Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2020 թ. N 6-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՆՇԱՆ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 22-ՐԴ ՇԵՆՔԻ N 52 ՏԱՐԱԾՔԸ ԵՐԿՈՒ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետին համապատասխան, հիմք ընդունելով Երևան քաղաքի բնակիչ Ն. Քոթանջյանի դիմումը (մտից N 48, 20.01.2020 թ.)


1.  Երևան քաղաքի բնակիչ Նշան Քոթանջյանին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 22-րդ  շենքի N 52 տարածքը՝ արվեստանոցը  (հիմք՝ սեփականության իրավունքի N 04092017-10-0002 վկայական) բաժանել երկու առանձին գույքային միավորների:

2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ»  ենթակետի և 48-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած  նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները.

Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Ազատամարտիկների փողոց 22-րդ շենք  N 52 տարածք՝ արվեստանոց -մակերեսը`  89,40 քմ

Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Ազատամարտիկների փողոց 22-րդ շենք  N 52/1 տարածք՝ արվեստանոց -մակերեսը`  30,60 քմ

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է Նշան Քոթանջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2020
Ջերմուկ