Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2020 թ. N 270-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 194-Ա ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 244-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝


1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ս/թ սեպտեմբերի 15-ի՝ Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ–15092020-10-0084 որոշումը՝ ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,11604 հա մակերեսով հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու և համայնքային սեփականություն գրանցելու մասին» N 244-Ա որոշումը։

2․Հաշվի առնելով, որ «ՋԵՐՍԱՆ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի   N 7/5 հասցեում գտնվող շինությունների  պահպանման և սպասարկման հողամասը հատուկ պահպանվող տարածքների է՝ առողջարարական նպատակներով նախատեսված գործառնական նշանակությամբ, իսկ ընդլայնման համար նախատեսված համայնքային սեփականության հողամասը՝ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, և հողամասի ուղղակի վաճառքի գործարքը հակասում է օրենսդրության նորմերին՝ ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի սեպտեմբերի 30-ի ««ՋԵՐՍԱՆ» ՍՊ ընկերության սեփական հասարակական նշանակության շինությունների  սպասարկման հողամասն ընդլայնելու և ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 194-Ա որոշումը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ