Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2020 թ. N 273-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 7/5/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա ևՀայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածին, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 15-ի N 60-Ա որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2020 թվականի  հոկտեմբերի 19-ի N 33 արձանագրությունը՝


1․ Հաստատել հասարակական կառուցապատման նպատակով 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի 7/5/1 հասցեում գտնվող 10-002-0009-0051 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 745,5 (յոթ հարյուր քառասունհինգ ամբողջ հինգ տասնորդական) քմ, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2020 թվականիհոկտեմբերի 19-ի N 33 արձանագրությունը` N 1 լոտով աճուրդի հանված Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի 7/5/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հողամասը 926 000 (իննը հարյուր քսանվեց հազար) դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ «Ջերսան» ՍՊ ընկերությանը:

2․ «Ջերսան» ՍՊ ընկերության հետ, ի դեմս ՍՊԸ տնօրեն Ա․ Օհանյանի, օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:  

3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից: 

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ