Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021թ. N 466-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված ինքնակամ կառույցները և դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասերը գնման նախապատվության իրավունքով կառույցն իրականացրած անձանց ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 71-Ա որոշումների,  հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Գևորգ Վարազդատի Բաբաջանյանի դիմումները (մտից N 141՝ 26․01․2021 թ․ և N 1716՝ 26․11․2021 թ.)

ո ր ո շ ու մ  եմ`

1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի հոկտեմբերի 25-ի N 25102021-10-0006 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 5-րդ փողոցի N 13/1 հասցեում գտնվող 17,39 քառակուսի մետր ներքին մակերեսով առևտրի սրահը (արտաքին մակերեսը՝ 20,9 քմ) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 20,9 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության  իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ջերմուկ համայնքի բնակիչ Գևորգ Վարազդատի Բաբաջանյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
     1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
   2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
     3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
     1) շինության 1 քառակուսի մետրի համար` 9900 (հազար  հարյուր) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.11).
     2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 810  (ութ հարյուր տաս) դրամ:
4. Գևորգ Վարազդատի Բաբաջանյանը պարտավոր է վճարել.
    1) համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին`206910 (երկու հարյուր վեց հազար իննը հարյուր տաս) դրամ` շինության գինը.
    2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին`16950 (տասնվեց հազար ինը հարյուր հիսուն) դրամ` հողամասի գինը. 
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Գևորգ Վարազդատի Բաբաջանյանի կողմից: 

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Վարազդատի Բաբաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2021
Ջերմուկ