
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 օգոստոսի 2020 թ. N 224-Ա
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՄՈՒՇԵՂ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված կարգի N 1 հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչ Մուշեղ Աղաջանյանի դիմումը (մտից N 876, 22.07․2020 թ.)՝
1.Թույլատրել Ջերմուկ համայնքի բնակիչ Մուշեղ Աղաջանյանին փոխելու սեփական բնակելի նշանակության անշարժ գույքի` Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 15-րդ շենքի N 30 բնակարանի (հիմք՝ Անշարժ գույքի առուվաճառքի և գրավի / հիպոթեքի պայմանագիր թիվ N 2048223), գործառնական նշանակությունը որպես հասարակականի՝ տարածք, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի:
2.Մուշեղ Աղաջանյանին պարտավորեցնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի գործառնական նշանակության փոփոխությամբ պայմանավորված, որպես հասարակական նշանակության տարածք տիրապետող սուբյեկտ, աղբահանության պայմանագիր կնքել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի հետ։
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մուշեղ Աղաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2020
Ջերմուկ