|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 հունվարի 2022 թ. N 3-Ա
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ N 6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Վասիլ Արամի Կունջուրյանի դիմումները (մտից N 89՝ 25․01․2021 թ․ և N 6՝ 04․01․2022 թ.)
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 28122021-10-0018 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի N 6 հասցեում գտնվող 42 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 47,81 քմ) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 47,81 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ջերմուկ քաղաքի բնակիչ Վասիլ Արամի Կունջուրյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1100 (հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.11).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 810 (ութ հարյուր տաս) դրամ:
4. Վասիլ Արամի Կունջուրյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին`52600 (հիսուներկու հազար վեց հարյուր) դրամ` ավտոտնակի գինը.
2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին`38750 (երեսունութ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ` հողամասի գինը.
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վասիլ Արամի Կունջուրյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վասիլ Արամի Կունջուրյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2022
Ջերմուկ