Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թ. N 169-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՆՁԻՆ ՄԻԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով


1.Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Գնդեվազ գյուղում գտնվող 0,10613 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, հողատեսքը՝ արոտ,  ճանաչել որպես առանձին գույքային միավոր:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2019
Ջերմուկ