Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՀՈՒԼԻՍԻ 2020թ. N 217-Ա

 

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ 8/3–ՐԴ ՓՈՂՈՑԻ ՏՈՒՆ 2–Ի ԲՆԱԿԻՉ ԿԱՐԵՆ ԱՐԱՄԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի1-ին մասի 4-րդ կետի,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի, 401-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական  բաժնի կողմից 01.07.2020թ. դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ  համայնքի  Գնդևազ  գյուղի  բնակիչ Կարեն Արամի Հովսեփյանին պատկանող BMW 530I մակնիշի, 35GL160 պետհամարանիշի, 2000թ. արտադրության ավտոմեքենայի գույքահարկի գծով պարտավորությունը  2017-2019թթ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 257472  ՀՀ դրամ,  որից տույժ՝ 57072 դրամ, և հաշվի  առնելով  այն հանգամանքը, որ վերը նշված  փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունները  կատարված  չեն՝

ո ր ո շ ու մ  եմ`

1.Ջերմուկ համայնքի Գնդեվազ  գյուղի բնակիչ Կարեն Արամի Հովսեփյանից հօգուտ Ջերմուկ  համայնքի բյուջեի գանձել  257472 (երկու հարյուր  հիսունյոթ հազար  չորս  հարյուր  յոթանասուներկու)   ՀՀ   դրամ   գույքահարկի   գումար   (վճարման  հաշվեհամար՝  900365031252): 

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝  դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու  ամսվա ընթացքում  կամ  դատական  կարգով  Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա ժամկետում:  

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական  վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ  հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր  կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության  միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4. Սույն որոշման կատարման ընթացքի  նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը:

5Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Արամի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                 ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ