Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2020 թ. N 219-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ Ա․ Խ․ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետերի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի  19-22-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշմանը համապատասխան՝  հիմք ընդունելով համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ  Ա․ Խ․ Մնացականյանի դիմումը (մտից N 416, 31.03.2020թ․) և նրա ընտանիքի անդամների՝ համասեփականատերերի գրավոր համաձայնությունները՝


1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչներ Ալբերտ Խաչիկի Մնացականյանին, Զարուհի Գրիգորի Խաչատրյանին, Լիլիթ, Արկադի և Արայիկ Ալբերտի Մնացականյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2020 թվականի հունիսի 11-ի N 11062020-10-0004 վկայական) Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության (հողատեսքը՝ վարելահող) 10-016-0217-0008 կադաստրային ծածկագրով 4830 քմ հողամասում ինքնակամ կառուցված 84,27 քմ ընդհանուր մակերեսով   բնակելի նշանակության շինությունները՝ տուն, պատշգամբ և տաղավար (այսուհետ՝ Շինություն) համարել օրինական և տրամադրել հետևյալ հասցեն՝ Ջերմուկ համայնքի, գ. Գնդեվազ, Երևանյան խճուղի, 5-րդ փակուղի, տուն N 1:

2. Շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին. այն պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների պահպանմամբ, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Շինության օրինականացումը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը սահմանափակելու մասին» N 498 որոշմամբ սահմանված պայմաններին:

4. Շինության  օրինականացման համար հողամասի սեփականատերը պարտավոր է  սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Ջերմուկի համայնքապետարանի 900365031583 հաշվեհամարին մուծել 41245 (քառասունմեկ հազար երկու հարյուր քառասունհինգ)  դրամ գումար, որից՝ 33 589 (երեսուներեք հազար հինգ հարյուր ութսունիննը) դրամը՝ բնակելի տան, իսկ 7656 (յոթ հազար վեց հարյուր հիսունվեց) դրամը՝ տաղավարի (oժանդակ շինություն)  համար, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ  կետի «ե» ենթակետին համապատասխան սույն որոշումը կհամարվի  ուժը կորցրած:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա. Խ. Մնացականյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ