Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2020 թ. N 271-Ա

 

«ՋԵՐՍԱՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 7/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԵՔ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով «Ջերսան» ՍՊ ընկերության տնօրենի դիմումը (մտից N 1221, 15․10․2020 թ․)


1․ «Ջերսան» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5  հասցեում գտնվող 1,5301 հա մակերեսով  հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը՝ առողջարարական նպատակներով նախատեսված) բաժանել երեք առանձին գույքային միավորների՝ ըստ «ՔՈՇԿ» ՍՊԸ–ի կողմից տրամադրված հատակագծերի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ»  ենթակետի և 48-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած  նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.

    Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 7/5   -մակերեսը`  1,03436 հա

    Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 7/5/5  -մակերեսը` 0,06821 հա 

    Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Շահումյան փողոց N 7/5/6 – մակերեսը՝   0,42744 հա

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ