Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2021 թ. N 447-Ա

 

«ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, հիմք ընդունելով  «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ–ի տնօրենի ս/թ նոյեմբերի 23-ի դիմումը (մտից N 1703)՝


 1.  «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի Վառված սարի NN  7, 8 և N 9 հասցեներում գտնվող հողամասերի վրա (կադաստրային ծածկագրերը՝ 10-028-0148-0062, 10-028-0148-0068 և 10-028-0148-0060) 5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման  համար տալ շինարարության թույլտվություն:

2.  «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությունը  պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  «ԱՐՄ  ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2021
Ջերմուկ