
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2020 թ. N 250-Ա
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ Ա․ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԿԱ ՄԻ ՔԱՆԻ ԾԱՌԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, հաշվի առնելով Վայք համայնքի բնակիչ Արագած Սաղաթելյանի դիմումը (մտից 1113, 14․09․2020 թ.)՝
1․ Վայք համայնքի բնակիչ Արագած Սաղաթելյանին պատկանող Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի տարածքում գտնվող հողամասի բարեկարգման նպատակով թույլատրել իրականացնելու հողամասում առկա մի քանի ծառերի՝ ուռենիների հատում՝ փոխարենը այլ ծառատեսակի տնկումով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2020
Ջերմուկ