Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թ. N 297-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 280-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  1-ին կետի 2-րդ ենթակետի և 3-րդ կետի հիման վրա, հաշվի առնելով ՀՀ Կադաստրի կոմիտեի՝ ս/թ դեկտեմբերի 23-ի Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին  N Կ-23122019-10-0099 որոշումը՝


1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 26-ի «Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղում գտնվող՝ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի  մասին» N 280-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 1-ին կետից հանել «և Վարդուհի Վարուժանի Համբարձումյանի (ծնված՝ 11.07.1993թ.)» բառերը,

բ) 4-րդ կետում կատարել լրացում՝ «փաստի» բառից առաջ ավելացնել «՝ հաստատելով  որակավորում ունեցող անհատ ձեռնարկատեր Ա. Ներսիսյանի կողմից տրված հողամասի հատակագիծը, շինության հատակագիծը և բնութագիրը,» բառերը:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

2019
Ջերմուկ