Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈՒԼԻՍԻ 2020թ. N 216-Ա

 

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄՐԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՀԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ  հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի, 401-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական  բաժնի կողմից 01.07.2020թ. դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ  համայնքի  Կարմրաշեն գյուղի  բնակիչ Վահան Անդրանիկի  Ավետիսյանին պատկանող AUDI  A4 1.8T մակնիշի, 35DC658 պետհամարանիշի, 2002թ. արտադրության ավտոմեքենայի գույքահարկի գծով պարտավորությունը  2016-2019թթ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 141545  ՀՀ դրամ,  որից տույժ՝ 32087 դրամ, և հաշվի  առնելով  այն հանգամանքը, որ վերը նշված  փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունները  կատարված  չեն՝

ո ր ո շ ու մ  եմ`

1.Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի բնակիչ Վահան  Անդրանիկի  Ավետիսյանից հօգուտ Ջերմուկ  համայնքի բյուջեի գանձել 141545 (հարյուր  քառասունմեկ հազար հինգ հարյուր քառասունհինգ)  ՀՀ  դրամ  գույքահարկի  գումար  (վճարման  հաշվեհամար՝ 900365031252):

 

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝  դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

 

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական  վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ  հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր  կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

 

4. Սույն որոշման կատարման ընթացքի  նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը:

5Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վահան Անդրանիկի Ավետիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ