Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2020 թ. N 221-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝


1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 8-ի

 ա) «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող  բնակավայրերի նշանակության 0,12802 հա մակերեսով հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 199-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «բնակավայրերի» բառը փոխարինել «հատուկ պահպանվող տարածքների հողերի» բառով, 1-ին կետում՝ «հասարակական կառուցապատման» բառերը փոխարինել «հանգստի համար նախատեսված» բառերով,

 բ) «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող  բնակավայրերի նշանակության 0,29647 հա մակերեսով հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 200-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «բնակավայրերի» բառը փոխարինել «հատուկ պահպանվող տարածքների հողերի» բառով, 1-ին կետում՝ «հասարակական կառուցապատման» բառերը փոխարինել «հանգստի համար նախատեսված» բառերով,

գ) «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող  բնակավայրերի նշանակության 0,11809  հա մակերեսով հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 201-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «բնակավայրերի» բառը փոխարինել «հատուկ պահպանվող տարածքների հողերի» բառով, 1-ին կետում՝ «հասարակական կառուցապատման» բառերը փոխարինել «հանգստի համար նախատեսված» բառերով,

 դ) «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող  բնակավայրերի նշանակության 0,0778 հա մակերեսով հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 196-Ա որոշման 2-րդ կետում՝ «N 2» թիվը փոխարինել «N 6» թվով,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ