Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թ. N 451-Ա

 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ՋԻՎԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 79-Ն որոշման, հիմք ընդունելով Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Ջիվան Կարապետյանի՝ ս/թ նոյեմբերի 29-ի հայտը (մտից N 1727, 29․11․2021 թ․)՝

ո ր ո շ ու մ  եմ`

1. Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Ջիվան Կարապետյանին տալ Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Սայաթ Նովայի փողոցի N 44 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարության թույլտվություն։

2. Ջիվան Կարապետյանը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 11250 (տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:


3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Ջիվան Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2021
Ջերմուկ