
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2022 թ. N 231-Ա
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 204-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 228-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով և 37-րդ հոդվածով՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 2-ի «Ջերմուկ համայնքի անչափահաս բնակիչ էլեն Վաչիկի Ավագյանի նկատմամբ հոգաբարձություն սահմանելու և հոգաբարձու նշանակելու մասին» N 204-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 12-ի «Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 2-ի N 204-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 228-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման օրվանից։
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2022
Ջերմուկ