ. N 249-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների միասնական  դրույքաչափեր սահմանելու մասին» N 6-Ն որոշման, հիմք ընդունելով Երևան քաղաքի բնակիչ Ա․րմեն Վարդանյանի՝ ս/թ սեպտեմբերի 7-ի հայտը (մտից N 1097, 10․09․2020 թ․)՝

ո ր ո շ ու մ  եմ`

1. Երևան քաղաքի բնակիչ Արմեն Վարդանյանին տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 32/3 հասցեում հանգստյան տուն կառուցելու շինարարության թույլտվություն։

2.  Արմեն Վարդանյանը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 11250 (տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:


3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Արմեն Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ