
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2020 թ. N 252-Ա
«ՆԱԱՆԴ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՐՎԻՏՈՒՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին, 5-րդ մասի 2-րդ պարբերությանը, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան և Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թ. սեպտեմբերի 20-ի N 59-Ա որոշմամբ տրված համաձայնության հիման վրա
1. Սահմանել «ՆԱԱՆԴ» ՍՊ ընկերության կարիքների համար (ՓՀԷԿ-ի ջրագծի խողովակաշարի անցկացում), հողամասի մշտական սերվիտուտ` կնքելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Հերհեր գյուղում գտնվող 0,23098 հա մակերեսով հողամասի սերվիտուտի պայմանագիր:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման համար սահմանել վճար՝ սերվիտուտի պետական գրանցման պահից ամսական 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆԱԱՆԴ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2020
Ջերմուկ