Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2020 թ. N 5-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ N 2/4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի հիման վրա, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Ջերմուկի համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 29-ի N 89-Ա որոշման, հիմք ընդունելով համայնքային գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին մրցույթային հանձնաժողովի 2020 թվականի հունվարի 17-ի N 4 արձանագրությունը՝


 1. Հաստատել 2020 թվականի հունվարի 17-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 2/4/1 հասցեում գտնվող 433.3 քմ մակերեսով ջրային նշանակության հողամասի (գործառնական նշանակությունը՝ ջրային) վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝

·  Մրցույթում հաղթող ճանաչել «ՋԵՐԿԱՖ» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Մարինե Օհանյանի,

·  Վարձակալության իրավունքի ժամկետը՝ 17.01.2030թ.,

· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝  50 000 (հիսուն հազար),

· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ վերջրյա շարժական տաղավարներ տեղադրելու համար:

2. Սահմանելոր սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի տարածքում վարձակալի կողմից կատարված անբաժանելի ներդրումները և բարելավումները համարվում են համայնքային սեփականությունը և հողամասի տարածքի մաքրման, կանաչապատման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

3. «ՋԵՐԿԱՖ» ՍՊԸ-ի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:  

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական  ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «ՋԵՐԿԱՖ» ՍՊԸ-ի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ