Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2019 թ. N 295-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԲՆԱԿԻՉ ԱՐԱՄ ԻՇԽԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

§Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  36-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի  134-135-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքի 34-րդ և 37-րդ հոդվածներին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման դրույթներին համապատասխան՝


1. Հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Գեղեցիկ Երվանդի Հովսեփյանի դիմումը (մտից`2019 թվականի դեկտեմբերի 9, N 1350) և Ջերմուկ  համայնքի ղեկավարին կից գործող  խնամակալության  և հոգաբարձության  հարցերով հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի  թիվ 13 արձանագրությանը կից եզրակացությունը`  Ջերմուկ համայնքի անչափահաս բնակիչ Արամ Իշխանի Ասատրյանի (ծնված` 2006 թվականի փետրվարի 19-ին) նկատմամբ սահմանել խնամակալություն` հաշվի առնելով նրա`առանց ծնողական խնամքի մնալու փաստը: 

2. Արամ Իշխանի Ասատրյանի խնամակալ նշանակել մորական տատին՝ Գեղեցիկ Երվանդի Հովսեփյանին (ծնված 20.10.1958 թ.):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գեղեցիկ Երվանդի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2019
Ջերմուկ