Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2019թ. N 294-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 287-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 288-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի հիման վրա

ո ր ո շ ու մ  եմ`

1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 27-ի N 281-Ա և N 283-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 287-Ա որոշման հղման մեջ կատարել լրացում. «հոդվածի» բառից հետո ավելացնել «1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի» բառերը:

2. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի «Ջերմուկ համայնքի բնակիչ Վ.Միքայելյանին պատկանող հողամասի սանիտարական մաքրման նպատակով առկա չորացած ծառերի էտումը (հատումը) թույլատրելու մասին» N 288-Ա որոշման հղումից հանել «36-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետերով» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2019
Ջերմուկ