Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թ. N 267-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 7/5/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48.1 հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը  և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 16-Ա որոշումը և հաշվի առնելով «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Ջերմուկի մասնաճյուղի կառավարչի դիմումը (մտից N 1192, 06․10․2020 թ․)՝

ո ր ո շ ու մ  եմ`

1. Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5/4 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող 4 քմ մակերեսով  բնակավայրերի  նպատակային նշանակությամբ  ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի  կառուցապատման իրավունքով  տրամադրել «ՎՏԲ Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ջերմուկի մասնաճյուղին: 

2. Սահմանել՝

3. «ՎՏԲ Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ջերմուկի մասնաճյուղի հետ, ի դեմս մասնաճյուղի կառավարիչ Հ․ Բալոյանի, օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ջերմուկի մասնաճյուղի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՎՏԲ Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության Ջերմուկի մասնաճյուղին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ